Facebook   Twitter
 
Ռուսական եւ ադրբեջանական նավթն ու գազը մի օր պահանջարկ չեն ունենա

Ռուսական եւ ադրբեջանական նավթն ու գազը մի օր պահանջարկ չեն ունենա

15 Հուլիսի 2017 - 09:57
Մեր օրերի տեխնոլոգիական առաջընթացը կարող է լիովին փոխել ավանդական տնտեսության գաղափարը, մասնավորապես, զգալիորեն նվազեցնելով ավանդական էներգակիրների՝ նավթի ու գազի նշանակությունը, համոզված են ամերիկյան փորձագետները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքում տեղի ունեցած մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի լսումների ընթացքում Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի փոխնախագահ Փիթեր Դորանը նշել է, որ նավթի եւ գազի ռազմավարական նշանակության նվազեցումը ազդում է ոչ միայն դրա վաճառքից կախված Ադրբեջանի ու Ռուսաստանի վրա. «Նույնիսկ հարուստ Սաուդյան Արաբիան կարող է մի օր իրավիճակում հայտնվել, երբ իրենից նավթ գնել ցանկացողներ այլեւս չլինեն»:

Փորձագետների խոսքով, էներգետիկ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի տնտեսական եւ աշխարհաքաղաքական անվտանգության անհրաժեշտ բաղադրիչն է: Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի վերլուծաբան Մամուկա Ծերեթելիի կարծիքով, Հայաստանի,, ինչպես նաեւ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունը չափազանց մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից: Մոսկվայի շահերից չի բխում թուլացնել իր ազդեցությունը հարեւան երկրների վրա, ավելացնում է Ծերեթելին: Ավելին, Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգություն հնարավոր չէ հաստատել, մինչեւ չգտնվի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. «Այս հակամարտության կարգավորման մեջ հետաքրքրված են բոլոր կողմերը. Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եւ Թուրքիան, որն ի դեպ, այդ դեպքում կկարողանար Հայաստանի հետ բացել սահմանները»:

Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր երկիր պետք է ստույգ քայլեր ձեռնարկի սեփական էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, նշում է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Էդվարդ Չոն. «Անշուշտ, հեշտ է մեղադրել Ռուսաստանին: Ռուսաստանը կարծես թե ցանկանում է շրջապատված լինել թույլ եւ կախյալ հարեւաններով, սակայն, երկրներն իրենց ներսում նույնպես բարեփոխումներ պետք է կատարեն»:

Վերլուծաբանի խոսքով, էներգետիկ անվտանգություն կառուցելու համար առաջին հերթին անհրաժեշտ է գրավել արտերկրյա ներդրողներին եւ ընկերություններին, ինչն իր հերթին պահանջում է կոռուպցիայի դեմ լուրջ պայքար եւ իրական մրցակցային տնտեսության հաստատում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տոներին ընդառաջ. գեղեցիկ համար` սմարթֆոն գնելիս
23 Նոյեմբերի 2017 - 17:44
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում «Apple», «Samsung», «Huawei», «HTC», «Xiaomi», «Cubot», «Lenovo» կամ «Nokia» սմարթֆոն գնելու դեպքում բաժանորդին տրվում է գեղեցիկ հեռախոսահամար:
Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ֆրանսիական «Ման» ընկերության պատվիրակությանը
23 Նոյեմբերի 2017 - 17:13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Ման» ընկերության պատվիրակությանը` համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:
Հայաստանում անցկացվում է Գինու միջազգային համաժողով
23 Նոյեմբերի 2017 - 15:53
Նոյեմբերի 23-24-ը Երևանում անցկացվում է անցկացվող Գինու միջազգային համաժողով:
Գինու միջազգային համաժողովի բացմանը մասնակցեցին նաև ՀՀ վարչապետը և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Հայկական գինին Չինաստանում բավականին մեծ պահանջարկ ունի. Գինեգործության հիմնադրամի տնօրեն
23 Նոյեմբերի 2017 - 15:03
Նոյեմբերի 14-16-ը Չինաստանում անցկացվել է գինու Prowinchina ցուցահանդես, որին մասնակցել է Հայաստանից 13 գործարան:
Հայաստանում խաղողի ռեեստր կստեղծվի. Իգնատի Առաքելյան
23 Նոյեմբերի 2017 - 12:41
Հայաստանում կստեղծվի խաղողի ռեեստր, կսկսվի կադաստրային գրանցում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին Երեւանում անցկացվող «Գինու համաշխարհային միտումները եւ լավագույն փորձը. հետեւություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրով միջազգային եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Գազպրոմը» վերսկսել է գազի մատակարարումը Ադրբեջան
22 Նոյեմբերի 2017 - 18:40
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը և ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունն Ադրբեջան գազի մատակարարումը վերսկսելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել. հաղորդում է TASS-ը:
Արցախում հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի ռեկորդային՝ 16.5 տոկոս աճ է գրանցվել
22 Նոյեմբերի 2017 - 17:44
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ռեկորդային՝ 16.5 տոկոսով աճ է գրանցել և կազմել է 174.3մլրդ դրամ:
Շրջանառության մեջ են դրվել 2017-ի թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները (Լուսանկարներ)
22 Նոյեմբերի 2017 - 15:50
ՀՀ կենտրոնական բանկում այսօր՝ նոյեմբերի 22-ին, ներակայացվել են շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թ-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:
Տրանսպորտի, կապի ոլորտում ՀՀ–ՌԴ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. նախարար
22 Նոյեմբերի 2017 - 11:42
Տրանսպորտի, կապի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 566
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Մեքսիկայում երեք տուն է փլվել (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր