Facebook   Twitter
 
Նոր քրեական գործ` լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով

Նոր քրեական գործ` լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով

19 Մայիսի 2017 - 18:21
Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել հիշյալ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով:
Այսպես, 15.05.2017թ.-ին Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում, ապա` բացատրություն է տվել այն մասին, որ մայիսի 14-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 10/29 ընտրատեղամասում իր բջջային հեռախոսով տեսագրություն է կատարել: Այդ ընթացքում երիտասարդ անձը հրել է լրագրողին, հարվածել, խանգարել տեսանկարահանելուն՝ փորձելով վերցնել վերջինիս հեռախոսը՝ այդպիսով խոչընդոտելով զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի մասնագիտական օրինական գործունեությանը:

Բռնություն գործադրելով զուգորդված` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
20 Փետրվարի 2018 - 13:55
Հանրապետության տարածքում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Չկա որեւէ լարվածություն վարչապետի հետ, մենք դրական հարաբերություններով աշխատում ենք. Արման Սահակյան
20 Փետրվարի 2018 - 13:50
Չկա որեւէ լարվածություն վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն՝ անդրադառնալով հրապարակումներին, թե իր եւ վարչապետի միջեւ հարաբերությունները լարված են:
Հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը լինելու է պետության ուշադրության կենտրոնում. Բակո Սահակյան
20 Փետրվարի 2018 - 13:46
Հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը լինելու է պետության ուշադրության կենտրոնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, աշխատանքային խորհրդակցությա ժամանակ նշել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
12-ամյա աղջկան հաջողվել է իր վրա հարձակված ավազակի «հախից գալ» (Տեսանյութ)
20 Փետրվարի 2018 - 13:32
CCTV տեսախցիկները ֆիքսել է այն սարսափելի պահը, երբ 12-ամյա աղջկան փորձում են թալանել: Կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես է խիզախ աղջիկը փորձում է պայքարել հանցագործի դեմ, երբ նա հարձակվել է դատարկ փողոցում:
«Սասնա ծռեր»–ի պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը
20 Փետրվարի 2018 - 13:24
«Սասնա ծռեր–3» դատական նիստն այսօր` փետրվարի 20-ին, ընթացել է առանց պաշտպանների եւ ամբաստանյալաների։
Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը. օրակարգում է Պոլսո պատրիրքության հարցը
20 Փետրվարի 2018 - 13:19
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ փետրվարի 20-ին, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:
Ճապոնիայում հավկիթների սպիտակուցներից վառելիքի նոր տեսակ է ստեղծվել
20 Փետրվարի 2018 - 13:11
Ճապոնական Օսակա քաղաքի համալսարանի գիտնականները վառելիքի նոր տեսակ են ստեղծել։ Նրանք մշակել են հավկիթային սպիտակուցները որպես սուբտրատ (հիմք) օգտագործելու միջոց՝ առանց ածխածնի վառելիքի արտադրության համար։
Տրանսպորտի նախարարության շենքի հետ կապված բանակցող հանձնաժողով կստեղծվի
20 Փետրվարի 2018 - 13:00
ՀՀ տրանսպորտի նախարարության շենքի հետ կապված առաջարկներ կան, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Իրանահայ ճարտարապետը պարգեւատրվել է Մոմիկ ճարտարապետ ոսկե մեդալով
20 Փետրվարի 2018 - 12:56
Օրերս Թեհրանում կազմակերպվել էր իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանի մեծարման երեկոն, որին մասնակցել են ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Իրանի հայկական համայնքի, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9953
 
Լրահոս`