Facebook   Twitter
 
Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել վարքագծից. Թևան Պողոսյանը 6 ամիս կգլխավորի կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել վարքագծից. Թևան Պողոսյանը 6 ամիս կգլխավորի կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը

25 Հուլիսի 2017 - 18:18
ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը նախօրեին ընտրվեց ՀՀ ՔՀԿ-ների կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ: Հուլիսի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի երրորդ համաժողովը և այնուհետև կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում ընտրվել են Կոալիցիայի կառավարման խորհրդի նոր անդամներ և նախագահ:
«Առաջին լրատվական»-ը Թևան Պողոսյանից հետաքրքրվեց՝ որո՞նք են լինելու իր առաջնահերթությունները՝ հաշվի առնելով, որ Հայաստանում այլևս ոչ ոք չի հավատում կոռուպցիայի դեմ պայքարին և դրա համար ստեղծված կառույցներին ու կազմակերպություններին: «Խորհուրդը դեռ ժամանակ առաջ նախաձեռնել է 5 ուղղություններով աշխատանք, ունի հաստատված ուղղություններ, ուղենիշներ, և պարզապես կատարած աշխատանքը շարունակվելու է: Բացի այդ, արդեն նոր օրենսդրական փաթեթներ են մշակվել՝ կապված ազդարարի, կանխարգելման ինստիտուտների հետ: Հիմա մեր հանձնաժողովը սրա հետ կապված մոնիթորինգ է անում, թե ինչ է պետք անել»,- ասաց Պողոսյանը:

Նախկին պատգամավորը համակարծիք է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ խոր անվստահության մթնոլորտ կա: Այդ անվստահությունը վերաբերում է նաև մյուս ոլորտներին: «Բայց մարդիկ ե՞րբ են վստահություն ձեռք բերում՝ երբ տեսնում են իրական արդյունքներ: Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում անվստահություն կա, քանի որ իրական արդյունք չեն տեսել: Հիմա պետք է փորձենք, որ թեկուզ փոքր քայլերով, բայց հասնենք նպատակին: Այլ պարագայում մենք ունենալու ենք միշտ նույն վիճակը: Միշտ բոլորը խոսելու են կոռուպցիայից, միշտ անվստահության մթնոլորտ է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: Պետք է տեսլական ունենալ, փոքրիկ քայլերով, բայց պետք է հաջողություններ գրանցել: Պետք է ճիշտ մոնիթորինգ անել, ճիշտ վերահսկողություն սահմանել, ճիշտ օրենսդրություն մշակել, որ կարողանանք գործադիրին և օրենսդիրին այդ նույն ուղղությամբ տանել, որ մեր պայքարը արդյունք տա»,- ասաց Պողոսյանը:

Մեր դիտարկմանը, թե հակակոռուպցիոն բոլոր կառույցների ղեկավարները նշում են, որ կոռուպցիայի դեմ իրական պայքարի համար միայն քաղաքական կամք է պետք, հակառակ պարագայում երբեք ոչինչ չի ստացվի, Պողոսյանն արձագանքեց. «Այո, այդպես է: Ես քաղաքական կամք տեսնում եմ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խոսելու հարցում, բայց կոռուպցիան վերացնելու ուղղությամբ քաղաքական կամք առայժմ չկա: Բայց մի բան պետք է հասկանանք: Ամեն ինչ սկսվում է առաջին քայլից: Առաջին քայլը կիսատ արվեց: Կարելի էր ավելի լավ անել: Բայց մենք հիմա այդ կիսատ քայլը շարունակելով՝ պետք է առաջ գնանք: Իսկ հաջորդ քայլը խոսքից գործի անցնելն է: Հույսներս դնենք մարդկանց կարծիքների վրա՝ ոչ մի տեղ չենք հասնի:

Պետք է գիտակցենք, որ պայքարին զուգահեռ հանրությունը ինքը պետք է վերափոխվի և ունենա զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Երբ խոսք է գնում կոռուպցիայի մասին, ցանկացածս պետք է գիտակցենք, որ մեր քայլերով, մեր սխալ վարքով գողանում ենք մեր երեխայի, թոռնիկի ապագան: Չպետք է մեզանից զատենք այդ պայքարը: Ամեն մարդ՝ բանվորը, քաղաքական գործիչը իրենց տեղում պետք է պայքարեն և այդ պայքարը պետք է սկսեն իրենց վարքագծից: Հակառակ դեպքում օրենքներ կմշակենք, օրենքներ կփոխենք, կխոսենք քաղաքական կամքից, բայց կունենանք զրո արդյունք և օրենքի զրո կիրարկում»,- եզրափակեց Պողոսյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
24 Փետրվարի 2018 - 13:36
Չիկագոյում հորը, ով սպանել է սեփական 2-ամյա որդուն, առաջին աստիճանի սպանության մեղադրանք է առաջադրվել: kriminalukraine.com.ua-ն նշում է, որ այդպիսի հանցագործություններն ԱՄՆ մի շարք նահանգներում մահապատժով են պատժվում:
Փարպեցու փողոցում այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա
24 Փետրվարի 2018 - 13:35
Փետրվարի 24-ին, ժամը 03:39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ես չեմ վաճառվում. Մարիամ Մելիքյան (Լուսանկար)
24 Փետրվարի 2018 - 13:33
Դերասանուհի Մարիամ Մելիքյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Գիտեք, թե ինչով եմ ես տարբերվում բարբի տիկնիկից. ես չեմ վաճառվում»։
Հայաստան-Վրաստանի սահմանում Թուրքիայից 20 տոննա ցորեն տեղափոխող Iveco-ն կողաշրջվել է (լուսանկարներ)
24 Փետրվարի 2018 - 13:30
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսակետում։
Եկեք հասկանանք. Ինչո՞ւ են քննադատում, մերկանում կամ գոռում համացանցում (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:28
Հանրային հեռուստաընկերության «Եկենք հասկանանք» հաղորդաշարի հերթական հաղորդման հյուրը մարդիկ են, ովքեր այս կամ այն կերպ հայտնի են դարձել համացանցում:
Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային
24 Փետրվարի 2018 - 13:24
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:
Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
24 Փետրվարի 2018 - 13:22
Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:
Բժշկական սարքավորումների սպասարկման եւ վաճառքի կենտրոնից գողացել են 3 մլն դրամ, ոսկու ձուլակտոր եւ բանկային քարտ (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:20
Ոստիկանությունը բացահայտել է Երեւանում փետրվարի 12-ին տեղի ունեցած գողությունը:
Տավուշի մարզում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
24 Փետրվարի 2018 - 12:26
Տավուշի մարզի զորամասերից մեկում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11492
 
Լրահոս`
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
Միջազգային, Հասարակություն