Facebook   Twitter
 
Ամուլսարը ևս մի ծրագիր է՝ մեր երկիրը քանդելու. Կարինե Դանիելյան

Ամուլսարը ևս մի ծրագիր է՝ մեր երկիրը քանդելու. Կարինե Դանիելյան

19 Մայիսի 2017 - 13:29
Երկար ժամանակ է՝ ինչ չի դադարում աղմուկը Ամուլսարի հարցի շուրջ, բազմաթիվ փորձագետներ բարձրաձայնում են այն վտանգների մասին, որ կարող է իր հետ բերել հանքարդյունաբերական աշխատանքների մեկնարկը և տասը տարի շարունակ խիստ թունավոր նատրիումի ցիանիդի միջոցով տարեկան 10 միլիոն տոննա հանքաքարի վերամշակումը: Խնդրի շուրջ HayNews.am-ը զրուցել է բնապահպան Կարինե Դանիելյանի հետ:
- Տիկին Կարինե, Հայաստանում ո՞րն է թիվ մեկ բնապահպպանական խնդիրը:

- Անկախության տարիներին մենք անցանք բացարձակ հումքային կցորդ երկրի կարգավիճակի և, կորցնելով մնացած ճյուղերը ամբողջ տնտեսության հիմքը դարձավ հանքարդյունաբերությունը, դա աֆրիկյան երկրների, ամենահետամնաց երկրների տնտեսության ձևն է: Սա խիստ վտանգավոր է, քանզի որևէ լուրջ էկոլոգիական սահմանափակումների չնայելով, ինչ որ հնարավոր է՝ քանդում ենք: Հատկապես վտանգավոր է մետաղ պարունակող հանքերի առկայությունը, քանզի եթե այլ տեղերում ավազ պարունակող հանքերը, թեև էլի ունեն խնդիրներ, բայց դրանք այդքան գլոբալ չեն: Ավազի հանքերը Արաքս գետի տարածքում բերեցին նրան, որ մենք տարածք զիջեցինք Թուրքիային. գետը այնքան քանդեցինք մեր կողմից, որ այն իր հունը փոխեց: Ամենալուրջ խնդիրները մետաղ պարունակող հանքերից են առաջանում, բաց հանքերում պայթյունների արդյունքում շրջակա միջավայրի աղտոտում է տեղի ունենում, բացի դրանից աշխատանքի արդյունքում առաջանում են պոչամբարներ, որոնք քաղցկեղի նման ծածկում են երկիրը: Սա ոչ միայն իմ, այլև շատ էկոլոգիական ՀԿ-ների կարծիքն է, որ սա մեր առաջին, ամենալուրջ խնդիրն է, որը չենք կարողանում կանգնեցնել:

- Իսկ ի՞նչ գործողություններ են անում բնապահպանները և ՀԿ-ները՝ այս ամենը կանգնեցնելու համար և ստացվո՞ւմ է արդյոք:

- Առանձին գործողություններ, իհարկե նախաձեռնել ենք, արդյունքի հասել ենք, բայց դա քիչ է. օրինակ՝ Սևանի ավազանում թույլ չտվեցինք, որ ընդլայնեն իրենց գործունեությունը, նախատեսվում էր ոսկու հանքին կից վերամշակող գործարան կառուցել, տեղափոխվեց Արարատ, հազվագյուտ դեպքերում փոքր-փոքր արդյունքեր ունենք, բայց հիմնականում հիմքից կտրում են Հայաստանի բնությունը, նաև ապագա տնտեսության զարգացումը, որովհետև մենք մի կողմից հայտարարում ենք մաքուր գյուղատնտեսության զարգացում, եվրոպական, եվրասիական երկրներ պիտի արտահանենք մեր ամենամաքուր արտադրանքը, որտե՞ղ է այդ մաքուր արտադրանքը, եթե ողջ տարածքը ցիանիդով, թունավոր այլ մետաղներով ենք աղտոտում:

- Այժմ էլ Ամուլսարի հանքի խնդիրն է ծառացել, բազմաթիվ փորձագետներ պնդում են, որ Ամուլսարի շահագործման դեպքում վտանգվելու են Հայաստանի քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարները, Սևանա լիճը, հանքային բուժիչ ջրերով հայտնի Ջերմուկ առողջարանային քաղաքն ու Որոտան-Արփա ջրատար թունելը: Ի՞նչ կասեք այս հարցի շուրջ:

- Մենք շատ պայքարեցինք նաև Ամուլսարի պարագայում, բայց ոչ մի արդյունքի չհասանք, ընդ որում օրինակ Նազելի Վարդանյանը, որպես իրավաբան, ապացուցում էր, թե ինչքան օրենքներ և ակտեր են խախտվել: Ասեմ, որ ՀՀ Նախագահին առընթեր Սևանի հանձնաժողովի անդամ եմ, մենք քննարկել ենք և բացասական կարծիք ենք հայտնել, սակայն ինչպես այդ բացասականը վերածվեց դրականի, ես այդպես էլ չհասկանացա:

- Հատկապես ահազանգում են Գնդեվազ գյուղի բնակիչները: Ի՞նչ կասեք այդ առումով, չէ՞ որ բարձրացվում է նույնիսկ հարց, որ գյուղի տարհանման խնդիր կլինի:

- Այս անգամ արդեն բնակիչներն են բողոքում, քանի որ այլ դեպքերում, օրինակ՝ Թեղուտի, երբ էկոլոգները բողոքում էին, թե վնասակար է, մեր դեմ դուրս էին գալիս թեղուտցիները և ասում, թե վերջապես իրենք աշխատատեղերով կապահովվեն, լավ կյանք կունենան, մենք իրենց միայն խանգարում ենք, հիմա զանգ են տալիս, թե՝ եկեք, փրկեք, բայց արդեն շատ ուշ է: Փրկել հնարավոր չէ, կոպեկներով վաճառվեցին իրենց այգիների տարածքները, եթե էլ կան դեռ մի քանիսը, դրանք ոռոգող ջրերը աղտոտված են, օգտագործել հնարավոր չէ: Իսկ աշխատատեղերի վերաբերյալ՝ գուցե մի քանի հոգի ներգարվվեց ամենասևագործ աշխատանքներում, իսկ հասկանալի է, որ մասնագետներին, մյուսներին բերեցին դրսից: Եվ փաստորեն մարդիկ իրենց կերակրող հիմնական աղբյուրից զրկվեցին և նոր աշխատանք չստացան: Հիմա լրիվ այլ կարծիքի են, բայց էլ ոչինչ փոխել չի լինի: Մենք չգիտենք մեր երկրի ընդերքը, չենք կարող երաշխավորել, որ մեր քաղցրահամ ջրերին վտանգ չի սպառնա՝ ի դեմս Սևանի, որ Ջերմուկին չի սպառնա վտանգ, ընդհակառակը, բազմաթիվ փորձագետներ եկել են եզրակացության, որ շատ մեծ վտանգ կսպառնա վերջիններիս: Միգուցե ինչ-որ հարստացում տեղի կունենա կոնկրետ անձանց մոտ, դա էլ պարզ չէ, որովհետև ոսկու տոկոսն այնտեղ շատ ցածր է: Տարբեր սպիկուլյացիաներ են գնում այս առումով, իհարկե ես չեմ կարող դրանք վերարտադրել առանց հաստատելու, բայց իրոք զարմանալի է: Հայաստանը ժամանակին միացել է Ռիոյի հռչակագրին, որտեղ հատուկ կետ կա՝ նախազգուշության սկզբունք՝ եթե դու չես կարող գիտականորեն, հստակ ապացուցել, որ շրջակա միջավայրի համար անվնաս է տվյալ գործունեությունը, ուրեմն պարտավոր ես այն չծավալել: Ոչ թե մենք՝ բնապահաններս կամ էկոլոգիական այլ կառույցներ, ՀԿ-ներ պետք է ապացուցենք տվյալ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության անվտանգությունը, այլ հենց իրենք, միայն խոսքով ասել՝ դա իրոք անվտանգ է, մանկամիտ հայտարարություն է:

- Ես հանդիպել էի մի հոդվածի, որում փորձագետ, ջրամաքրման ոլորտում բազմաթիվ տարիներ աշխատած դոկտոր, պրոֆեսորն ասում էր, թե նույն այդ Լիդիան Արմենիան ոչ մի փորձ չունի հանքարդյունաբերության բնագավառում, ոչ մի համապատասխան անվտանգության սարքավորումներ չունի իր տրամադրության տակ, այսինքն՝ դուրս է գալիս, որ կազմակերպությունը ոչ մի փաստաթուղթ չի՞ ներկայացրել, ոչ մի բնապահպանի հետ հանդիպում չի՞ եղել, ծրագրի ոչ մի կողմ, ոչ մի դեմ հանգամանք չի քննարկվե՞լ:

- Բռոնոզյանի մասին է խոսքը, նա և ոչ միայն նա, այլև սփյուռքում մի շարք փորձագետներ անհանգստացած են և ահազանգում են այս հարցի շուրջ, քննարկումներ, փաստաթղթեր եղել են, թե ոչ՝ չգիտեմ, նրանք ասում են՝ ամեն բան հաշվարկված է, փորձաքննություն անցկացված է: Ինչքան գիտեմ՝ բավական ճնշումներ եղել են մեր իշխանությունների վրա, որպեսզի Ամուլսարը անպայման շահագործվի:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Երթևեկության փոփոխություն Վաղարշյան և Փափազյան փողոցների հետ Կոմիտասի պողոտայի հատման խաչմերուկներում
21 Հուլիսի 2017 - 22:30
2017 թվականի հուլիսի 22-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Կապանում բացվել է մարզային ակնաբուժական կենտրոն (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2017 - 21:20
Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի է ունեցել Հայկական ակնաբուժության նախագծի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։

Լիլի Կարապետյանը համարձակ լուսանկարներ է հրապարակել
21 Հուլիսի 2017 - 21:17
Լիլի Կարապետյանն իր Ինստագրամի էջում շատ անկաշկանդ ու համարձակ լուսանկարներ է հրապարակել Թայլանդի լողափի
Ելփին գյուղում տրակտոր է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է
21 Հուլիսի 2017 - 21:13
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 21-ին, ժամը 17:45-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակա հանդամասում տրակտոր է կողաշրջվել. կա տուժած:

Բացվել է «Քաղաքային քանդակ» ցուցահանդեսը (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2017 - 19:47
Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում, այսօր՝ հուլիսի 21-ին, բացվել է «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը համակարգում է քանդակագործ Նունե Թումանյանը:
Կանացի գրավչության գաղտնիքը ըստ ընտրված պատկերի
21 Հուլիսի 2017 - 19:34
Ընտրիր լուսանկարի պատկերներից որեւէ մեկն ու իմացիր քո կանացի գրավչության գաղտնիքը:
Հինգ պատճառ շատ ժպտալու համար
21 Հուլիսի 2017 - 19:28
Դուք երջանկության հոսք կզգաք, հենց հիմա փորձեք ձեզ ստիպել ժպտալ 30 վայրկյան շարունակ: Մեծ զգացմունքները, որոնք ստիպում են ձեզ ժպտալ, աշխատում են նաեւ հակառակ կերպով:
10 արտահայտություն,երբ դավաճանում են տղամարդիկ
21 Հուլիսի 2017 - 19:22
1. «Ինչ է, ինձ դավաճանո՞ւմ ես»։
Տղամարդը կարող է ձեզ ստիպել մեղքի զգացում ունենալ, խանդոտ տղամարդու դեր խաղալ, մինչդեռ իրականում ընդամենը թաքցնում է իր անհավատարմությունը: Այդ դեպքում դուք կենտրոնացած կլինեք ձեր սերն ապացուցելու ուղղությամբ եւ համոզելու, որ չեք դավաճանել:
Կիսամերկ աղջիկը ներխուժել է Պորոշենկոյի և Լուկաշենկոյի հանդիպման սրահ, իսկ Պետական սահմանապահ ծառայության ղեկավարն ուշագնաց է եղել (Տեսանյութեր)
21 Հուլիսի 2017 - 19:18
Կիևում մերկ կրծով աղջիկը ներխուժել է Ուկրաինայի և Բելառուսի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման վայր։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8973
 
Լրահոս`