Facebook   Twitter
 
Համայնքների խոշորացումը գյուղերի զարգացման խթանի՞չ

Համայնքների խոշորացումը գյուղերի զարգացման խթանի՞չ

14 Հունիսի 2017 - 17:34
Բազմիցս է խոսվել համայնքերի խոշորացման մասին: Մասնագետները, հրապարակախոսները, նույնիսկ քաղաքական գործիչները փաստել են, որ իհարկե, համայնքների խոշորացում անհրաժեշտ է, բայց նախքան ծրագրի հաստատումը պետք էր մանրամասն ուսումնասիրել բոլոր թեր և դեմ կողմերը, այնինչ դա չի արվել:
Խորհրդարանի հաստատած որոշման համաձայն Հայաստանի 3 մարզում՝ Լոռուիում, Տավուշում և Սյունիքում ավարտվել է պիլոտային ծրագրերի իրականացումը, որոշ համայնքներ խոշորացվել են:

Սյունիքի մարզի արդեն իսկ խոշորացված Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի խոսքով՝ 6 ամիս է, ինչ խոշորացման արդյունքում Տեղ համայնքում է կենտրոնացել միացված մյուս համայնքների կառավարումը և, թեև շուտ է խոսել արդյունքների մասին, բայց դա մի շարք առավելություններ է տվել տվյալ համայնքի մեջ մտնող գյուղերին:

Խոշորացման արդյունքում Տեղ համայնքի բյուջեն կազմել է 150 մլն ՀՀ դրամ, դրա մեջ մտնող համայնքերը 20 տարվա պատմություն ունեն, և միայն խոշորացումից հետո է 7 բնակավայարերից 5-ում է լուծվել կանոնավոր աղբահանության խնդիրը, 3 մանկապարտեզում վերանորոգման աշխատանքներ են ընթանում՝ 20 հազար ԱՄՆ դոլարի ներդրմամբ: «Ես կրճատել եմ մեկ գրադարանավարի հաստիք, քանզի այդ գրադարանը գործունեության օրվանից չի էլ բացվել, կրճատել եմ մշակույթի տան ակումբավարի հաստիք, այն դեպքում, երբ մշակույթի տուն գոյություն էլ չուներ»,- ասաց Շադունցը:

Ըստ նրա՝ Խնածախ գյուղում 21 մլն դրամի ներդրում է կատարվել խմելու ջրի ջրագիծ անցկացնելու համար, քանի որ այդ գյուղը 200 տարուց ավել խմելու ջուր չի ունեցել, իսկ այսօր, երբ պոմպակայանը փչանում է և իրենք չեն հասցնում վերանորոգել, արդյունքում երկու օր գյուղացիները ջուր չեն ունենում, բողոքում են մարդու իրավունքների հանրային պաշտպանի գրասենյակ, թե երկու օր է ջուր չունենք: Տեղ համայնքի ղեկավարը զարմանում է՝ իսկ ինչո՞ւ 200 տարի չէին բողոքում:

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանի խոսքով էլ այս նախածի նպատակը բուն խոշորացումը չէ, այլ արդյունավետ կառավարումը, երկրի կառավարման համակարգի ապակենտրոնացումը, և եթե մինչ այդ հնարավոր չէր լինում իրականացնել ծրագիրը, քանի որ համայնքները փոքր էին, բարենպաստ պայմաններ չկային, ապա այս անգամ բավականին լուրջ ընթացք է ստացել խոշորացման գործընթացը, արդեն ճիշտ ժամանակն է խոսել այն ակնկալիքների մասին, որի համար էլ այս ամենը նախաձեռնվել էր:

«Ես որպես ֆինանսիստ կարող եմ և պնդում եմ, որ համայնքների խոշորացման նպատակը միջոցների տնտեսումը չի եղել և այդ գումարների ուղղումը այլ ոլորտներ, եթե արդյունքում տնտեսվում են գումարներ, դրանք կրկին ուղղվում են համայնքների զարգացմանը, ղեկավարման արդյունավետությանը, գյուղերի միջև ճանապարհների վերանորոգմանը»,- ասաց նա:

