Facebook   Twitter
 
Անդրադարձել են ԼՂՀ միջազգային ճանաչման հարցին. Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Պորտուգալիայի խորհրդարանականներին

Անդրադարձել են ԼՂՀ միջազգային ճանաչման հարցին. Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Պորտուգալիայի խորհրդարանականներին

12 Օգոստոսի 2017 - 13:01
Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն այսօր՝ օգոստոսի 12-ին ընդունել է Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռուբինա Բերարդոյին։ Այս մաիսն NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Կարեն Միրզոյանը ողջունել է Ռուբինա Բերարդոյի այցը Արցախ եւ հույս հայտնել, որ այն թույլ կտա լավագույնս ծանոթանալ Արցախի իրողություններին եւ երկրում տեղի ունեցող զարգացումներին։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ գործնական կապեր հաստատելու հնարավորությունները։ Այս կապակցությամբ Կարեն Միրզոյանը նշել է, որ Արցախի եւ տարբեր երկրների միջեւ համագործակցության ընդլայնումը կարեւոր ներդրում է տարածաշրջանում կայունության ապահովման համար։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին
16 Հուլիսի 2018 - 18:07
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Տղիբուլիում տեղի ունեցած հանքահորի փլուզման կապակցությամբ:
Հանել ԱԺ-ում կոալիցիաներ կազմելու թվի սահմանափակման մասին դրույթը. «Ազատ դեմոկրատների» առաջարկները
16 Հուլիսի 2018 - 17:56
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կողմ է պարզ համամասնական ընտրակարգով (փակ ցուցակներով) ընտրությունների անցկացմանը, քանի որ գործող ռեյտինգային ընտրակարգը ընտրությունների վերածել էր ռեսուրսների մրցապայքարի:
Խորապես սգում եմ Նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ի աշխատակից Արայիկ Կարապետյանի անժամանակ մահը
16 Հուլիսի 2018 - 17:47
Խորապես սգում եմ Նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ի աշխատակից Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու զորակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Հելսինկիում ավարտվել է Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը
16 Հուլիսի 2018 - 17:45
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ավարտվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի դեմառդեմ հանդիպումը:
12 ամյա կրթությունը ամբողջովին խարխլե՞ց Հայաստանի կրթական համակարգը
16 Հուլիսի 2018 - 17:33
Ընդունելության քննություններն ավարտվեցին և հարց է առաջանում՝ ո՞ր մասնագիտություններն են առավել պահանջված, ինչպիսի՞ իրավիճակ է այսօր բուհերում դիմորդների թվի առումով՝ դիտվե՞լ է արդյոք այդ թվի անկում: Այս և այլ հարցերին անդրադառնալով կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ասաց, որ այս տարի մենք ավարտեցինք ընդունելության քննությունների մինիմալիստական ռեժիմը, այսինքն՝ փաստացի անցյալ և այս տարի իրականում ավարտեց և հետևաբար բուհ դիմեց մեկ դասարան:
Բակո Սահակյանը նշանակում է արել
16 Հուլիսի 2018 - 16:45
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ:
Առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան
16 Հուլիսի 2018 - 15:05
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր:
Արցախում մեկնարկել է արտադրվող նռան ծավալների մեծացումը խթանելու նոր ծրագրեր. պետնախարար
16 Հուլիսի 2018 - 14:31
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն, այսօր՝ հուլիսի 16-ին, ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությունը։
Կառավարությունը 2 շաբաթում պետք է նշանակի Երևանի ավագանու արտահերթ ընտրության օրը
16 Հուլիսի 2018 - 14:18
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4361
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հելսինկիում ավարտվել է Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական