Facebook   Twitter
 
ՀՀ և ՌԴ խորհրդարանների նախագահները պայմանավորվել են լուծում գտնել ՌԴ-ում հայ վարորդների աշխատանքին առնչվող հարցին

ՀՀ և ՌԴ խորհրդարանների նախագահները պայմանավորվել են լուծում գտնել ՌԴ-ում հայ վարորդների աշխատանքին առնչվող հարցին

17 Հուլիսի 2017 - 22:13
Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանինհուլիսի 17-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
«Հայաստանը մեզ համար ռազմավարական եւ հուսալի գործընկեր է»,-նշել է Վյաչեսլավ Վոլոդինը: ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների հարաբերությունները գնալով ավելի կամրապնդվեն եւ կխորանան:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության ամրապնդման մասին, մասնավորապես նշել է. «Այս տարին հայ-ռուսական դարավոր հարաբերություններում հոբելյանական է, քանի որ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը»:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է. «Այս տարվա հուլիսի 4-ին ադրբեջանական կողմըձեռնարկեց հերթական սադրանքը. 2016 թվականի ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի ռազմականուժերը կիրառեցին համազարկային կրակի համակարգեր: Ադրբեջանը, կրակակետերը տեղակայելով բնակավայրերիմերձակայքում, իր բնակչությանն օգտագործեց որպես կենդանի վահան: Այդպիսի սադրանքներից, ինչպես նաեւ դրանցովպայմանավորված բազմաթիվ մարդկային կորուստներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը հավատարիմ մնարՎիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի 2016 թվականի գագաթնաժողովներում ընդունված պայմանավորվածություններին»:

Արա Բաբլոյանը, խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին, նշել է, որ վերջերս ՌԴ-ում ընդունված՝ օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը մեծ դժվարություններ է առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է վերանայել այդ մոտեցումը:

Ի պատասխան ՀՀ խորհրդարանի ղեկավարի բարձրացրած խնդրի՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ այլ պետությունների վարորդական վկայականներով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու սահմանափակում մտցնող օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթեւեկության անվտանգությամբ, քանի որ, ըստ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի, աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետեւանքով չեն տիրապետում ՌԴ երթեւեկության կանոններին, ինչպես նաեւ չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից: Հաշվի առնելով, որ օրենքն արդեն ընդունված է՝ իր հերթին Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ՀՀ-ում ռուսերենը օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել են բացառություններ:

Հակադարձելով այս առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: ՀՀ խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:

Քննարկումների արդյունքում Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ռուսական կողմը բաց է քննարկումների համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում անդրադառնալ այդ հարցին՝ գտնելով հնարավոր այլընտրանքային լուծումներ:

Կողմերը քննարկել են նաեւ միջազգային հարթակներում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել աշխատանքային նոր ձեւաչափերի ներդրման պայմանավորվածություններ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՖՈՏՈ. Արա Աբրահամյանի դուստրը ներկայացել է առանց ներքնազգեստի
21 Հուլիսի 2017 - 22:32
Արա Աբրահամյանի դուստրը ներկայացել է առանց ներքնազգեստի

Երուսաղեմում բախումների հետևանքով 18-ամյա երիտասարդ է մահացել
21 Հուլիսի 2017 - 22:31
Երուսաղեմում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են բախումները արաբ երիտասարդների և իսրայելական ոստիկանության միջև: Բախումների պատճառ է դարձել Տաճարի լեռան տարածքում Իսրայելի ոստիկանության սահմանած նոր անվտանգության կանոնները:

Երթևեկության փոփոխություն Վաղարշյան և Փափազյան փողոցների հետ Կոմիտասի պողոտայի հատման խաչմերուկներում
21 Հուլիսի 2017 - 22:30
2017 թվականի հուլիսի 22-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Կապանում բացվել է մարզային ակնաբուժական կենտրոն (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2017 - 21:20
Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի է ունեցել Հայկական ակնաբուժության նախագծի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։

Լիլի Կարապետյանը համարձակ լուսանկարներ է հրապարակել
21 Հուլիսի 2017 - 21:17
Լիլի Կարապետյանն իր Ինստագրամի էջում շատ անկաշկանդ ու համարձակ լուսանկարներ է հրապարակել Թայլանդի լողափի
Ելփին գյուղում տրակտոր է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է
21 Հուլիսի 2017 - 21:13
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 21-ին, ժամը 17:45-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակա հանդամասում տրակտոր է կողաշրջվել. կա տուժած:

Բացվել է «Քաղաքային քանդակ» ցուցահանդեսը (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2017 - 19:47
Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում, այսօր՝ հուլիսի 21-ին, բացվել է «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը համակարգում է քանդակագործ Նունե Թումանյանը:
Կանացի գրավչության գաղտնիքը ըստ ընտրված պատկերի
21 Հուլիսի 2017 - 19:34
Ընտրիր լուսանկարի պատկերներից որեւէ մեկն ու իմացիր քո կանացի գրավչության գաղտնիքը:
Հինգ պատճառ շատ ժպտալու համար
21 Հուլիսի 2017 - 19:28
Դուք երջանկության հոսք կզգաք, հենց հիմա փորձեք ձեզ ստիպել ժպտալ 30 վայրկյան շարունակ: Մեծ զգացմունքները, որոնք ստիպում են ձեզ ժպտալ, աշխատում են նաեւ հակառակ կերպով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10246
 
Լրահոս`