Facebook   Twitter
 
Անտառների կառավարման մարմնի կարգավիճակը պետք է բարձրացվի և անտառային միասնական ֆոնդ լինի. իրավաբան-էկոլոգ

Անտառների կառավարման մարմնի կարգավիճակը պետք է բարձրացվի և անտառային միասնական ֆոնդ լինի. իրավաբան-էկոլոգ

19 Մայիսի 2017 - 21:29
Պետք է անտառների կառավարման մարմնի կարգավիճակը բարձրացվի և անտառային միասնական ֆոնդ լինի: Ներկայումս անտառների կառավարման մի մասը գյուղնախարարության հսկողության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ն է իրականացնում, մյուս մասը՝ բնապահպանության նախարարությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ իրավաբան-էկոլոգ Նազելի Վարդանյանը:

«Հիմա «Հայանտառը» պետական ոչ առևտրային կազմակերպություն է և գյուղնախարարության կազմում: Բացի դրանից՝ անտառային ֆոնդը կիսվել է երկու մասի: Մենք առաջարկել էինք, որ միասնական ֆոնդ լինի, կառավարվի մի մարմնի կողմից, որը կարող է լինել անտառի կոմիտե կամ անտառի նախարարություն: Կամ՝ կարող է մեկ առանձին մարմին լինել կառավարության կազմում, որովհետև անտառի հարցը շատ կարևոր է: Մինչև կարգավիճակը չփոխվի, որևէ փոփոխություն արդյունքի չի բերի»,- նշեց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ շաբաթվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել էր, որ անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը: Նա հանձնարարել էր անտառների կառավարման հայեցակարգ մշակել, որը պետք է համալիր լուծումներ առաջարկի անտառների պահպանությանը, ապօրինի ծառահատումների դեմ պայքարին, հսկողությանը և մոնիթորինգին. «Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար», - շեշտել էր Կ. Կարապետյանը: Նշենք նաև, որ մամուլում տեղեկություններ կան, որ քննարկվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի պաշտոնանկության հարցը:

Նազելի Վարդանյանը հայտնեց, որ կառավարությանն արված իրենց առաջարկները չեն ընդունվել, և այժմ էլ նոր հայեցակարգի մշակման գործում համագործակցություն չկա:

«Ասում են ֆինանսների նախարարությունը չի համաձայնվում, բայց մենք հաշվարկել ենք, որ մի բաժին լուծարվում է գյուղնախարարությունից, մի հսկայական բաժին և գործակալություն՝ բնապահպանության նախարարությունից: Ավելի շուտ՝ հաստիքի կրճատում կլինի, քան կավելանա»,- նկատեց Վարդանյանը:

Բացի դրանից՝ Բնապահպանության նախարարությունը անտառների կառավարման գործում իրականացնում է և՛ վերահսկողություն, և՛ կառավարում, որը, ըստ Նազելի Վարդանյանի, անթույլատրելի է:

«Նա չի կարող ինքն իրեն վերահսկել: Այսինքն՝ հատուկ պահպանվող տարածքների անտառները մնացել են առանց վերահսկողության, որովհետև նույն մարմինը հա՛մ կառավարում է, հա՛մ վերահսկում: Դրա համար «Դիլիջան» ազգային պարկում ավելի շատ խախտումներ են արվում, քան սովորական անտառում: Նույնն էլ հատուկ պահպանվող մյուս տարածքներում է»,- ընդգծեց նա:

Վարդանյանի համոզմամբ՝ կոմիտեն միայն քաղաքականություն մշակող մարմին պետք է լինի, իսկ վերահսկողական ֆունկցիա պետք է դրվի նոր մարմնի՝ անտառային ծառայության վրա: Դրանով կբարձրանա անտառապահների ստատուսը: Նրանց կտրվեն ավելի շատ արտոնություններ, հնարավորություններ, որոնցով կկարողանան ինչ-որ գործունեություն իրականացնել:

«Հիմա նրանք պահակի դեր են կատարում, ոչ թե անտառապահի: Խորհրդային տարիներին բռնագրավում էին ապօրինի փայտը, գործիքները, պատասխանատվության էին ենթարկում: Հիմա անտառապահին տալիս են 1000 հա անտառ և 60 հազար դրամ աշխատավարձ՝ առանց որևէ տեխնիկական միջոցների»,- ասաց իրավաբան-էկոլոգը:

Ըստ նրա՝ Հայաստանում տարեկան նվազագույնը 400-500 հազար խ/մ հատում է արվում՝ այն դեպքում, որ թույլատրված է 30-40 հազար խ/մ: Այսինքն՝ 10-12 անգամ ավելի հատումներ են իրականացվում. «Ապօրինի հատումների պահանջարկը կա, բոլոր դեպքերում՝ առաջարկը լինելու է: Եթե համայնքներում գազը, էլեկտրականությունը մատչելի լինի, այդքան փայտի կարիք չի լինի: Մեր հաշվարկը համայնքների պահանջարկի հետ է կապված»:

Ինչ վերաբերում է նրան, թե անտառները Հայաստանի մակերեսի քանի տոկոսն են կազմում, Վարդանյանն ասաց, որ պաշտոնապես 11.2 տոկոս է ասվում՝ 1991 թ. գույքագրման տվյալներով: Ըստ նրա՝ վերջին 25 տարում գույքագրում չի արվել և այդ ընթացքում մեծ քանակով կրճատվել է անտառների մակերեսը. «Հնարավոր չէ, որ 11.2 տոկոս մնար: Մեր հաշվարկներով՝ դա 7-8 տոկոս է»,- նշեց նա:
 
Նմանատիպ նորություններ
«Վերջին զանգի» 71 մեքենա տուգանային հրապարակներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26 Մայիսի 2017 - 21:31
Հայաստանում ժամը 16։30-ի տվյալներով «Վերջին զանգի» միջոցառումներին մասնակցող 71 մեքենա հայտնվել է ոստիկանության տուգանային հրապարակում։

ԱՄՆ-ում հայտնել են Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի երեք ղեկավարների ոչնչացման մասին
26 Մայիսի 2017 - 21:15
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածների հետևանքով ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք ղեկավար: Այդ մասին ասված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարությունում, որի պատասխանատվության գոտում է գտնվում Մերձավոր Արևելքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցանկանում ենք նվաճել Գերմանիայի Գավաթը. Թոմաս Տուխել
26 Մայիսի 2017 - 21:14
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ ցանկանում է մրցաշրջանն ավարտել Գերմանիայի Գավաթում հաղթելով:
Բրիտանիային հատուկ ծառայությունները ձերբակալել են ահաբեկիչների ցանց` կապված Մանչեսթրի ահաբեկչության հետ
26 Մայիսի 2017 - 21:13
Բրիտանական ոստիկանության հակաահաբեկչական բաժնի ղեկավար Մարկ Ռոուլին հայտարարել է, որ «ահաբեկիչների մեծ ցանցը», որը կանգնած է Մանչեսթրի մարզադաշտի ահաբեկչության հետևում, ձերբակալվել է, հայտնում է Sky News-ը:
ԱՄՆ-ում մուսուլմանը իրեն խոզի մսով պիցցա վաճառելու համար պահանջում է 100 միլիոն դոլար
26 Մայիսի 2017 - 21:11
ԱՄՆ-ում մուսուլմանը դատի է տվել պիցերիային և պահանջում է 100 միլիոն դոլար փոխհատուցում այն բանի համար, որ իրեն 2 անգամ տվել են պիցցա նրբերշիկով և խոզի մսով` չնայած պիցայում դրանք չօգտագործելու իր խնդրանքին, հայտնում է Detroit Free Press-ը:

Տաքսու ուղևորուհու սպանության գործով նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ սպանության մասին
26 Մայիսի 2017 - 20:56
2016 թվականի դեկտեմբերի 27-ին Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում Քրիստինե Արզումանյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է և մեղադրանք է առաջադրվել սպանության գործով կասկածյալ, տաքսու վարորդ Գարեգին Եղիազարյանին:
Ձեռքի նռնակ, նռնակի պայթուցիչ և 37 փամփուշտ
26 Մայիսի 2017 - 20:55
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1994 թ. ծնված Կայծունի Ա.-ն կամավոր հանձնել է ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի 37 փամփուշտ:
Մերկելը գովել է Կանադայի վարչապետի գունավոր գուլպաները
26 Մայիսի 2017 - 20:54
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական Instagram-ում գովել է Կանադայի վարչապետ Ջասթին Թյուդոյի գուլպաները:
ԱՄՆ ՆԳ նախարարը հայտնել է երկրում ահաբեկչական սպառնալիքի մասին
26 Մայիսի 2017 - 20:51
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին հայտնել է, որ ամերիկացիները դուրս չէին գա տնից, եթե ահաբեկչական սպառնալիքի մասին իմանային այնքան, որքան ինքը գիտի։ Իր ձեւով կատակայինն, բայց բովանդակությամբ առավել քան լուրջ արտահայտությունն այսօր հնչել է Fox News–ին տված հարցազրույցում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7190
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ցանկանում ենք նվաճել Գերմանիայի Գավաթը. Թոմաս Տուխել
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
 
Մերկելը գովել է Կանադայի վարչապետի գունավոր գուլպաները
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական