Facebook   Twitter
 
Ո՞վ է պատասխան տալու մեր բնությունը օրեցօր քայքայելու համար

Ո՞վ է պատասխան տալու մեր բնությունը օրեցօր քայքայելու համար

17 Հուլիսի 2017 - 18:04
Մտավորականների խորհուրդը հանդես է եկել առաջարկով երեք նախարարներին՝ ԱԳՆ, բնապահպանության և սփյուռքի, որպեսզի Սևանա լիճը ներգրավվեն ՅՈՒՆԵՍԿՈՅԻ պատմամշակութային ժառանգության ցանկում:
Ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի՝ անհանգստությունը Սևանա լճի հետ կապված բավական խորն է, իրենց մեծագույն ցանկությունն է, որ ոչ միայն հայ հանրությունը, հայ իշխանությունները, այլև միջազգային մարմինները զբաղվեն լճի խնդիրներով: Դանիելյանի համոզմամբ՝ թեև լիճը ապաքինման ճանաապարհին է, բայց աջակցության կարիք ունի:

«2013թ.-ին նման գաղափար արդեն առաջարկվել էր, այն էլ ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի կողմից»,- ասաց նա: Ըստ տիկին Դանիելյանի՝ այդ նախաձեռնությունը երեք լճերի վերաբերյալ էր՝ Բալատոն, Բայկալ և Սևան: Բայկալը հաջողվել է անցկացնել այդ ցանկի մեջ, Սևանի հետ կապված նախաձեռնության առաջարկ ՀՀ ԳԱԱ-ի կողմից եղավ, բայց շարունակություն չունեցավ:

Արամ Սարգսյանն էլ ասաց, որ իրենք շատ ավելի մտահոգվել են կառավարության վերջին որոշման կապակցությամբ՝ ևս 100 մլն խ/մ ջուր բաց թողնել Սևանա լճից, ինչո՞ւ, որովհետև հիմնավոր պատճառներ այդպես էլ չբերվեցին: Հուլիս ամիսը անցնում է, երաշտ չկա, անձրևները շարունակվում են, և այդ կարիքը չկա ևս 100 մլն խ/մ ջուր վերցնելու: Պատճառները, ըստ Սարգսյանի, շատ պարզ են, ստանալու են էլեկտրաէներգիա և դա վաճառեն:

Բայց դրանից ստացվող շահույթը շատ չնչին է լինելու, իսկ վնասը նման մեծ առաջընթացից հետո, երբ 4 մ-ով բարձրացել էր Սևանի մակարդակը, կարող է հսկայական լինել: Ըստ Արամ Սարգսյանի՝ գյուղացիներին այդ ջուրը չի հասնելու: «Գարնանը վերցրել են 170 մլն-ը, հիմա էլ 100 մլն խ/մ են հավելյալ վերցնում, և խորհրդարանում ընդդիմադիր դաշտը ասում է՝ մենք պարտադրված ենք: Ի՞նչ է նշանակում՝ պարտադրված ենք ընդունել»,- նշում է բանախոսը:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության պետ.ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը շեշտում է, որ այսօր վիճակը գնալով առավել քան անբարվոք է նման որոշումներ կայացնելու առումով: «Մեր ջրային ռեսուրսները շատ վատ են կառավարվում, հենց մի խնդիր է առաջանում, ամեն անգամ դիմում են Սևանա լճին»,- ասում է նա:

Ըստ տիկին Էվելինայի՝ ամեն տարի հայտարարվում է, որ ունենք ոռոգման ջրի մինչև 70 % կորուստ, ամեն տարի ոռոգման ցանցի վերանորոգման համար հսկայական գումարներ են ծախսվում, ինչը արդարացված չէ, եթե արդյունքում նորից պետք է դիմենք Սևանի օգնությանը:

«Մեր ինստիտուտի դիրքորոշումն է եղել պայքարել Սևանա լճի մակարդակի իջեցման դեմ, որը կարող է բերել լճի ճահճացման: Եվ իմ ցասումը այնքանով է սաստիկ, որ այսօր մեր բնապահպանության նախարարությունն էլ է քաղաքականացված և հաստատում է նման որոշում, որը ոչ մի լավ բանի հանգեցնել չի կարող»,- ասաց նա:

