Facebook   Twitter
 
Արտաշատի թիվ 4 դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի պատճառով. նա կարող է նոր մրցույթին մասնակցել. Արարատի մարզպետարան

Արտաշատի թիվ 4 դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի պատճառով. նա կարող է նոր մրցույթին մասնակցել. Արարատի մարզպետարան

19 Մայիսի 2017 - 18:43
Արտաշատի թիվ 4 դպրոցի տնօրեն Նարինե Մուրադյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է և նրա փոխարեն նշանակված է պաշտոնակատար: Այս մասին Tert.am-ին հայտնեց Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը:

«Մենք ըստ կարգի ենք շարժվել: Նարինե Մուրադյանը հինգ տարի պաշտոնավարել է և պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ կապված առաջանում է տնօրենի թափուր տեղ: Մարզպետն իրավասու է նշանակել պաշտոնակատար, մինչև սահմանված կարգով ընտրություն անցկացվի: Իսկ իրեն՝ Նարինե Մուրադյանին ասված է՝ հարգելիս, դրեք ձեր թեկնածությունը տնօրենի ընտրության ժամանակ»,- նշեց Աղաբեկյանը:

Հարցին, թե նման դեպքերում, սովորաբար, գործող տնօրենները չե՞ն շարունակում պաշտոնավարել մինչև ընտրություն, նա պատասխանեց. «Ով ասաց, որ պարտադիր գործող տնօրենը պետք է լինի: Կարող է և՛ գործողը լինել, և՛ ուրիշը»:

Աղաբեկյանը նաև հայտնեց, որ դեռ գրություն չեն ստացել, թե որ օրն է մրցույթ հայտարարված:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը պաշտոնից ազատել է Արտաշատի թիվ 4 դպրոցի տնօրեն Նարինե Մուրադյանին, ով Արտաշատի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական Գագիկ Մուրադյանի քույրն է: Պատճառն այն է, որ Գագիկ Մուրադյանի կինը՝ Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանը, ում նույնպես աշխատանքից ազատել է մարզպետը, դիմել է դատարան:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ի՞նչ էր մտածում Իվետա Մուկուչյանը, երբ Դուբայից նման վուլգար լուսանկարներ էր հրապարակում (Լուսանկարներ)
23 Նոյեմբերի 2017 - 20:35
Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գիշերային Դուբայից լուսանկար է հրապարակել, որտեղ պարզ երևում է նրա ընկերուհիներից մեկի սպիտակ ներքնազգեստը։
Դեսպան Ղազարյանը դասախոսություն է կարդացել Վարշավայի համալսարանում
23 Նոյեմբերի 2017 - 20:22
Նոյեմբերի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը «ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում:
Հիպոթեքով բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը կփոխվի հունվարի 1-ից
23 Նոյեմբերի 2017 - 20:17
Կառավարության նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով հիպոթեքային վարկից օգտվողների համար նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը փոփոխվելու է:
Անչափահաս եղբոր հետ գողություններ էր կատարել
23 Նոյեմբերի 2017 - 20:16
Օրերս ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Սարի թաղի բնակիչ Արմեն Բաղրամյանը իր անչափահաս եղբոր հետ գողություններ է կատարում։
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 14-ամյա երեխան դպրոցից «փակ գանգուղեղային տրավմա, գանգուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց
23 Նոյեմբերի 2017 - 20:12
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Կեսօրին Ապարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչ՝ 14-ամյա Սամվել Ա.-ն։
Մեքսիկայում երեք տուն է փլվել (Տեսանյութ)
23 Նոյեմբերի 2017 - 20:05
Մեքսիկայում մի քանի բնակելի տուն է փլվել կառուցվող առևտրական կենտրոնի փոսորակի մեջ: Մեկ մարդ մահացել է, երեքն՝ անհայտ կորել, ևս մի քանիսը վնասվածքներ է ստացել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Telemundo- ին:
Ծառայողական հովվաշունը ոստիկանների հետ հատակին ձգում վարժություն է կատարել
23 Նոյեմբերի 2017 - 20:05
ԱՄՆ քաղաքներից մեկի ոստիկանները համացանցում հոլովակ են տեղադրել, որում ծառայողական հովվաշունը 2 ոստիկանների հետ հատակին ձգում վարժություն է կատարում, փոխանցում է «Россия 24»-ը:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8604
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Մեքսիկայում երեք տուն է փլվել (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր