Facebook   Twitter
 
Համայնքների խոշորացում. Վտանգավոր և խիստ ռիսկային քայլ

Համայնքների խոշորացում. Վտանգավոր և խիստ ռիսկային քայլ

10 Հունիսի 2017 - 18:45
Ազգային ժողովը հունիսի 8-ին, 57 կողմ, 23 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Ըստ օրինագծի կմիավորվեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզի 361 համայնքներ եւ կձևավորվի 30 համայնք:

Ռիսկային այս քայլը վտանգի տակ է դնում հատկապես փոքր համայքների լինելիության հարցը: Անքննելի և արդեն իսկ հստակ է, որ գյուղական համայնքների միավորման արդյունքում մեծ թափ կառնի արտագաղթը: Գաղտնիք չէ, որ գյուղական փոքր համայնքներում քիչ թվով երիտասարդներ են մնացել, որոնց գյուղին է կապել պետական աշխատանքը՝ գյուղապետ ու աշխատակազմ: Եվ վերջիններս մնալով գործազուրկ, բնականաբար, օր առաջ առանց երկար-բարակ մտածելու կլքեն գյուղը, այն թողնելով տարեցների հույսին:

Քավ լիցի, չենք ասում, որ գյուղերում ամեն ինչ լավ է, որ համայնքների ղեկավարները իրենց տեղում են, ռացիոնալ օգտագործվում է համայնքային բյուջեն, համաձայնեք, որ կան թերություններ, կան համայնքի ղեկավարներ, որոնք լավ չեն աշխատում, բայց դրա լուծման տարբերակը հաստատ համայնքների խոշորացումը չէ: Ցավալիորեն արձանագրեք նաև, որ պատկան մարմինները այդպես էլ գոնե մեկ անգամ չփորձեցին համայնքերում բնակիչների հետ քննարկել խոշորացման թեման:

Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք: Իհարկե, ընդունված որոշումը օրենքի ուժ կստանա միայն ՀՀ նախագահի վավերացումից հետո, բայց այն, իհարկե, առանց խոչնդոտի կվավերացվի, քանի որ այդպես էլ ՀՀ նախագահին չեն զեկուցի ճշմարիտ իրավիճակը, որը տիրում է արդեն իսկ խոշորացված համայնքներում:

Արձանագրենք նաև, որ մեր երկրի համար խիստ կարևոր, նույնիսկ ռազմավարական նշանակություն ունեցող այս կարևորագույն հարցը, ևս դառնալով միջազգային որոշ կառույցների կողմից մի քանի գրոշների դիմաց կատարվող պահանջ, վտանգում է հեռավոր և լեռնային համայքների ճակատագիրը:

Ուղղակի խնդրում և պահանջույմ ենք, հատուկ կարգավիճակ տրվի բոլոր հատկապես բարձր լեռնային և հեռավոր համայնքներին: Նրանք մեր երկրի ողնաշարն են…

Հետո շատ ուշ կլինի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը». Նիկոլ Փաշինյան
21 Մայիսի 2018 - 10:46
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի լույս 21-ի կեսգիշերին ուղիղ տեսակապով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը:
Արցախում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում
21 Մայիսի 2018 - 10:41
ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանի մահվան հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
27-ամյա քաղաքացին անհավասարակշիռ վիճակում մոտեցել է Կիեւյան կամրջին. Փրկարարը նկատել է
21 Մայիսի 2018 - 10:33
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 20-ին, ժամը 17:56-ին ՃԿԱԿ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Վ.-ի կողմից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:55-ին, Կիեւյան կամրջին հերթապահություն իրականացնելիս, նկատել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացու (27-ամյա Տ. Պ.):
Արշակունյաց պողոտայում Infiniti-ն արմատախիլ է արել ծառը եւ բախվել սյանը. կան վիրավորներ
21 Մայիսի 2018 - 10:29
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 20-ին, ժամը 22:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մի քանի կարևոր բան կուտակայինի մասին մինչև այդ մասին պաշտոնապես հայտարարություն անելը. Մանե Թանդիլյան
21 Մայիսի 2018 - 10:16
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
21 Մայիսի 2018 - 10:10
Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի կայքը:
14-ամյա քաղաքացին Դավթաշենի կամրջի մոտ փորձել է ինքնասպան լինել
21 Մայիսի 2018 - 10:05
Մայիսի 20-ին՝ ժամը 18:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ ճաղավանդակին նստած քաղաքացի է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բելառուսում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը
21 Մայիսի 2018 - 09:49
Բելառուսի Գորոդոկ քաղաքում տեղի է ունեցել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրի-հուշարձանի բացումը: Այս մասին հայտնել է Rusarminfo.ru-ն:
Յուրաքանչյուր րոպե աշխարհում 10 մլն պոլիէթիլենային փաթեթ է օգտագործվում․ ՄԱԿ
21 Մայիսի 2018 - 09:41
Երկրի բնակչությունը տարեկան մինչև 5 տրիլիոն պլաստիկե փաթեթ է օգտագործում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը։ ՄԱԿ-ում ընդգծել են, որ յուրաքանչյուր րոպե մարդիկ 10 մլն այդպիսի փաթեթներ են օգտագործում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12917
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շուշան Պետրոսյանն ամուսնալուծվել է
Մշակույթ, Հասարակություն