Գրող, հրապարակախոս Ազատ Եղիազարյանն էլ ասաց, որ, ինքն, իհարկե, ստորագրել է Սևանը ՅՈՒՆԵՍԿՈ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու դիմումի տակ, սակայն ըստ նրա իշխանություններն էլ պետք է բարեխղճորեն օգտագործեն մեր բնական ռեսուրսները:

«Ո՞վ է պատասխան տալիս մեր բնության համար: Ինչո՞ւ այսօր Արարատյան դաշտի ոռոգման համար պետք է Սևանի օգնությանը դիմեն: Արդյունքում Արարատյան դաշտն էլ վերածվելու է անապատի: Դա՞ են ուզում»,- նշում է նա:

Վահան Համազասպյանն էլ կարծում է, որ այս ամենը հնարավոր կլինի իրականացնել, եթե մենք ունենանք երկրի, ժողովրդի ապագայի մասին անհանգստացող իշխանավորներ: Բայց ինքը հույս չունի, որ այս դիմումը, որի տակ ինքն էլ է ստորագրել, նույնիսկ հասցեատերերին հասնելու դեպքում դրական պատասխանի և դրան հաջորդող քայլերի կարժանանա:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
ՖՈՏՈ. Արա Աբրահամյանի դուստրը ներկայացել է առանց ներքնազգեստի
21 Հուլիսի 2017 - 22:32
Արա Աբրահամյանի դուստրը ներկայացել է առանց ներքնազգեստի

Երթևեկության փոփոխություն Վաղարշյան և Փափազյան փողոցների հետ Կոմիտասի պողոտայի հատման խաչմերուկներում
21 Հուլիսի 2017 - 22:30
2017 թվականի հուլիսի 22-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Կապանում բացվել է մարզային ակնաբուժական կենտրոն (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2017 - 21:20
Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի է ունեցել Հայկական ակնաբուժության նախագծի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։

Լիլի Կարապետյանը համարձակ լուսանկարներ է հրապարակել
21 Հուլիսի 2017 - 21:17
Լիլի Կարապետյանն իր Ինստագրամի էջում շատ անկաշկանդ ու համարձակ լուսանկարներ է հրապարակել Թայլանդի լողափի
Ելփին գյուղում տրակտոր է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է
21 Հուլիսի 2017 - 21:13
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 21-ին, ժամը 17:45-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակա հանդամասում տրակտոր է կողաշրջվել. կա տուժած:

Բացվել է «Քաղաքային քանդակ» ցուցահանդեսը (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2017 - 19:47
Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում, այսօր՝ հուլիսի 21-ին, բացվել է «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը համակարգում է քանդակագործ Նունե Թումանյանը:
Կանացի գրավչության գաղտնիքը ըստ ընտրված պատկերի
21 Հուլիսի 2017 - 19:34
Ընտրիր լուսանկարի պատկերներից որեւէ մեկն ու իմացիր քո կանացի գրավչության գաղտնիքը:
Հինգ պատճառ շատ ժպտալու համար
21 Հուլիսի 2017 - 19:28
Դուք երջանկության հոսք կզգաք, հենց հիմա փորձեք ձեզ ստիպել ժպտալ 30 վայրկյան շարունակ: Մեծ զգացմունքները, որոնք ստիպում են ձեզ ժպտալ, աշխատում են նաեւ հակառակ կերպով:
10 արտահայտություն,երբ դավաճանում են տղամարդիկ
21 Հուլիսի 2017 - 19:22
1. «Ինչ է, ինձ դավաճանո՞ւմ ես»։
Տղամարդը կարող է ձեզ ստիպել մեղքի զգացում ունենալ, խանդոտ տղամարդու դեր խաղալ, մինչդեռ իրականում ընդամենը թաքցնում է իր անհավատարմությունը: Այդ դեպքում դուք կենտրոնացած կլինեք ձեր սերն ապացուցելու ուղղությամբ եւ համոզելու, որ չեք դավաճանել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7656
 
Լրահոս`