Facebook   Twitter
 
Հայաստանին պատժում են՝ ռուսաց լեզվի համար. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հայաստանին պատժում են՝ ռուսաց լեզվի համար. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

17 Հուլիսի 2017 - 19:55
Ռուսաստանում հուլիսի 14-ին ընդունված օրենսդրական փոփոխություններն ու դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը բացահայտում են Մոսկվայի իրական նկրտումները եվրասիական ծրագրերի շրջանակներում, մասնավորապես` Հայաստանի նկատմամբ:
Ըստ ՌԴ օրենսդրական փոփոխությունների, Ռուսաստանում արգելվում է ոչ ռուսաստանյան վարորդական իրավունքներով վարորդ աշխատելը: «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՌԴ օրենքում փոփոխությունների փաթեթը, որը խորհրդարան էր ներկայացվել մայիսի 17-ին, հուլիսի 14-ին վերջնական ընթերցման ժամանակ ենթարկվել էր էական փոփոխությունների: Մասնավորապես, ավելացվել էր դրույթ, ըստ որի` Ղրղզստանի ազգային վարորդական իրավունքներով վարորդները կարող են վարորդական գործունեություն իրականացնել Ռուսաստանում: Այս վերապահումը վերաբերում է նաև բոլոր այն երկրներին, որտեղ ռուսերենն ունի պաշտոնական կարգավիճակ, որը ամրագրված է օրենսդրությամբ կամ սահմանադրությամբ:

Բացահայտ մարտահրավեր

ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ որպես վարորդ աշխատում են ՌԴ տարածքում և, փաստորեն, փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո նրանք Ռուսաստանում դրա համար կարող են տուգանվել 10 հազար ռուբլիով (մոտ 80 հազար դրամ): Անշուշտ, այս հարցը մեծ կարևորություն է ներկայացնում Հայաստանի համար, և հուլիսի 17-ին Մոսկվայում ՌԴ պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձրացրեց այն: Ռուսական կողմը սակայն, ինչպես հայտնում է ТАСС-ը, ի դեմս Վոլոդինի, առաջարկեց Հայաստանին ամրագրել ռուսերենը որպես պաշտոնական լեզու:

«Ես կարող եմ ընդամենը մեկ բան ասել, ամրագրեք այն (խմբ․՝ ռուսերենը) որպես պաշտոնական, և այդ ժամանակ օրենքի նորմն ինքնաբերաբար կծավալվի նաև Հայաստանի վրա»,- մասնավորապես ասաց Վոլոդինը: «Երբ մենք քննարկել ենք այդ հարցը, մենք ընդգծել ենք, որ այդ նորմը գործում է միայն այն երկրների նկատմամբ, որտեղ դա (խմբ․՝ ռուսերենի պաշտոնական կարգավիճակը) ամրագրված է սահմանադրության, օրենսդրության մեջ»,- ավելացրեց Վոլոդինը:

Ըստ էության, պաշտոնական Մոսկվան սոցիալական ու տնտեսական հարցում զիջում կատարելու դիմաց Հայաստանից պահանջում է կատարել իր համար սկզբունքային ու ազգային ինքնությանն առնչվող քայլ:

Ընդ որում, ՌԴ օրենսդիրների այս նախաձեռնությունը, որը վերաբերվում է լեզվի պաշտոնական կարգավիճակ ունենալ-չունենալով վարորդական իրավունքի վավերականություն սահմանելուն, ինքնին խնդրահարույց է ու ոչ միանշանակ: Նկատենք, որ խոսքը չի գնում վարորդական իրավունքների այսպես ասած բովանդակության, վարորդների մասնագիտական որակների և այլնի մասին, այլ կոնկրետ քաղաքական ենթատեքստերի:

Ի սկզբանե, ընդունելով ռուսերենի` պաշտոնական կարգավիճակ ունենալը որպես չափանիշ, Մոսկվան սահմանում է քաղաքական առաջնահերթություններ: Ավելին, Վոլոդինի հայտարարությամբ ՌԴ-ն, փաստացի, չի խորշում իր առաջնահերթությունների մասին բարձրաձայնելուց ու առաջ է քաշում դրանք բավական հանդուգն, սադրող ու աննրբանկատ կերպով:

