Facebook   Twitter
 
Ահազանգ. Աչաջուրում մտահոգված են

Ահազանգ. Աչաջուրում մտահոգված են

12 Հունիսի 2017 - 10:44
Տավուշի մարզից անտառահատումների վերաբերյալ հերթական նամակն ենք ստացել, այս անգամ մեզ են գրում Աչաջուր գյուղից, նամակը ներկայացնում ենք առանց որեւէ միջամտության:
HayNews.am կայքի հարգելի խմբագրություն, վերջին օրերին Տավուշի մարզի որոշ անտառամերձ գյուղերում խիստ անհանգստություն կա անտառահատումների վերաբերյալ հրապարակումների առթիվ։

Բանն այն է, որ անտառին վերաբերող խնդիրները, մեր կարծիքով, մեծ հեռավորությունից այլ կերպ են դիտվում։ Հարգելով հանդերձ մամուլի՝ ազատ կարգով տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքը, կարեւորելով մամուլի դերը հասարակական խնդիրների քննարկման եւ լուծման հարցում, այդուհանդերձ որոշել ենք հանդես գալ որոշ դիտարկումներով ու պարզաբանումներով։

HayNews.am կայքում վերջին շաբաթ հրապարակված 1-2 նյութեր վերաբերում էին Սեւքարի անտառպետության, այդ թվում՝ Աչաջրի անտառտնտեսության տարածքում կատարված ծառահատումներին։

վերջին տարիներին, ինչպես փորձն է ցույց տվել, անտառների նկատմամբ ուշադրությունը շատ ավելի մեծ է, առանց անտառապահներին տեղեկացնելու՝ անտառից փայտ պարզապես անհնար է, ինչը հերքում է հոդվածներում ներկայացված այն պնդումը, թե անտառներում ապօրինի ծառահատումներ են։

Մեր պնդումն այն է, որ անտառտնտեսության պատասխանատուները նույնպես չեն կարող ազատ թույլատրել ապօրինի ծառահատումներ։ Նրանք էլ են հասկանում իրավիճակի լրջությունը, նրանց նույնպես շատ խիստ վերահսկում են թե վերադասը, թե իրավապահ մարմինները։
Ինչպե՞ս եք պատկերացնում որեւէ անտառապահի կողմից երաշխավորելը գյուղացուն, թե՝ գնա, ծառ կտրիր։ Անգամ եթե դրա դիմաց գումար խոստանանք։ Չէ՞ որ անգամ մամուլի մեկ հրապարակումը միանգամից իրավապահ մարմինների եւ հասարակության ուշադրությունը ուղղում է դեպի անտառներ։ Երկրում հարյուրավոր արշավականներ յուրաքանչյուր տարի տասնյակ ահազանգեր են տալիս։ Ինչ է, անտառապահներն ամենակարո՞ղ են, որ արհամարհեն բոլոր այս գործոններն ու գործեն սրտի ուզածի նման։

Անտառում շատ են քամատապալ ու ծերացած ծառերը, որոնցից օգտվելը գումար է բերում պետական բյուջե։ Բայց մամուլում հաճախ են թերահավատորեն վերաբերվում գյուղացիների պնդումներին, որ անտառից օգտվում են շրջակա գյուղերի բնակիչները։ Որպես մեր պնդումների հակափաստարկ, բերում են փայտով բեռնված ավտոմեքենաների լուսանկարները, թե՝ բա սա՞ ինչ է։

Ինչպես երեւում է, հեռավոր մայրաքաղաքում պատկերացումները անտառի ռեսուրսներից օգտվելու մասին՝ այլ են։ Բեռնատարները, այո, աշխատանք են կատարում, որի դիմաց վարձատրվում են։ Հարցը հետեւյալում է․ յուրաքանչյուր գյուղացու կարողության հարց չէ՝ անտառից 10-12 խմ մետր փայտ բերել (խոսքը մեկ ձմեռվա պաշարի մասին է)։ Փոխարենը բանվորական աշխատանքի դիմաց փոխհատուցում են նրանց, ովքեր պատրաստ են իրենց բեռնատարներով մտնել անտառ եւ վաստակել օրվա ապրուստի միջոցը։ Դրանով վարորդները, բանվորները ընտանիք են կերակրում։

Բայց ոչ ոք հենց այնպես, առանց թույլտվության, առանց օրենքները խախտելու՝ անտառից փայտ չի բերում։ Անօրինական անտառահատումը բոլորովին այլ բան է։

Մեզ համար զարմանալի է, որ տարածքի բնակիչներից մեկն անանուն, հեռախոսով արված լուսանկարներ է ուղարկում խմբագրությանը, ահազանգելով անտառահատումների մասին։ Ով էլ նա լինի, վստահ ենք, իր բակում կուտակած փայտ կունենա։

Խնդրում ենք, սա հաշվի առեք, չկա ընտանիք, որը ձմեռը չտաքանա անտառի հաշվին։ Իսկ այլ կերպ կարո՞ղ է լինել։

Այն, ինչ պատմեցինք, պարզապես ինքնակազմակերպման մի ձեւ է, պատրաստվում ենք ձմռանը։ Եվ այդպես՝ յուրաքանչյուր։ Այդպես է եղել դարերով։

Եթե դա հանցագործություն է, ապա ուրեմն իրավապահ մարմինները թող գան եւ հարցաքննեն բոլորիս, եւ ոչ միայն աչաջուրցիներին, այլեւ անտառամերձ շրջանների բոլոր գյուղերի բնակիչներին։

«Հանցագործությու՞ն» եք ուզում բացահայտել, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մտեք յուրաքանչյուր տուն։ Մենք բոլորս, փաստորեն, «հանցագործ» ենք։

Վերջում, հարգելի խմբագրություն, հիշեցնենք, որ նախորդ գրեթե բոլոր տարիներին Տավուշի մարզի անտառները տարբեր ահազանգների արդյունքում փակվել են, եւ հենց այն ժամանակահատվածում, երբ գյուղացին պետք է ձմեռվա իր փայտը կուտակելու մասին մտածի։
Եվ անտառը բացվում է աշնանը, երբ արդեն ճանապարհները թաց են, կլիմայական պայմանների արդյունքում գրանցվում են դժբախտ դեպքեր, անգամ՝ մահ։

Սա է գյուղացու կյանքը՝ անձը վտանգելով ընտանիքի օրվա հացը վաստակել։

Տասնյակ ընտանիքներ զրկվել են հացից, իսկ ավելի քան 1400 տնտեսություն ունեցող Աչաջուրը՝ ձմեռվա փայտը կուտակելու հնարավորությունից։

Տագնապած ենք, բայց հույսով, որ մեր պարզաբանումները որոշակի լույս կսփռեն անտառահատումների վերաբերյալ բազմաթիվ տեսակետների ու դատողությունների վրա։

Հարգանքով՝ մի խումբ աչաջուրցիներ։
 
Նմանատիպ նորություններ
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը ներկայացրել է հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման մասին
24 Փետրվարի 2018 - 21:37
Արցախի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս 2017թ.-ի ընթացքում ապահովվել են հանցագործություններ կատարած անձանց հանձնման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու դրանց իրականացման հետ կապված գործառույթները։
Ուժեղ բնավորությամբ Կենդանակերպի երեք նշանները
24 Փետրվարի 2018 - 21:20
Խոյ

Արտաքինից նրանք կարող են փխրուն եւ թույլ երեւալ, բայց առաջին տպավորությունը խաբուսիկ է: Խոյերը բարձր են գնահատում իրենց ազատությունը եւ պատրաստ են մինչեւ վերջ պայքարել իրենց իդեալների համար:
ԼՂ կոնֆլիկտի կողմերն այնքան զենք են կուտակել, որ կիրառելու դեպքում պատերազմը կվերածվի տարածաշրջանային պատերազմի. արցախցի պաշտոնյա
24 Փետրվարի 2018 - 20:51
Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը համաձայն չէ տեսակետների հետ, որ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղում է:
Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 20:43
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչները սգում են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին փետրվարի 22-ի առավոտյան դիրքում մարտական պարտականությունները կատարելիս հակառակորդի կրակոցից զոհված Գրիգոր Կարապետի Եղոյանի կորուստը:
ՌԴ եւ Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի հարցով հումանիտար բանաձեւը
24 Փետրվարի 2018 - 20:21
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Երևանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բակում՝ ավտոտնակում, տղամարդու կախված դի է հայտնաբերվել
24 Փետրվարի 2018 - 20:16
Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Եթե կա չօգտագործվող պետական գույք, պետք է տալ բիզնեսի կառավարմանը, ինչը նոր աշխատատեղեր կստեղծի և կնպաստի մարզի զարգացմանը. վարչապետ
24 Փետրվարի 2018 - 20:02
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Լոռու մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10038
 
Լրահոս`