Facebook   Twitter
 
Արդեն իսկ շատ խղճալի է

Արդեն իսկ շատ խղճալի է

19 Մայիսի 2017 - 12:36
Ծանոթանալով Ծառուկյան դաշինքի խմբակցության առաջին նիստի հաղորդագրությանը՝ արձանագրենք, որ մեր երկրում քաղաքական դաշտը ողբալի վիճակում է: Եթե չհրապարակվեր այդ տեսագրությունը՝ դաշինքի ներսի առեւտրաքաղաքական հարաբերությունները գուցեեւ պահպանվեին որպես խորհրդավոր ինտրիգ:
Նիստին ներկա պատգամավորի մանդատ ստացածները՝ առանց բացառության, իրենց ձեռքբերումների համար պարտական են միմիայն Գագիկ Ծառուկյանին եւ հետեւաբար որեւէ քայլ անելուց առաջ դրանք պետք է համաձայնեցնեն Ծառուկյանի հետ եւ պարտավոր են կատարել միայն նրա որոշումները:

Բայց որոշները չդիմանալով գայթակղությանը, դեռ ԱԺ չմտած հանուն իրենց անձնական բարկեցության քայլեր իրականացրեցին եւ հետագայում հայտնվեցին պատասխան տվողի կարգավիճակում, նրանց բոլորի խոսքն էլ բառակուտի էր նման, զուրկ որեւէ մտքից, որն էլ ավելի էր խճճում իրենց առեւտրային գործարքները: Արժեր արդյոք, որ հանուն ժամանակավոր մանդատի ոչ միայն կորցնել սեփական եսն ու արժանապատվությունը, այլեւ ապրած տարիները:

Հետաքրքիր է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զոհրաբյանը միթե այդքան էժան վաճառքի համար էր կուսակցության հիմնադիր Լեւոն Տեր-Պետրոսյանից փրկել ՀՀՇ անունը:

Նապոլեոն Ազիզյանը գեթ մեկ անգամ լսել է ինքն իրեն, հետեւել է սեփական ելույթներին, ի վերջո տարիքդ առած մարդ ես, անհարմար է:

Վահան Կարապետյան, Սերգեյ Բագրատյան. միայն երեկ հիշեցիք, որ ձեր խոստումը չեք կատարել: Գոնե հիմա հիշեք, որ դեռ շարունակելու եք այդ միջավայրում ապրել: Միեւնույն է ամեն ինչ արեցիք, որ որպես քաղաքական գործիչներ զրոյանաք: Եվս մեկ հիշեցում, դուք ոչ միայն չեք կարող, այլեւ ի վիճակի չեք Ծառուկյանի հետ ինչ որ բան քննարկել, հետեւաբար մի փորձեք ձեր առնետային քայլերը հերոսացնել, պարզապես հիշեք՝ «լռությունը ոսկի է» ժողովրդական ոսկի այս խոսքերը:

Այս տեսանյութից հետո ոչ միայն բացվեցին փակագծերը, այլեւ դրանց ավելացան չակերտներն ու բազմակետերը…:

Բագրատ Կարապետյան
 
Նմանատիպ նորություններ
Ինսուլտի կանխարգելմանն ուղղված 4 քայլ
26 Ապրիլի 2018 - 21:07
Ինսուլտն ուղեղի արյան շրջանառության սուր խախտում է, որը հաճախ հանգեցնում է հաշմանդամության կամ մահվան:
Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներ է անելու Գյումրիում եւ Վանաձորում. Իսկ այժմ երթ է Երեւանում
26 Ապրիլի 2018 - 21:03
«Իմք այլը» նախաձեռնությունը վաղը՝ ապրիլի 27-ին Երեւանում բողոքի լայնածավալ գործողություններ չի անելու։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ը երթևեկության խախտումներով հարուցված վարչական վարույթները
26 Ապրիլի 2018 - 21:02
ՀՀ ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները:
Մենք հանրապետականի հետ փակ դռների հետեւում չենք բանակցելու. Փաշինյան
26 Ապրիլի 2018 - 20:56
«Մենք հանրապետականի հետ փակ դռների հետեւում չենք բանակցելու»։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
ՀՀԿ-ից արտահոսք չկա, մենք միասնական ենք մեր որոշումների մեջ.Վահրամ Բաղդասարյան
26 Ապրիլի 2018 - 20:51
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից արտահոսք չկա. Tert.am -ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նկատելով, թե նման սուտ տեղեկություններ առաջին անգամ չէ, որ փորձ է արվում տարածել:
Կարեն Կարապետյանին տեղեկանք տրամադրվել է օրենքով սահմանված կարգով, նա ՀՀ-ից բացակայել է 688 օր. Մնացական Բիչախչյան
26 Ապրիլի 2018 - 20:49
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի պնդումը, թե առկա են օբյեկտիվ կասկածներ, որ Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալու իրավական պահանջին չի բավարարում:
Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան
26 Ապրիլի 2018 - 20:48
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու Սերժ Սարգսյանի որոշումը համարում է բարձր քաղաքացիական և քաղաքական քայլ: Այդ մասին ՀՀ նախագահը նշել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Կոռումպացված համակարգի հետ որեւէ կոմպրոմիս լինել չի կարող. Փաշինյան
26 Ապրիլի 2018 - 20:46
Հայաստանի կոռումպացված համակարգի հետ որեւէ կոմպրոմիս լինել չի կարող։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Այսօրվա հրապարակը թույլ է տալիս համոզված ասելու, որ ՀՀ քաղաքացին իր միջից hանել է վախը. Նոր կյանք համայնքի ղեկավար
26 Ապրիլի 2018 - 20:37
Այսօրվա հրապարակը թույլ է տալիս համոզված ասելու, որ ՀՀ քաղաքացին իր միջից hանել է վախը, որը նրան թույլ չէր տալիս իր դռան շեմից այն կողմ բարձրացնել իր դժգոհությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12516
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից
Սպորտ, Հասարակություն