Facebook   Twitter
 
Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի արդյունքում գյուղերից արտագաղթողներ չեն եղել. Աշոտ Գիլոյան

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի արդյունքում գյուղերից արտագաղթողներ չեն եղել. Աշոտ Գիլոյան

14 Հունիսի 2017 - 19:46
Համայնքների խոշորացումը ընդունված և մի քանի մարզերում անգամ իրականացված գործընթաց է, որի վտանգների՝ հատկապես աշխատակիցների կրճատման արդյունքում արտագաղթի աճի մասին չէին դադարում բարձրաձայնել տարբեր մասնագետներ, լրատվական կայքեր և այլն:
Սակայն այս մտավախությունը չի կիսում ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ով ամեն բան ներկայացնելով վարդագույնով, կարծում է, որ եթե կրճատելով տվյալ անձին, ով իր աշխատանքի ժամին պարապ պետք է նստած լիներ գրասենյակում, կամ նույնիսկ գրասենյակ չունենար, և փոխարենը նրան վերապատրաստել մեկ այլ աշխատանքի՝ օրինակ մանկապարտեզում թափուր դաստիարակի հաստիքին, կամ գյուղերին գյուղտեխնիկայի տրամադրումից հետո առաջացած գյուղական աշխատանքերում անհրաժեշտ մասնագետների վերապատրաստմանը ուղղելով, նրան կրկին ապահովում է օրվա ապրուստը, ինչպե՞ս կարող է գյուղը դատարկվել: «Մենք ունենք դպրոցներ, որոնք կիսադատարկ են, եթե այդ դպրոցի դատարկ հատվածը վերածենք մանկապարտեզի և կրճատված աշխատակիցներին էլ տանք մանկապարտեզում աշխատելու հնարավորություն, ասեք, դա վա՞տ նախաձեռնություն կլինի»,- հարցնում է Գիլոյանը և շեշտում, որ պետք չէ համայնքների խոշորացմանը վերաբերվել որպես մի սարսափելի երևույթի:

HayNews.am-ի հարցին, արդյոք երբևիցե եղել եք խոշորացված համայնքների ոչ թե կենտրոնում, այլ միացված բնակավայրերում, և ինչ փոփոխություններ են կատարվել, որ տեսանելի են տվյալ համայնքի բնակիչների համար, Աշոտ Գիլոյանը պատասխանեց. «Իհարկե եղել եմ, շաբաթվա մեծ մասը անց է կացնում նոր ձևավորված համայնքային փնջերում»:

Գիլոյանը եղել է Խնածախ, Վաղատուր բնակավայրերում և նկատել խոշորացման ամենամեծ առավելությունը, եթե նախկինում փոքր համայնքները չէին բարձրաձայնում իրենց խնդիրների մասին, գիտակցելով, որ միևնույն է, իրենց լսող չի լինի, գուցե եթե էլ լսեն, իրենց հերթ չի հասնի, այսօր նրանք ունեն մարմին՝ ում կարող են դիմել և ասել, որ գյուղում բացակայում է լուսավորությունը, կամ գյուղտեխնիկա է անհրաժեշտ: «Խնածախում վերանորոգել ենք մշակույթի տան տանիքը և այնտեղ արդեն կարող են իրականացվել համերգներ, այլ միջոցառումներ»,- ասաց նա:

Խոշորացման արդյունքում նախկին համայնքի համայնքապետարանի կրճատված աշխատակիցների քանի՞ տոկոսն է շարունակում բնակվել համայնքում և արդյոք սա չի խթանի արտագաղթի նոր հոսքի HayNews.am-ի հարցին Գիլոյանը պատասխանեց, որ արդեն իսկ խոշորացված համայնքներից որևէ մարդ չի բացակայել: «Արտագաղթողի համար պատճառ միշտ էլ կգտնվի, մեր հայերի մեջ կա նման կարծրատիպ, որ եթե ես աշխատել եմ համայնքապետարանում որպես հաշվապահ, հիմա չեմ գնա և մանկապարտեզում որպես դայակ աշխատեմ, կամ եթե համայնքապետարանում եղել եմ տեխնիկ-էլեկտրիկ, հիմա չեմ գնա գյուղտեխնիկայի՝ օրինակ տրակտորի վարորդ դառնամ: Ավելի լավ է՝ գնամ արտասահմանում բանվորություն անեմ»,- ասաց Աշոտ Գիլոյանը:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
ԱՀԿ-ն առաջարկում է տրանսգենդերներին այլեւս չդիտարկել հոգեկան շեղումներով անձանց շարքում
22 Հունիսի 2018 - 23:59
Հիվանդությունների միջազգային դասակարգման նոր տարբերակում փոփոխություններ են կրել «գենդերային անհամապատասխանություն» տերմինի հատվածները։
Սա ևս մեկ դավաճանություն էր Վազեն Սարգսյանի հիշատակի առաջ․ Անի Խաչատրյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին
22 Հունիսի 2018 - 23:25
HayNews.am-ի զրուցակիցը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն է։
Անօրգազմիա. Կանանց սեռական առողջության առանցքային խնդիր, որ բուժվում է մեծ արդյունավետությամբ
22 Հունիսի 2018 - 23:17
Մասնագետները վստահեցնում են, որ անօրգազմիան, կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է և դրա առկայությունն ուղիղ համեմատական է կնոջ հոգևոր ու ֆիզիոլոգիական առողջության հետ:
Կիեւի դատարանը Նադեժդա Սավչենկոյին կալանքի տակ է թողել
22 Հունիսի 2018 - 23:00
Կիեւի Շեւչենկովի շրջանային դատարանը հունիսի 22-ին Գերագույն Ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին կալանքի տակ է թողել հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
«Պատվի խնդիր է». Մանվել Գրիգորյանի տեսաուղերձը՝ կալանավորումից առաջ
22 Հունիսի 2018 - 22:55
Պատվի խնդիր է, հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում, բայց ես հավատում եմ իմ երկրին, արդարադատությանն ու իմ ընկերներին:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որն է իր ամենասիրելի ֆուտբոլի հավաքականը
22 Հունիսի 2018 - 22:50
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունենալու պատճառով չի հասցնում հետևել ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերին, սակայն երբեմն հետաքրքրվում է, թե որ խաղն ինչ հաշվով է ավարտվել:
Ռուսաստանում ազատ են արձակվել երկու հայ «օրենքով գողեր»
22 Հունիսի 2018 - 22:45
Քանի դեռ Հայաստանում նոր կառավարությունը գողերին բանտ է ուղարկում, Ռուսաստանում ամառային արեւադարձի օրը ՆԳՆ վարչության հսկողությամբ երկու հայ «օրենքով գողերը»՝ 52-ամյա Ռուբեն Քոսյանը, նույն ինքը՝ Ռուբեն Իվանովսկին եւ 40-ամյա Արսեն Մկրտչյանը՝ Արսեն Երեւանսկին, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես «Սեւ փայտփորիկ», որը նա, ի դեպ, կիսում էր մյուս հայ օրենքով գող Գեւորիկ Նեֆտեկամսկու հետ, ազատ են արձակվել՝ հաղորդում է «Փրայմ Կրայմ»-ը:
14-ամյա տղան նկատվել է Աբովյան քաղաքում․ԱԻՆ- որոնումներն այս պահին ընթանում են այնտեղ
22 Հունիսի 2018 - 22:42
Հունիսի 22-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12364
 
Լրահոս`