Facebook   Twitter
 
Ընտրակաշառքը՝ չարիքի սկիզբ

Ընտրակաշառքը՝ չարիքի սկիզբ

27 Հունիսի 2017 - 09:57
ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածում ամրագրված է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին» և այն ձևավորվում է ընտրության արդյունքում: Իշխանությունը տվյալ ժողովրդի իրական պատկերն է, ինչպիսի ընտրություն ես կատարել՝ այդպիսինն էլ ղեկավարությունդ է:
Մեր երկրի քաղաքական և տնտեսական ձախողումների հիմնական պատճառը համարվում է ընտրակաշառք երևույթը: Հետևելով նորանկախ պետության համապետական և ՏԻՄ ընտրություններին տեսանելի է, որ եթե 90-ականների սկզբներին ընտրողների շուրջ 70 %-ը կատարում էր գաղափարական ընտրություն, ապա վերջին ընտրություններին տվյալ մարդկանց թիվը հասավ 10 %-ի: Մեծամասնությունը սպասում է ընտրակաշառքի և պատահական չէ, որ այդ մասին սկսել են բարձրաձայն խոսել շատերը:

Զարմանալ կարելի է, մի ամբողջ ժողովուրդ բողոքում է երկրում տիրող կոռուպցիայից, կաշառակերությունից, բայց նույն ժողովրդին հնարավորություն է տրվում մասնակցել երկրի կառավարման համակարգի ձևավորմանը, բայց իրենք են դառնում (իհարկ որոշ բացառություններով) «կաշառակեր», տարեցտարի բարձրացնում սեփական քվեի արժեքը…

Դեռևս 2002թ.-ին քաղաքական ծրագրերի շրջանակում լինելով ԱՄՆ-ում հնարավորություն ունեցա ծանոթանալ տեղի ընտրական գործընթացին և ի զարմանս ինձ նկատեցի, որ ընտրապայքարին մասնակից յուրաքանչյուր ցանկացող՝ առաջնայինը զբաղվում է ընտրողներից գումարներ հավաքելով և եթե հաջողում է, նշանակում է վայելում է ընտրողների համակրանքը, նոր միայն շարունակում ընտրապայքարը, իսկ հավաքած գումարները ծախսում ընտրությունների վրա: Իսկ մեր իրականության մեջ քաղաքական գործիչներն ու անհատները օրենսդիր մարմնում հայտնվելու համար, իրենք են ընտրողներից ձայներ գնում, այստեղ է ողջ աբսուրդը:

Եթե եկել ես ծառայելու պետությանն ու ժողովրդին, ապա քեզ պետությունն է ժողովրդի հարկերից վճարելու, բայց երբ ծառայողն է միլիոններ ծախսում «ծառա» դառնալու համար, դա արդեն մեղմ ասած չարիքի սկիզբն է:

Բագրատ Կարապետյան
 
Նմանատիպ նորություններ
Լապշինը խղճում է Ադրբեջանի բարձրաստիճան իրավապահներին
21 Սեպտեմբերի 2017 - 23:18
Ալեքսանդր Լապշինը, ով ձերբակալված է եղել Ադրբեջանում, մանրամասնել է, թե ինչ ձևով են ադրբեջանական իրավապահները հարցաքննել իրեն և ստիպված եղել հայտնվել հիմարի կարգավիճակում: Այս մասին Լապշինը գրառում է կատարել իր անձնական բլոգում:
Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվում են
21 Սեպտեմբերի 2017 - 22:41
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն արդեն հասել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
Հրդեհ Սյունիքի մարզում (թարմացված)
21 Սեպտեմբերի 2017 - 22:40
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Հայկական TripPlannera խելացի օգնականը կօգնի կազմել ճանապարհորդության իդեալական պլան
21 Սեպտեմբերի 2017 - 22:39
Երկարատև ճանապարհորդությունից առաջ շատերն են կանգնում ճանապարհորդությունը ճիշտ պլանավորելու խնդրի առաջ: Հայկական ստարտափն առաջարկում է ոչ միայն ծանոթանալ աշխարհի ամենատեսարժան վայրերին, այլև ճիշտ պլանավորել ուղևորությունն այնտեղ:
Բժիշկները չեն կարողանում պարզել Հնդկաստանում ծնված սիամական երկվորյակների սեռը
21 Սեպտեմբերի 2017 - 21:37
Ուշադրություն, նկարները կարող են տհաճություն պատճառել։
Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել, որոնք միացած են որովայնի ու սեռական օրգանների հատվածում։
Կրկին ամեն ինչ ցույց տվեց. իդեալական կազմվածքով Քիմ Քարդաշյանը՝ Մալիբուում (Լուսանկարներ)
21 Սեպտեմբերի 2017 - 21:31
Երբ ապրիլի վերջին հրապարակվեցին Քիմ Քարդաշյանի լողազգեստով լուսանկարները, շատերը նրան քննադատեցին վատ կազմվածք ունենալու համար:
Մեր ընթացքը եղել է ճիշտ ուղղությամբ, այսօր էլ մենք ճիշտ ուղու վրա ենք․ Սերժ Սարգսյանի ուղերձը
21 Սեպտեմբերի 2017 - 21:22
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության Նախագահն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:
Ավստրալիայում բացել են աշխարհում առաջին ավազե հյուրանոցը
21 Սեպտեմբերի 2017 - 21:04
Ավստրալիական Գոլդ-Կոստ առողջարանային քաղաքում կառուցել են աշխարհում առաջին ավազե հյուրանոցը, որի պատերն ավազից են: Հյուրանոցն ունի երկու սենյակ՝ ընդհանուր սենյակ՝ ութ հոգու համար, և երկտեղանի առանձին սենյակ:
Անկախությունն ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում. հոգեբան
21 Սեպտեմբերի 2017 - 20:05
Այդքան շահարկվող, ցանկալի և անհրաժեշտ անկախությունը կյանքի պես կարևոր ու թանկ է: HayNews.am-ը զրուցել է ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս Սիրինա Առաքելյանի հետ պարզելու թե որքանով է կարևոր անկախությունը անհատի կայացման գործում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9434
 
Լրահոս`