Facebook   Twitter
 
Դամասկոսում շարունակվում է Հայաստանի օգնության հատկացումը սիրիացիներին

Դամասկոսում շարունակվում է Հայաստանի օգնության հատկացումը սիրիացիներին

17 Հուլիսի 2017 - 22:14
Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցում հուլիսի 14-ին, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Սիրիա-հայկական բարեկամության հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանի, Դամասկոսի Հայ Առաքելական թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի, դամասկոսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և Սիրիայում ՀՀ դեսպանության անձնակազմի մասնակցությամբ, տեղի է ունեցել Դամասկոսի բնակչությանը մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով՝ «Այս անգամ ևս պատերազմից տուժած ավելի քան հարյուր ընտանիքներ ստացան մարդասիրական օգնության իրենց հասանելիք չափաբաժինները՝ մեծ երախտագիտությամբ և գոհունակությամբ ընդունելով բարեկամ Հայաստանի մարդասիրական օգնությունը:

Այս կապակցությամբ սիրիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Արմաշ արք. Նալբանդյանը բարձր գնահատեց Սիրիա-հայկական բարեկամության հանձնաժողովի, Սիրիայում ՀՀ դեսպանության և հայկական համայնքային կառույցների համագործակցության արդյունավետությունը: Իր հերթին Նորա Արիսյանը շնորհակալություն հայտնեց բարեկամ Հայաստանի կառավարությանը սիրիացի ժողովրդին աջակցելու համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Այս դահլիճում հավաքված են մարդիկ, ովքեր իրենց վաստակն ունեն մեր երկրի զարգացման գործում. վարչապետը պետական բարձր պարգևներ է հանձնել
21 Սեպտեմբերի 2017 - 18:05
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պարգևներ է հանձնել մեր երկրի զարգացման գործում նշանակալի ավանդ և վաստակ ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչների:
Լոպիրյովան Մխիթարյանի մասին տեսանյութով շնորհավորել է Հայաստանի անկախության օրը
21 Սեպտեմբերի 2017 - 17:58
Ռուս հայտնի մոդել, Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան շնորհավորել է Հայաստանի անկախության օրը:
Հռոմի պապը շնորհավորել է Անկախության տոնի առթիկ
21 Սեպտեմբերի 2017 - 17:43
Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

Մաշկաբանի խորհուրդները ձեռքերի մաշկն առավել խնամված ու գեղեցիկ կդարձնեն
21 Սեպտեմբերի 2017 - 17:26
Հաճախ կնոջ տարիքը մատնում են հենց ձեռքերը: Եվ եթե կոսմետիկ միջոցներն ու միջամտությունները կարող են դեմքին գրված տարիքը «ջնջել», ապա ձեռքերի դեպքում դա առավել բարդ է:
Ինչպե՞ս անվնաս հագուստ ընտրել
21 Սեպտեմբերի 2017 - 17:18
Ժամանակակից մարդու առօրյա կենցաղային սովորույթները, նորաձևությունն ու միմյանց հետ մրցող ու աշխարհը գրավող թրենդները, հաշվի չեն առնում թերևս ամենակարևորը՝ առողջությունը։
Քննադատողները միշտ էլ կան, եղել են եւ կլինեն․ Մհերը՝ իրեն վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին
21 Սեպտեմբերի 2017 - 17:13
Երգիչ Մհերը վստահ է, որ արժանի էր ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։
Տաքսու վարորդների հետ էլ ենք կոնֆլիկտ ունենում՝ սայլակը խցիկում տեղավորելու համար. հաջողակ մարզիկի կյանքի անհաջողությունները (Լուսանկարներ)
21 Սեպտեմբերի 2017 - 17:01
«Դպրոցում առաջադիմությունս այնքան էլ բարձր չէր, պատճառը այն էր, որ իմ Ազատ ոճի ըմբշամարտը ավելի շատ էի սիրում: Այս սպորտաձևով զբաղվել եմ 3-րդ դասարանից, որն էլ իմ կյանքի համար հետագայում ճակատագրական դարձավ, բայց ինչ իմանայի…»,- ասում է Մհերը:
Եղանակը Հանրապետությունում
21 Սեպտեմբերի 2017 - 16:43
Սեպտեմբերի 22-26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Շահումյանի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
21 Սեպտեմբերի 2017 - 16:37
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 21-ին, ժամը 11:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի 2-րդ գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9432
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հրդեհ Սյունիքում
Հասարակություն