Facebook   Twitter
 
Ապօրինի հարստացում հոդվածը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից

Ապօրինի հարստացում հոդվածը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից

28 Հունիսի 2017 - 21:33
2017թ.-ի հուլիսի մեկից ուժի մեջ կմտնի ՀՀ քրեական օրենսգրքի լրացված և փոփոխություններ կատարած տարբերակը: Ըստ որի օրենքի հոդված 310.1-ում ամրագրվծա է Ապօրինի հարստանալ դրույթը, համաձայն որի.
1. Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
2. Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

2016 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-230-Ն
 
Նմանատիպ նորություններ
Այս դահլիճում հավաքված են մարդիկ, ովքեր իրենց վաստակն ունեն մեր երկրի զարգացման գործում. վարչապետը պետական բարձր պարգևներ է հանձնել
21 Սեպտեմբերի 2017 - 18:05
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պարգևներ է հանձնել մեր երկրի զարգացման գործում նշանակալի ավանդ և վաստակ ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչների:
Լոպիրյովան Մխիթարյանի մասին տեսանյութով շնորհավորել է Հայաստանի անկախության օրը
21 Սեպտեմբերի 2017 - 17:58
Ռուս հայտնի մոդել, Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան շնորհավորել է Հայաստանի անկախության օրը:
Հայաստանը վերականգնվող էներգետիկայի իմաստով զգալի էներգետիկ ռեսուրսներ ունի, ինչպես նաև զգալի գիտական և ինժեներական գիտելիքներով ու փորձով աշխատուժ
21 Սեպտեմբերի 2017 - 17:51
Հայաստանում այլընտրաքային էներգիայի հիմնական աղբյուրների և դրանց օգտակարության մասին HayNews.am-ը զրուցել է ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանի հետ:
Հռոմի պապը շնորհավորել է Անկախության տոնի առթիկ
21 Սեպտեմբերի 2017 - 17:43
Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

Մաշկաբանի խորհուրդները ձեռքերի մաշկն առավել խնամված ու գեղեցիկ կդարձնեն
21 Սեպտեմբերի 2017 - 17:26
Հաճախ կնոջ տարիքը մատնում են հենց ձեռքերը: Եվ եթե կոսմետիկ միջոցներն ու միջամտությունները կարող են դեմքին գրված տարիքը «ջնջել», ապա ձեռքերի դեպքում դա առավել բարդ է:
Ինչպե՞ս անվնաս հագուստ ընտրել
21 Սեպտեմբերի 2017 - 17:18
Ժամանակակից մարդու առօրյա կենցաղային սովորույթները, նորաձևությունն ու միմյանց հետ մրցող ու աշխարհը գրավող թրենդները, հաշվի չեն առնում թերևս ամենակարևորը՝ առողջությունը։
Քննադատողները միշտ էլ կան, եղել են եւ կլինեն․ Մհերը՝ իրեն վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին
21 Սեպտեմբերի 2017 - 17:13
Երգիչ Մհերը վստահ է, որ արժանի էր ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։
Տաքսու վարորդների հետ էլ ենք կոնֆլիկտ ունենում՝ սայլակը խցիկում տեղավորելու համար. հաջողակ մարզիկի կյանքի անհաջողությունները (Լուսանկարներ)
21 Սեպտեմբերի 2017 - 17:01
«Դպրոցում առաջադիմությունս այնքան էլ բարձր չէր, պատճառը այն էր, որ իմ Ազատ ոճի ըմբշամարտը ավելի շատ էի սիրում: Այս սպորտաձևով զբաղվել եմ 3-րդ դասարանից, որն էլ իմ կյանքի համար հետագայում ճակատագրական դարձավ, բայց ինչ իմանայի…»,- ասում է Մհերը:
Եղանակը Հանրապետությունում
21 Սեպտեմբերի 2017 - 16:43
Սեպտեմբերի 22-26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արեւմտյան՝ 3-8 մ/վ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8086
 
Լրահոս`