Եվրասիական լեզվաբանական միություն

Հայաստանը միակ երկիրն է Եվրասիական տնտեսական միությունում, որտեղ ռուսերենը չունի պաշտոնական կարգավիճակ: ԵԱՏՄ շրջանակներում ու ընդհանրապես հետխորհրդային տարածքում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու խնդիրը մշտապես եղել է ռուսական քաղաքականության ուղղություններից մեկը ու այդ մասին պարբերաբար բարձրաձայնվել է ամենատարբեր մակարդակներով:

Համեմատության համար նշենք, որ Եվրոպական միությունը, օրինակ, որն ունի 28 անդամ և 24 պաշտոնական լեզու: Ընդ որում, բոլոր 24 լեզուներն էլ իրավազոր են, բոլորն էլ ունեն աշխատանքային լեզվի կարգավիճակ: Ինչպես տեսնում ենք ԵՄ արձանագրած տնտեսական արդյունքներից, մի քանի պաշտոնական լեզու ունենալու ձևաչափը ոչ մի կերպ չի խոչընդոտում առաջխաղացմանն ու զարգացմանը:

Հավելենք, որ Հայաստանի հարևան երկրներից և ոչ մեկում ռուսերենը պաշտոնական կարգավիճակ չունի: Ավելին, ռուսերենը չի մտնում անգամ աշխարհում ամենատարածված լեզուների թոփ հնգյակի մեջ:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
Նմանատիպ նորություններ
ՖՈՏՈ. Արա Աբրահամյանի դուստրը ներկայացել է առանց ներքնազգեստի
21 Հուլիսի 2017 - 22:32
Արա Աբրահամյանի դուստրը ներկայացել է առանց ներքնազգեստի

Երուսաղեմում բախումների հետևանքով 18-ամյա երիտասարդ է մահացել
21 Հուլիսի 2017 - 22:31
Երուսաղեմում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են բախումները արաբ երիտասարդների և իսրայելական ոստիկանության միջև: Բախումների պատճառ է դարձել Տաճարի լեռան տարածքում Իսրայելի ոստիկանության սահմանած նոր անվտանգության կանոնները:

Երթևեկության փոփոխություն Վաղարշյան և Փափազյան փողոցների հետ Կոմիտասի պողոտայի հատման խաչմերուկներում
21 Հուլիսի 2017 - 22:30
2017 թվականի հուլիսի 22-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Կապանում բացվել է մարզային ակնաբուժական կենտրոն (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2017 - 21:20
Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի է ունեցել Հայկական ակնաբուժության նախագծի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։

Լիլի Կարապետյանը համարձակ լուսանկարներ է հրապարակել
21 Հուլիսի 2017 - 21:17
Լիլի Կարապետյանն իր Ինստագրամի էջում շատ անկաշկանդ ու համարձակ լուսանկարներ է հրապարակել Թայլանդի լողափի
Ելփին գյուղում տրակտոր է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է
21 Հուլիսի 2017 - 21:13
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 21-ին, ժամը 17:45-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակա հանդամասում տրակտոր է կողաշրջվել. կա տուժած:

Բացվել է «Քաղաքային քանդակ» ցուցահանդեսը (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2017 - 19:47
Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում, այսօր՝ հուլիսի 21-ին, բացվել է «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը համակարգում է քանդակագործ Նունե Թումանյանը:
Կանացի գրավչության գաղտնիքը ըստ ընտրված պատկերի
21 Հուլիսի 2017 - 19:34
Ընտրիր լուսանկարի պատկերներից որեւէ մեկն ու իմացիր քո կանացի գրավչության գաղտնիքը:
Հինգ պատճառ շատ ժպտալու համար
21 Հուլիսի 2017 - 19:28
Դուք երջանկության հոսք կզգաք, հենց հիմա փորձեք ձեզ ստիպել ժպտալ 30 վայրկյան շարունակ: Մեծ զգացմունքները, որոնք ստիպում են ձեզ ժպտալ, աշխատում են նաեւ հակառակ կերպով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10246
 
Լրահոս`