Facebook   Twitter
 
UWW-ի վարկանիշ. Արթուր Ալեքսանյանը նահանջել է չորրորդ տեղ, Միհրան Հարությունյանը՝ 12-րդ

UWW-ի վարկանիշ. Արթուր Ալեքսանյանը նահանջել է չորրորդ տեղ, Միհրան Հարությունյանը՝ 12-րդ

12 Օգոստոսի 2017 - 10:22
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշները:
Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում նահանջել է մեկ աստիճան եւ հայտնվել չորրորդ տեղում: Գյումրեցի ըմբիշից առաջ են կուբացի Յասմանի Կաբրերան, նորվեգացի Ֆելիքս Բարդաուֆը եւ բելառուս Ալեքսանդր Հրաբովիկը:

Ռիո-2016-ի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը 66 կգ քաշայինների աղյուսակում 7-րդ տեղից նահանջել է 12-րդ տեղ: Վնասվածքի պատճառով Հարությունյանը հանդես չի գալիս Օլիմպիական խաղերից հետո:

75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 9-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը 14-րդ տեղում է: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 18-րդն է:

Եվրոպայի 2016թ. չեմպիոն Վարշամ Բորանյանը դուրս է մնացել 71 կգ քաշայինների լավագույն 20-յակից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-22-ին Փարիզում կայանալիք հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռոման Բյուրկին երկարաձգեց իր պայմանագիրը Բորուսիայի հետ
20 Հոկտեմբերի 2017 - 20:10
Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է թիմի դարպասապահ Ռոման Բյուրկիի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:

Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
20 Հոկտեմբերի 2017 - 18:56
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Կարուշ Ղուկասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը
20 Հոկտեմբերի 2017 - 18:02
Հոկտեմբերի 23-ին Դինամո/ՄՀԿ-ում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Սոնա Պողոսյանը դարձել է ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
20 Հոկտեմբերի 2017 - 10:14
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Marca. Մեսսին Օլիմպիակոսի հետ խաղի ժամանակ ոչ թե հաբ է ընդունել, այլ կոնֆետ (տեսանյութ)
19 Հոկտեմբերի 2017 - 22:52
Արդեն տեղեկացրել էինք, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրի` «Օլիմպիակոսի» հետ խաղում (3:1) դեղահաբ է ընդունել:

Ցրվենա Զվեզդա-Արսենալ. մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում
19 Հոկտեմբերի 2017 - 21:16
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկությունում այսօր կայանալու են 3-րդ տուրի հանդիպումները:

Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գործողությունները Բենֆիկայի հետ խաղում (Տեսանյութ)
19 Հոկտեմբերի 2017 - 19:32
Չեմպիոնների լիգայի խաղարկության A խմբի 3-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր պորտուգալական «Բենֆիկային»: Խաղն ավարտվել էր հյուրերի հաղթանակով` 1:0:
Երեք հայ շախմատիստներ ստացել են գրոսմայստերի կոչում
19 Հոկտեմբերի 2017 - 18:45
Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը եւ Արման Միքայելյանը ստացել են գրոսմայստերի կոչում, Ռաֆայել Բակունցը՝ միջազգային վարպետի, իսկ Եվրոպայի մինչեւ 18 տարեկան աղջիկների առաջնությունում չեմպիոն դարձած Սոնա Ասատրյան՝ կանանց միջազգային վարպետի կոչում, հաղորդում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1464
 
Լրահոս`