Facebook   Twitter
 
Իրանում նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է ընտրողների մեծ հոսքի պատճառով

Իրանում նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է ընտրողների մեծ հոսքի պատճառով

19 Մայիսի 2017 - 18:34
Իրանում ուրբաթ ընտրողների մեծ հոսքի պատճառով երկու ժամով երկարաձգել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պետական հեռուստաալիքին:
«Քվեարկության ժամերը երկարաձգվել են երկու ժամով մինչև երեկոյանը ժամը 8-ը»,- ներքին գործերի նախարարության հայտարարությունն է մեջբերել երկրի պետական հեռուստատեսությունը:

Գործակալությունը նշում է, որ ընտրատեղամասերը բացվել էին առավոտյան ժամը 8-ին և պետք է փակվեին երեկոյան ժամը 6-ին:

Նշենք, որ երկրում նախագահական ընտրություններին քվեարկելու իրավունք ունի մոտ 56 միլիոն մարդ: Ընդհանուր առմամբ, բացվել է 63 հազար տեղամաս:

Իրանի նախագահի թեկնածուները 4-ն են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մուստաֆա Հաշեմի Թաբան և պահպանողականների թեկնածու Մուստաֆա Աղա Միրսալիմը: Սակայն ընտրությունների բացարձակ ֆավորիտ է համարվում գործող նախագահը:

Reuters-ի հաղորդմամբ՝ իրանցիները երկար հերթեր են կանգնել ուրբաթ՝ երկրի նախագահ ընտրելու համար: «Բոլորը պետք է քվեարկեն այս կարևոր ընտրություններում… Երկրի ճակատագիրը որոշում են մարդիկ»,- իր ընտրությունն անելուց հետո ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թրամփը կատակել է իր սանրվածքի մասին
23 Փետրվարի 2018 - 23:32
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հատուկ մազերը երկարացնում է, որ ծածկի ծոծրակի ճաղատությունը: Երկրի ղեկավարը այս մասին կատակել է ուրբաթ պահպանողական քաղաքական ուժերի ներկայացուցիչների խորհրդաժողովում, ելույթը հեռարձակել են երկրի գլխավոր հեռուստաալիքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իվանկա Թրամփը Հարավային Կորեայի նախագահին ԿԺԴՀ դեմ ամերիկյան պատժամիջոցների մասին է տեղեկացրել
23 Փետրվարի 2018 - 23:00
Միացյալ Նահանգների նախագահի ավագ խորհրդականը, նրա դուստր Իվանկա Թրամփը ուրբաթ անձամբ տեղեկացրել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին` ԿԺԴՀ դեմ ամերիկյան պատժամիջոցների ընդլայնման մասին: Այս մասին հայտնում է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նորվեգիան Ձմեռային Օլիմպիադայի առաջատարն է մնում
23 Փետրվարի 2018 - 22:48
Փհենչհան 2018-ի մեդալային հաշվարկի առաջին եռյակում փոփոխություն տեղի չի ունեցել: Այսօրվա՝ փետրվարի 23-ի դրությամբ Նորվեգիան առաջատարն է:
Տեսախաղերն օգտակար են տարեց մարդկանց ուղեղի աշխատանքի համար
23 Փետրվարի 2018 - 22:24
Կանոնավորապես տեսախաղեր խաղացող տարեց մարդկանց մոտ ծերունական դեմենցիայի զարգացման հավանականությունը 29 տոկոսով փոքր է: Այսպիսի եզրահանգում են կատարել նոր հետազոտության հեղինակները, որը ֆինանսավորել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը:
Թրամփը Սպիտակ տանն իր նախագահության առաջին տարին ԱՄՆ պատմության մեջ ամենահաջողն է անվանել
23 Փետրվարի 2018 - 22:23
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի իշխանության առաջին տարին Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենահաջողն է համարում:
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը «հրեշավոր» է, իսկ Քերին վատագույն բանակցողն է
23 Փետրվարի 2018 - 22:11
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը միակողմանի է, իսկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին, որը այն կքնել է, թերեւս ամենավատ բանակցողն է, որին նա երբեւէ հանդիպել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
23 Փետրվարի 2018 - 21:44
Այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու
23 Փետրվարի 2018 - 21:40
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Արմեն Վարդանի Սարգսյանին:
Հրապարակվել է ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից կադրեր. կա զոհ, վիրավոր
23 Փետրվարի 2018 - 20:59
Վեց մարդ մահացել է, ևս 14-ը՝ վիրավորվել բազմաթիվ վնասվածքներ. այսպիսի տխուր հետևանք է ունեցել «Սիբիր» դաշնային մայրուղում տեղի ունեցած ավտովթարը՝ բեռնատարի և ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ: Դեպքի վայրով անցած վարորդներից մեկը նկարահանել է ողբերգական ավտովթարի հետևանքները: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 6782
 
Լրահոս`
 
 
 
 
Թրամփը կատակել է իր սանրվածքի մասին
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
Ինչպե՞ս կանխել ռախիտը
Հասարակություն