Facebook   Twitter
 
«Լիվերպուլ»-ը Մբապեի համար 70 մլն եվրո է առաջարկել

«Լիվերպուլ»-ը Մբապեի համար 70 մլն եվրո է առաջարկել

19 Մայիսի 2017 - 12:54
«Լիվերպուլն» առաջարկ է արել «Մոնակոյին»՝ թիմի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, անգլիացիները Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի համար 70 մլն եվրո են առաջարկել, բայց մերժում են ստացել:

Նշվում է, որ «Մոնակոյի» նախագահ Դմիտրի Ռիբոլովլևը ցանկանում է Մբապեի վաճառքից ավելի քան 100 մլն եվրո վաստակել, այդուհանդերձ, ակումբի ղեկավարությունը կցանկանար, որ ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան մնար թիմում:

Սա Մբապեին ձեռք բերելու ակումբների առաջին փորձը չէ: Մայիսի սկզբին, ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մբապեի համար 85 մլն եվրո է առաջարկել, մինչդեռ ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի համար 120 մլն եվրո էր պահանջում:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում 41 հանդիպման է մասնակցել, դարձել է 26 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով 106 խաղաղ բնակիչ է զոհվել Դեյր Էլ Զորում
26 Մայիսի 2017 - 23:13
Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևանքով առնվազն 106 քաղաքացի է զոհվել, այդ թվում` 42 երեխա:
Շրի Լանկայում մուսոնային անձրևների հետևանքով 91 մարդ է զոհվել, 100-ից ավելին անհետ կորել են
26 Մայիսի 2017 - 22:30
Շրի Լանկայի հարավարևտյան շրջանում հորդառատ մուսոնային անձրևների հետևանքով առնվազն 91 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը համարվում են անհետ կորած:

ԱՄՆ Միրթլ Բիչ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
26 Մայիսի 2017 - 22:07
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Միրթլ Բիչ քաղաքի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը վերահաստատող հռչակագիր է ընդունել, որն ստորագրել է քաղաքապետ Ջոն Ռոդսը:

Բունդեսլիգա. Տուգանայինից խփած լավագույն գոլերի տասնյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26 Մայիսի 2017 - 21:29
Բունդեսլիգա. Տուգանայինից խփած լավագույն գոլերի տասնյակը
ԱՄՆ-ում հայտնել են Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի երեք ղեկավարների ոչնչացման մասին
26 Մայիսի 2017 - 21:15
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածների հետևանքով ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք ղեկավար: Այդ մասին ասված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարությունում, որի պատասխանատվության գոտում է գտնվում Մերձավոր Արևելքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցանկանում ենք նվաճել Գերմանիայի Գավաթը. Թոմաս Տուխել
26 Մայիսի 2017 - 21:14
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ ցանկանում է մրցաշրջանն ավարտել Գերմանիայի Գավաթում հաղթելով:
Բրիտանիային հատուկ ծառայությունները ձերբակալել են ահաբեկիչների ցանց` կապված Մանչեսթրի ահաբեկչության հետ
26 Մայիսի 2017 - 21:13
Բրիտանական ոստիկանության հակաահաբեկչական բաժնի ղեկավար Մարկ Ռոուլին հայտարարել է, որ «ահաբեկիչների մեծ ցանցը», որը կանգնած է Մանչեսթրի մարզադաշտի ահաբեկչության հետևում, ձերբակալվել է, հայտնում է Sky News-ը:
ԱՄՆ-ում մուսուլմանը իրեն խոզի մսով պիցցա վաճառելու համար պահանջում է 100 միլիոն դոլար
26 Մայիսի 2017 - 21:11
ԱՄՆ-ում մուսուլմանը դատի է տվել պիցերիային և պահանջում է 100 միլիոն դոլար փոխհատուցում այն բանի համար, որ իրեն 2 անգամ տվել են պիցցա նրբերշիկով և խոզի մսով` չնայած պիցայում դրանք չօգտագործելու իր խնդրանքին, հայտնում է Detroit Free Press-ը:

Մերկելը գովել է Կանադայի վարչապետի գունավոր գուլպաները
26 Մայիսի 2017 - 20:54
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական Instagram-ում գովել է Կանադայի վարչապետ Ջասթին Թյուդոյի գուլպաները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3566
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ցանկանում ենք նվաճել Գերմանիայի Գավաթը. Թոմաս Տուխել
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
 
Մերկելը գովել է Կանադայի վարչապետի գունավոր գուլպաները
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական