Facebook   Twitter
 
Ուղևորները շուտով կկարողանան Airbus-ի «թռչող մեքենաներով» երթևեկել սովորական տաքսու արժեքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուղևորները շուտով կկարողանան Airbus-ի «թռչող մեքենաներով» երթևեկել սովորական տաքսու արժեքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19 Մայիսի 2017 - 21:59
Airbus-ը մոտ է իր էլեկտրական օդանավի առաջին փորձնական թռիչքն իրականացնելուն և հայտնում է, որ նման տրանսպորտային միջոցով երթևեկությունը կարժենա նույնքան, որքան «սովորական տաքսիով»:

Ինչպես ընդգծում է Business Insider-ը, ֆրանսիական խոշորագույն ինքնաթիռաշինական ընկերության` Սիլիկոնի հարթավայրում գտնվող մասնաճյուղում թռչող տաքսի են մշակում որպես ճանապարհային երթևեկության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ծրագրի մի մաս:

Նախագծի ղեկավար Զեք Լովերինգը ցուցադրել է ապագա մեքենաների տեսքն ու նշել, որ թռչող տաքսիներով երթևեկությունը կարժենա 1.50-2.50 դոլար` մեկ մղոնի (1.6 կմ) համար:

Project Vahana անվանումն ստացած էլեկտրական մեքենաներն ինքնավար է լինելու և ուղղահայաց օդ է բարձրանալու 8 ռոտորի օգնությամբ: Airbus-ն իր առաջին նախատիպը կփորձարկի 2017-ի վերջին:

Վերջնական տարբերակը մտադիր են շուկա հանել 2020-ին: Այն հնարավորություն կունենա 100 կմ տարածություն անցնել:
 
Նմանատիպ նորություններ
Մեքսիկայում երեք տուն է փլվել (Տեսանյութ)
23 Նոյեմբերի 2017 - 20:05
Մեքսիկայում մի քանի բնակելի տուն է փլվել կառուցվող առևտրական կենտրոնի փոսորակի մեջ: Մեկ մարդ մահացել է, երեքն՝ անհայտ կորել, ևս մի քանիսը վնասվածքներ է ստացել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Telemundo- ին:
Վանգան՝ փող աշխատելու և տանը բարեկեցություն բերելու գաղտնիքների մասին (Տեսանյութ)
23 Նոյեմբերի 2017 - 19:19
Բուլղարուհի պայծառատես Վանգայի խորհուրդներն իմաստության ծով են և գիտելիքի աղբյուր, որոնք օգնում են գրավել հաջողություն և երջանկություն: Իր հանձնարարականները նա տալիս էր բոլորին, ովքեր դիմում էին իրեն օգնության համար:
Պուտինը վայր է գցել աթոռը, որի վրա նստած էր Էրդողանը (Տեսանյութ)
23 Նոյեմբերի 2017 - 18:49
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վայր է գցել աթոռը, որի վրա նստած էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Lenta.ru-ն։
Սկանդալ՝ ուղիղ եթերում. Մոսիյչուկը ձեռնափայտով հարձակվել է Սաակաշվիլիի վրա (Տեսանյութ)
23 Նոյեմբերի 2017 - 18:26
Միխեյիլ Սաակաշվիլիի ու Իգոր Մոսիյչուկի միջև Սեփան Բանդերայի մասին վեճն ավարտվել է սկանդալով: Կոնֆլիկտը տեղի է ունցել է «Ուկրաինական ձևաչափ» հաղորդման ժամանակ, հայտնում է NewsOne-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 291
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Մեքսիկայում երեք տուն է փլվել (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր