Facebook   Twitter
 
Սահմանամերձ համայնքներում  երեխաները մշակութային կյանքի և անդորրի կարիք ունեն

Սահմանամերձ համայնքներում երեխաները մշակութային կյանքի և անդորրի կարիք ունեն

13 Հունիսի 2017 - 13:44
Սահմանամերձ համայնքներում, հատկապես պատանիները զրկված են մշակութային և առհասարակ ժամանցային առօրյայից:
«Աջակցենք սահմանամերձ բնկավայրերին» նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք շրջում են համայնքներով, լինում մշտական կրակահերթի տակ գտնվող բնակավայրերում և փորձում են լուծել մի շարք առաջնային խնդիրներ.
«Մեզ համար առավել կարևոր են ուսումնական խնդիրները և մշակութային կյանքին հեռավոր համայնքների բնակիչներին հաղորդ դարձնելը: Մենք Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան N 20 դպրոցից 22 աշակերտների հետ ուղևորվեցինք դեպի Տավուշի մարզ, որտեղ մեզ միացան Այգեպարից ու Ներքին Կարմիրաղբյուրից 40 աշակերտ ու բոլորով միասին գնացինք Հաղարծին ու Գոշավանք: Ծանոթացան միմյանց հետ, սովորեցին հայկական ավանդական մի քանի պար, ինչը էլ ավելի համախմբեց ու մտերմացրեց երեխաներին: Արդեն Հաղարծինում ու Գոշավանքում աշակերտները ծանոթացան վանական համալիրների պատմությանը, ստացան հոգևորակաների օրհնությունը, միասին աղոթեցին մեր երկրի խաղաղության համար, հետո երգեցին, պարեցին, խաղացին: Շատ լավ օր ստացվեց թե´ երեխաների, թե´ կազմակերպիչներիս համար»:

HayNews.am-ը փորձեց կապ հաստատել նաև Տավուշի մարզի Բաղանիս համայնքի բնակիչների հետ:Հեռախոսազրույցի ընթացքում բաղանիսցի 64-ամյա Արտուշ պապը պատմեց, որ գտնվելով մշտական կրակոցների տակ՝ ամեն օրը վախի մեջ է անցնում, վախենում են անգամ երեխաներին դպրոց ճանապարհել:

«Մենք սովոր ենք էս կրակոցներին, պաշտպանվելուն ու զգուշությանը, բայց մենք հո քարից չենք, մեր երեխեքի համար շատ ենք վախենում: Դպրոցում երեխա չի մնացել, գյուղ կա, որ մի քանի շրջանավարտ ունեցավ: Էս խոսում ա նրա մասին, որ մենք չունենք աջակցություն ու դարձել ենք զինվոր: Մենք չենք գնալու, թեկուզ գյուղում մարդ էլ չմնա, ես ու մի քանի մեծեր կան, որ մինչև վերջ կկռվենք ու կմեռնենք մեր հողում, մենք զինվոր ենք դարձել, մեր երեխեքն էլ կրակն են ընկել, ոչ մի հետաքրքրություն չկա գյուղում: Մեկ-մեկ Երևանից հյուրեր ենք ունենում, երգիչ, դերասան, քաղաքական գործիչ, ՀԿ–ներից մարդիկ, գալիս են նվերներ բերում, երգում-պարում են ու գնում: Բայց գիշերը առաջներս ա, ահն ու դողն էլ հետը: Անգամ մեր հողերը չենք կարողանում մշակել, էլ ոնց ապրենք»:

Նշենք, որ սահմանին կանգնած գյուղացին որքան էլ ամուր է կառչած իր հայրենի հողից, այդուհանդերձ, արտագաղթողների թիվը սահմամամերձ համայնքներից քիչ չէ: Ինչպես Լևոն Զաքարյանը փաստեց, շրջելով Տավուշի մարզի գյուղերում, հասկացել է մի բան, տարեցտարի անգամ շրջանավարտների թիվն է նվազում, սա վկայում է արտագաղթի ահագնացող տեմպերի մասին:

Սյուզի Ասատրյան
 
Նմանատիպ նորություններ
Կարող եմ շատ լավ աշխատել և՛ գործադիրում, և՛ օրենսդիրում. Թանդիլյանը՝ «առանց ավելորդ համեստության»
18 Նոյեմբերի 2018 - 23:51
«Սխալվում եք, եթե կարծում եք, թե ընտրություններին պատրաստվելու տեխնիկական խնդիրն էր հրաժարականի պատճառը»,- այսօր՝ նոյեմբերի 18-ին,
Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչն անակնկալ պարտություն կրեց եզրափակիչում
18 Նոյեմբերի 2018 - 23:44
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն անակնկալ պարտություն կրեց Լոնդոնում անցկացած ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում:
«Դմփ-դմփ-հու»-ով ոչ միայն երկիր չենք կառուցելու, այլև քանդում ենք. Արմենուհի Կյուրեղյան
18 Նոյեմբերի 2018 - 23:35
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նկատեց՝ եթե այս ընտրություններում քաղաքական բոլոր ուժերը կրկին փորձեն ամեն ինչ տանել «սևերի» և «սպիտակների», ապա ամեն ինչ ցավալի ավարտ կունենա պետության համար։
Բելլա Հադիդին «բռնացրել են» Նյու Յորքում գնումներ կատարելիս
18 Նոյեմբերի 2018 - 23:30
Հանգստյան օրերը շոփինգի եւ զբոսանքի համար շատ լավ ժամանակ է։ Դատելով ամեն ինչից, նույն կարծիքի է նաեւ մոդել Բելլա Հադիդը, որին «բռնացրել են» Նյու Յորքի լուսանկարիչները։
Եվգենի Պետրոսյանը շամպայնի բաժակով նշել է իր բաժանությունը
18 Նոյեմբերի 2018 - 22:17
Մեծ հնչեղություն ստացած Ելենա Ստեպանենկոյի հետ բաժանությունը Եվգենի Պետրոսյանը որոշել է նշել շամպայնի բաժակով՝ իր փաստաբան Սերգեյ Ժորինի աշխատասենյակում, որին մոսկովյան «վերնախավում» անվանում են «աստղային փաստաբան», դատարանում պաշտպանում է հայտնիների շահերը։
Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են խռովության պատճառ դարձած ուղևորին
18 Նոյեմբերի 2018 - 21:50
ՌԴ մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են ինքնաթիռում իրարանցում ստեղծած ուղևորին: Այս մասին ТАСС գործակալությանը տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել մարդկանց բերել այստեղ. Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
18 Նոյեմբերի 2018 - 21:40
Այս մասին Վալերի Պեկրեսը հայտնել է «Արմենպրես»-ի հեր զրույցում։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Հայաստան ժամանած Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Տաքսու վարորդը ուղեւորին դրամապանակը վերադարձնելու համար 8 ժամ սպասել է
18 Նոյեմբերի 2018 - 21:36
Մոսկվայում տաքսու վարորդը, ով Ղրղզստանից էր, ութ ժամ սպասել է ուղեւորին, որպեսզի նրան վերադարձնի մոռացած դրամապանակը։ Աղջիկն այդ մասին պատմել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնում է Lenta-ն։
Հարյուրավոր տուժածներ և ձերբակալվածներ. Ֆրանսիայում շարունակվում են բենզինի գնաճի դեմ բողոքի ցույցերը
18 Նոյեմբերի 2018 - 21:02
Ֆրանսիայում բենզինի գնի աճի դեմ իրականացվող բողոքի ցույցերի ժամանակ տուժածների թիվը հասել է 227-ի: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, այս մասին են վկայում երկրի Ներքին գործերի նախարարության տվյալները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14458
 
Լրահոս`