Facebook   Twitter
 
Առողջ ապրելակերպը՝ նախարարության օրակարգում

Առողջ ապրելակերպը՝ նախարարության օրակարգում

24 Մայիսի 2017 - 18:26
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանն այսօր, Երևան քաղաքի և ՀՀ մարզերի մարզպետարանների սպորտի պատասխանատուների մասնակցությամբ, անցկացրել է խորհրդակցություն՝ առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի ոլորտներում նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպման սկզբում Խ. Ասրյանը ներկայացրել է մասսայական սպորտի 16 ուղղություններով նախարարության կողմից տարվող աշխատանքները: «Բոլոր ծրագրերն ընտրվել են այն սկզբունքով, որ մասսայական սպորտի միջոցառումներում ընդգրկվեն բոլոր տարիքային և սոցիալական խմբերի ներկայացուցիչները: Այդ նպատակով մշակվել և այս տարի սկսել ենք իրականացնել ևս 7 նոր միջոցառում` հանրապետական ուսանողական խաղերը, հանրակրթական դպրոցների 1-ինից 3-րդ և 4-7-րդ դասարանցիների միջև անցկացվող «Սպորտլանդիան», 8-12-րդ դասարանցիների միջև անցկացվող «Սպարտակիադան», գյուղական մարզական խաղերը, տարեցների հանրապետական խաղերը և պետական մարմինների աշխատակիցների միջև անցկացված հրաձգության հանրապետական մրցույթը: Այս նոր միջոցառումները եկել են համալրելու մեր նախարարության կողմից ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք», «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ», «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մարզական միջոցառումների ու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների միջև անցկացվող ռազմամարզական խաղերի և մյուս մարզական մասսայական միջոցառումների շարքը»,- ասել է Խ. Ասրյանը:

Հանդիպումից հետո հյուրերին «Լավագույն մարզական ընտանիք-2017» ստուգատեսի վերաբերյալ տրամադրվել են տպագիր պաստառներ, որոնք տարածվելու են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և Արցախում, ինչպես նաև տրամադրվել է 1-ին և 2-րդ փուլերի անցկացման համար մարզագույք: «Մեր նպատակն է հնարավորինս մեծ թվով մասնակիցների ընդգրկել այս մրցումներում: Ակտիվ կյանք վարող, մարզված և կոփված ընտանիքն է մեր հայրենիքի հենասյունը»,- շեշտել է Խ. Ասրյանը:

Քննարկման ընթացքում մարզպետարանների սպորտի պատասխանատուների կողմից արվել են բազմաբնույթ առաջարկություններ՝ մարզական մասսայական միջոցառումների կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ, որոնք ընդունվել են ի գիտություն:

«Շնորհակալություն ակտիվ մասնակցության և կառուցողական առաջարկների համար: Մեզ անհրաժեշտ են նմանատիպ քննարկումերը, ինչի արդյունքում հնարավոր է փոփոխություններ կատարվեն որոշ միջոցառումների անցկացման կանոնակարգերի մեջ: Դրանց մասին դուք ընթացս կտեղեկանաք»,- հանդիպման վերջում ասել է նախարարի տեղակալ Խ. Ասրյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կոռումպացված համակարգի հետ որեւէ կոմպրոմիս լինել չի կարող. Փաշինյան
26 Ապրիլի 2018 - 20:46
Հայաստանի կոռումպացված համակարգի հետ որեւէ կոմպրոմիս լինել չի կարող։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Այսօրվա հրապարակը թույլ է տալիս համոզված ասելու, որ ՀՀ քաղաքացին իր միջից hանել է վախը. Նոր կյանք համայնքի ղեկավար
26 Ապրիլի 2018 - 20:37
Այսօրվա հրապարակը թույլ է տալիս համոզված ասելու, որ ՀՀ քաղաքացին իր միջից hանել է վախը, որը նրան թույլ չէր տալիս իր դռան շեմից այն կողմ բարձրացնել իր դժգոհությունը:
ՀՀ կառավարությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նախագծային փաստաթղթերի փորձաքննություն կանցկացնի
26 Ապրիլի 2018 - 20:35
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նախագծային փաստաթղթերի փորձաքննություն կանցկացնի:
Մենք չենք հաղթել դևին, որ նոր դև դառնանք ժողովրդի գլխին. Արարատ Միրզոյան
26 Ապրիլի 2018 - 20:33
Ժողովուրդը հաղթել է, բայց այդ հաղթանակն ուզում են խլել։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։
«Ժողովրդի համբերության բաժակը լցվեց, երբ անձը երրորդ անգամ ցանկացավ գալ իշխանության և ամեն բան, անգամ Սահմանադրություն փոփոխեց այդ նպատակի համար». Ստեփան Գրիգորյան
26 Ապրիլի 2018 - 20:27
«Նախ, իրոք Հայաստանում գնում է իշխանափոխության գործընթաց, ավելի ճիշտ՝ հին իշխանությանը ժողովուրդը մերժեց:
Ադրբեջանը տուգանքներ է սահմանում գործադուլների համար
26 Ապրիլի 2018 - 20:26
Ադրբեջանում նոր պատժատեսակներ են սահմանում գործադուլների եւ այլ մեթոդների միջոցով ձեռնարկություններում, հաստատություններում եւ կազմակերպություններում գործունեության կասեցման համար: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահը Միլլի Մեջլիսին առաջարկել է փոփոխել Օրենսգրքի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ հոդվածը:
Մեզ հետ պետք չի սակարկել. Արարատ Միրզոյան
26 Ապրիլի 2018 - 20:17
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե ժողովրդի ձեռքից փորձում են խլել հաղթանակը:
ԱԱԾ-ն Արագածոտնի մարզպետարանի համար նոր շենք կկառուցի
26 Ապրիլի 2018 - 20:14
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նոր վարչական շենք կկառուցի Արագածոտնի մարզպետարանի համար: Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության ապրիլի 26-ի նիստին:
Այս շարժումը չի ավարտվելու, մինչեւ վերջնական հաղթանակի չհասնենք. ՔՊ անդամ
26 Ապրիլի 2018 - 20:07
Այս շարժումը չի ավարտվելու, մինչեւ վերջնական հաղթանակի չհասնենք հանրապետական կուսակցության նկատմամբ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12515
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
2 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից
Սպորտ, Հասարակություն