Facebook   Twitter
 
Բնապնախարարությունը խախտումներ է հայտնաբերել

Բնապնախարարությունը խախտումներ է հայտնաբերել

11 Օգոստոսի 2017 - 17:34
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 07.08.-11.08.2017թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.55 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում եւ հաշվարկվել 0.93 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում 350 հազ. դրամի եւ հաշվարկվել է 691.5հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության ԼՄՎ Գուգարքի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ իրավախախտի/ապօրինի հատել է 1 ծառ/ նկատմամբ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկել է 67.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցրած վնաս:

Լոռու տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա /ապօրինի հատվել է 29 ծառ/ կայացրել է 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում եւ հաշվարկել է 421.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում 1 իրավախախտի նկատմամբ` /հատել է 5 ծառ/ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 202.5հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում 100.0հազ.դրամի եւ հաշվարկվել է 7.4հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից`

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից կազմված արձանագրության հիման վրա /խեցգետնի ապօրինի որս/ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված ապօրինի արածեցման փաստի հիման վրա կազմել է արձանագրություն: Նշանակվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 7.4հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում` 800.0հազ.դրամի եւ հաշվարկվել է 227.84հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամի 1 որոշում եւ հաշվարկվել է 54.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության բաժիններից ստացված արձանագրությունների հիման վրա 7 իրավախախտի նկատմամբ կայացրել է 700.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում եւ հաշվարկել է 173.84հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 250.0հազ.դրամի, որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամի.

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված նախկին պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.69մլն.դրամ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ապօրինի հատվել է 10.32 խմ կաղնի և բոխի (Տեսանյութ)
22 Օգոստոսի 2017 - 23:13
Ապօրինի հատված 10.32 խմ կաղնի և բոխի՝ Զիլ մակնիշի ավտոմեքենայում։ Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ստուգման արդյունքում պարզվել է, որ ծառերը հատվել են Վահագնի գյուղի հարակից անտառից։
Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է Հայաստանին. ԱԻՆ-ի հրշեջ մեքենաները արդեն ճանապարհին են
22 Օգոստոսի 2017 - 17:15
Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհը մարելուն աջակցելու խնդրանքով հարեւան Վրաստանը դիմել է Հայաստանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

Օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ պետք է զերծ մնալ արգելոցի մերձակա բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց. ԲՆ
22 Օգոստոսի 2017 - 16:28
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վայրի որոշ կենդանիներ և թռչուններ տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ:
Բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն. ԲՆ
22 Օգոստոսի 2017 - 15:43
Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի 2017 թ-ի հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն եւ հակահրդեհային տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի:

«Խոսրովի անտառում» հայտնաբերված ծխացող 20 օջախները 14-ը մարվել են, մյուսները մարվում են
22 Օգոստոսի 2017 - 12:08
Օգոստոսի 22-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հայտնաբերվել է ծխացող 20 օջախ:

ՀՀ-ն մեքենաների «գերեզմանոցի» վերածելը մի կողմից սոցիալական, մյուս կողմից էկոլոգիական խնդիր է. Կարինե Դանիելյան
21 Օգոստոսի 2017 - 16:48
«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հասարակության շրջանում առկա մտահոգությանը Հայաստանի՝ ավտոմեքենաների «գերեզմանոցի» վերածվելու հետ կապված, ասաց, որ այստեղ խնդիրը երկկողմանի է:
Բննախը 1 շաբաթվա ընթացքում շրջակա միջավայրին հասցված 36.24 մլն.դրամի վնաս է հաշվարկել
21 Օգոստոսի 2017 - 16:39
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 14.08.-18.08.2017թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.56 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 28 որոշում և հաշվարկվել 36.24 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հարգելի ճանապարհաշինարարներ բարի եղե´ք հարգել ՀՀ նախագահի խոսքը (Լուսանկարներ)
21 Օգոստոսի 2017 - 16:03
2017թ.-ի մայիսի 18-ին նախագահ Սերժ Սարգսյանը վեցերորդ գումարման Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում, անդրադարձ էր կատարել նաև շրջակա միջավայրի պահպանությանն ու բնապահպանությանը. «Առանց շրջակա միջավայրի պահպանության պատշաճ և արդյունավետ համակարգի անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի և ապահովել գալիք սերունդների առողջության պահպանումն ու կյանքի որակի բարելավումը:
Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են
21 Օգոստոսի 2017 - 09:58
Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 21
 
Լրահոս`
 
Ապօրինի հատվել է 10.32 խմ կաղնի և բոխի (Տեսանյութ)
Հասարակություն, Բնապահպանություն