Facebook   Twitter
 
ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը ներկայացվել է կառավարության վավերացմանը

ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը ներկայացվել է կառավարության վավերացմանը

17 Հուլիսի 2017 - 22:55
ՀՀ կառավարության վավերացմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայասատանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը: Ինչպես հաղորդում է, հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգում:

Հուլիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետդուման արդեն իսկ վավերացրել է վերը նշված համաձայնագիրը:

2016թ-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը սահմանում է Միացյալ զորախմբի ձևավորման և կիրառման կարգը: Կարգավորվում են նաև նյութատեխնիկական ապահովմանն ու տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերը:

«Զորախումբը ձևավորվում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում՝ նպատակ ունենալով ժամանակին հայտնաբերել ռազմական հարձակման նախապատրաստությունը, իրականացնել ընդհանուր ցամաքային սահմանի վերահսկողությունը, ինչպես նաև մասնակցելու հակաօդային, ռադիոէլեկտրոնային և տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանը»,- ասված է Պետական դումայի տարածած հաղորդագրության մեջ:

Միացյալ զորախմբի կազմը սահմանելու են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունները՝ հիմնվելով ռազմաքաղաքական իրավիճակի համատեղ վերլուծության, հնարավոր սպառնալիքների ուղղությունների հաշվի առնելու և զորախմբի կիրառման հարցում համաձայնության վրա:

Համաձայնագիրը ստորագրված է հինգ տարով՝ նույն ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թբիլիսիում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ մեկ մարդ ձերբակալվել է, 3-ը՝ մահացել
22 Նոյեմբերի 2017 - 21:25
Թբիլիսիում տեղի ունեցած հատուկ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 1 մարդ է ձերբակալվել, ինչպես նաև սպանվել են հանցավոր խմբի անդամներից երեքը: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը՝ մեջբերելով Վրաստանի Պետական անվտանգության ծառայության մամլո ծառայության հաղորդագրությունը:

Երևան-Սևան ճանապարհին վրացական համարանիշներով, «քաչալ» անիվներով բեռնատարը պատուհաս էր դարձել վարորդների համար
22 Նոյեմբերի 2017 - 21:00
Արդեն 4 ժամից ավելի է, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ընկերության, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները Հրազդանի Ճանշինի աշխատակիցների հետ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Սևանի գաղութից մինչև ժողովրդին հայտնի Սևանի «գաի պոստն» ընկած ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են կատարում։
Շուշան Երիցյանը լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով ավելին, քան պետք էր
22 Նոյեմբերի 2017 - 20:45
Մոդել Շուշան Երիցյանը նոր գայթակղիչ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ավելին, քան պետք էր։ Նշենք, որ նա իր ընկերուհու՝ դերասանուհի Տաթև Սարգսյանի հետ հանգստանում է Սինգապուրում։
Եգիպտոսում 29 մարդ Թուրքիայի օգտին լրտեսության կասկածանքով կալանավորվել է
22 Նոյեմբերի 2017 - 20:38
Եգիպտոսում 29 մարդ ձերբակալվել է «Մուսուլման եղբայրներ» արգելված կազմակերպության իշխանության վերականգման համար դավադրության շրջանակներում Թուրքիայի օգտին լրտեսության կասկածանքով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի դատախազի գրասենյակին:
Մեր թիրախը ՀՀԿ-ն է, իսկ ՀՎԿ-ն վերադարձել է իր ակունքներին. Էդմոն Մարուքյան
22 Նոյեմբերի 2017 - 20:21
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նախագահը ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը (Լուսանկարներ)
22 Նոյեմբերի 2017 - 19:56
Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
Անժելա Սարգսյանը դստեր հետ (Լուսանկարներ)
22 Նոյեմբերի 2017 - 19:36
ԱՄՆ-ում արդեն պատրաստվում են Սուրբ Ծնունդին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11579
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական