![]() «Վարդանյանց ասպետներ» կազմակերպությունն օգնություն է ցուցաբերել Արցախի առողջապահական համակարգին17 Հուլիսի 2017 - 19:41
«Վարդանյանց ասպետներ» կազմակերպության անդամներն այսօր հանդիպել են ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի հետ, քննարկել առողջապահական համակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպումից հետո կազմակերպության անդամները նախարարի հետ եղել են Ստեփանակերտի հին և նորակառույց ուռուցքաբանական կենտրոններում՝ ծանոթանալով բուժհիմնարկների պայմաններին և առկա խնդիրներին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կ. Աթայանն ասել է, որ «Վարդանյանց ասպետներ» կազմակերպությունն Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսերին է տրամադրել 10 հազար դոլլար գումար: «Մեր հյուրերն անձամբ են ծանոթացնել խնդիրներին ու պայմաններին:Հուսով ենք, որ նման նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ»,-ասել է Կ. Աթայանը: Իր որդու և աղջկա հետ Արցախ եկած «Վարդանյանց ասպետներ» կազմակերպության Վաշինգտոնի մասնաճյուղի անդամ Ռուբեն Բոռնաջյանը մեզ հետ զրույցում ասել է. «Մեր կազմակերպությունն ստեղծվել է 1916 թվականին: Մենք վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում իրականացրել ենք մի շարք ծրագրեր: Կազմակերպությունը բաղկացած է 13 հազար հայ անդամից: ԱՄՆ-ում ունի 24 գրասենյակ: Բացելով այդ գրասենյակները՝ փորձել ենք օգտակար լինել հայկական համայնքին. նպատակ ունենք 1 տարվա ընթացքում Հայաստանում 250 տուն կառուցել: Ուրախ ենք, որ Արցախն այսպիսին տեսանք.այստեղ զարգացում և աճ է գրանցվում, բայց անելիքներ ևս կան: Մեր արարքով մենք ուզում ենք օրինակ հանդիսանալ «Վարդանյանց ասպետներ» կազմակերպության մյուս մասնաճյուղերի համար, որպեսզի նրանք էլ իրենց օժանդակությունը բերեն Արցախին»: Ի դեպ, անցած տարի Երևանում բացվել է «Վարդանյանց ասպետներ» կազմակերպության մասնաճյուղը: HayNews.am ![]() 26 Ապրիլի 2018 - 21:07
Ինսուլտն ուղեղի արյան շրջանառության սուր խախտում է, որը հաճախ հանգեցնում է հաշմանդամության կամ մահվան:
![]() 26 Ապրիլի 2018 - 21:03
«Իմք այլը» նախաձեռնությունը վաղը՝ ապրիլի 27-ին Երեւանում բողոքի լայնածավալ գործողություններ չի անելու։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
![]() 26 Ապրիլի 2018 - 21:02
ՀՀ ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները:
![]() 26 Ապրիլի 2018 - 20:56
«Մենք հանրապետականի հետ փակ դռների հետեւում չենք բանակցելու»։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
![]() 26 Ապրիլի 2018 - 20:51
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից արտահոսք չկա. Tert.am -ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նկատելով, թե նման սուտ տեղեկություններ առաջին անգամ չէ, որ փորձ է արվում տարածել:
![]() 26 Ապրիլի 2018 - 20:49
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի պնդումը, թե առկա են օբյեկտիվ կասկածներ, որ Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալու իրավական պահանջին չի բավարարում:
![]() 26 Ապրիլի 2018 - 20:48
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու Սերժ Սարգսյանի որոշումը համարում է բարձր քաղաքացիական և քաղաքական քայլ: Այդ մասին ՀՀ նախագահը նշել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
![]() 26 Ապրիլի 2018 - 20:46
Հայաստանի կոռումպացված համակարգի հետ որեւէ կոմպրոմիս լինել չի կարող։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
![]() 26 Ապրիլի 2018 - 20:37
Այսօրվա հրապարակը թույլ է տալիս համոզված ասելու, որ ՀՀ քաղաքացին իր միջից hանել է վախը, որը նրան թույլ չէր տալիս իր դռան շեմից այն կողմ բարձրացնել իր դժգոհությունը:
|
Լրահոս`
![]()
Ինսուլտի կանխարգելմանն ուղղված 4 քայլ
Հասարակություն ![]()
Ադրբեջանը տուգանքներ է սահմանում գործադուլների համար
Միջազգային, Հասարակություն ![]()
Մեզ հետ պետք չի սակարկել. Արարատ Միրզոյան
Հասարակություն ![]()
ԱԱԾ-ն Արագածոտնի մարզպետարանի համար նոր շենք կկառուցի
Հասարակություն ![]()
2 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից
Սպորտ, Հասարակություն |