Ներսես Շադունցն էլ հավելեց, որ այսօր Տեղ համայնքում խոշորացման արդյունքում գործում է պարային համույթ, շախմատի դպրոց՝ 30 աշակերտով, որոնք տարբեր գյուղերից են և նրանց տեղափոխման հարցը նույնպես լուծված է: Լուծման փուլում է միջգյուղական տրանսպորտի, ճանապարհների անցանելիության հարցը:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Պատահար Արգավանդ գյուղի մոտ. ավտոմեքենան շրջվել է
21 Օգոստոսի 2018 - 09:56
Օգոստոսի 21-ին՝ ժամը 00:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ջրանջատումներ Սյունիքի և Արարատի մարզերում
21 Օգոստոսի 2018 - 09:44
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 10.00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրապատակարարումը, բացառությամբ՝ Հունան ավետիսյան,Պապյան, Սպանդարյան, Չարենց, Թումանյան, Արամ Մանուկյան փողոցների, Ձորք և Հալիձոր թաղամասերի, իսկ օգոստոսի 21-ին՝ ժամը 10.00-18.00-ը՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի՝ Մասիս կայարանի, 5-րդ փողոցի 33, 34 շենքերի, Մասիս-Էջմիածին խճուղու ջրամատակարարումը:
Օգոստոսի 21-ի ռոմանտիկ հորոսկոպը
21 Օգոստոսի 2018 - 09:11
ԽՈՅԵՐ

Այսօրվա իրադարձություններին չափազանց լրջորեն մի արձագանքեք։ Ոչ մի լուրջ փոփոխություններ օրը չի բերի:
Վթարային ջրանջատում. Կապանում 24 ժամ ջուր չի լինի
21 Օգոստոսի 2018 - 09:04
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչեւ օգոստոսի 22-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է Վեոլիա Ջուր ընկերության մամուլի ծառայությունը:
Սոցցանցերը միայն մեկ ժամ կունենան՝ ահաբեկչական բովանդակությամբ նյութերը ջնջելու համար. ԵՄ-ի նոր կանոնները
21 Օգոստոսի 2018 - 00:05
Եվրամիության մշակած կանոնների համաձայն՝ սոցիալական ցանցերը միայն մեկ ժամ կունենան՝ ահաբեկչական բովանդակությամբ նյութերը ջնջելու համար:
Միկրոբները կլինեն Երկրի միակ բնակիչները
21 Օգոստոսի 2018 - 00:00
2,8 մլրդ տարի հետո Երկրի վրայից կանհետանա կյանքի վերջին ձևը: Ապոկալիպսիսի գալուց մեկ մլրդ տարի առաջ մոլորակի վրա միակ կենդանի օրգանիզմները մեկուսացված տաք և աղի ջրամբարներում ապրող միաբջիջ օրգանիզմները կմնան:
Աշխարհի ամենաթանկ պաղպաղակն արժե 60 000 դոլար
20 Օգոստոսի 2018 - 23:58
Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը արժե 60 000 դոլար։ Այն փորձելու համար պետք է մեկնել Տանզանիա։ Ճոխ հանգստավայրում Ձեր աչքի առաջ կպատրաստեն պաղպաղակը, որ դուք կճաշակեք Կիլիմանջարոյին նայելով, հայտնում է CNBC-ն։
Տավուշի մարզում 67-ամյա վարորդը ГАЗ 31029-ով բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր. Shamshyan.com
20 Օգոստոսի 2018 - 23:55
Երեկ՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Կողբ գյուղի բնակիչ՝ 67-ամյա Արմեն Ջաղինյանը իր վարած ГАЗ 31029 մակնիշի 34 ՍR 598 համարանիշի ավտոմեքենայով Բերդավան-Զորական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Կրքոտ Քիմ Քարդաշյանը՝ միջնադարյան գեղեցկուհու կերպարում
20 Օգոստոսի 2018 - 23:49
Քիմ Քարդաշյանը այն համաշխարհային աստղերց է, ովքեր հիմնականում խենթացնում են իրենց երկրպագուներին քիչ բան թաքցնող հանդերձանքներով, համարձակ կերպարներով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13258
 
Լրահոս`