Facebook   Twitter
 
Սոնա Շահգելդյանը ընտանիքի, աշխատանքի, անակնկալների, ակումբներում երգելու ու հանգստի մասին (Լուսանկարներ)

Սոնա Շահգելդյանը ընտանիքի, աշխատանքի, անակնկալների, ակումբներում երգելու ու հանգստի մասին (Լուսանկարներ)

12 Օգոստոսի 2017 - 13:09
Ամռան այս շրջանը հատկապես սիրված ու ճանաչված մարդիկ բավականին ակտիվ են անցկացնում, հանգստանալով աշխարհի տարբեր անկյուններում: HayNews.am-ի զրուցակիցն է երգչուհի Սոնա Շահգելդյանը: Նա մեզ հետ կիսվեց և´ հանգստի մեկնելու, և´ բալիկի ու աշխատանքի համատեղման, և´ առաջիկա ծրագրերի մասին:
- Սոնա՛, այս տարի որտեղ եք հանգստացել:

-Ճիշտն ասած ես դեռ չեմ մեկնել հանգստի: Աշխատանքս շատ է, չեմ հասցնում, թե՛ այստեղ, թե՛ դրսում: Բայց սեպտեմբերին ընտանիքիս հետ անպայման մեկնելու եմ հանգստի:

-Ըստ Ձեզ, Հայաստանու՞մ, թե՞ արտասահմանում է ավելի լավ հանգիստն անցկացնել:

-Ես նախընտրում եմ այնտեղ հանգստանալ, որտեղ հանգիստը կլինի լիարժեք, նշանակություն չունի ծովում եմ, թե՞ անտառում: Շատ կարևոր է թե ում հետ ես մեկնում հանգստի:

-Հիմնականում ու՞մ հետ եք մեկնում հանգստի:

-Մայրիկիս ու մորաքրոջս: Ասեմ, որ նաև շատ եմ սիրում նրանց հետ գնալ Աղվերան ու Դիլիջան: Հայաստանում շատ գեղեցիկ վայրեր կան:

-Անթալիայում հանգստացե՞լ եք, ինչպես եք վերաբերում այն հայերին, որվքեր սիրում են հանգիստն այդտեղ անցկացնել:

-Ես Անթալիայում չեմ եղել: Անկեղծ ասած դրան վատ չեմ վերաբերում, քանի որ եթե ազգային հողի վրա դատենք, մեր երկիր էլ շատ ու շատ ազգերի ներկայացուցիչների չպետք է թողնենք: Ես շատ հայրենասեր եմ ու հիմնականում Հայաստանի գեղատեսիլ վայրեր եմ հաճախում, այնպիսի տեղեր են, նմանը աշխարհը չունի, ասեմ, որ տուրիստներն էլ են զարմանում, թե որքան շատ են հրաշք վայրերը մեր հայրենիքում: Բայց մարդկանց չեմ մեղադրում, որ դրսում են հանգստանում, քանի որ կան երկրներ, որտեղ հանգիստն ավելի մատչելի է:

-Օրեր առաջ Ձեր դուք հրաժեշտ տվեցիք Ձեր շատ սիրելի շնիկին, քանի տարի էր, որ նա պահում էիք նրան և ինչ տեղ էր նա զբաղեցնում Ձեր ընտանիքում:

-Ինձ համար անբացատրելի ցավ է: Ես միշտ եմ հիշելու այդ ցավը: Կենդանին մարդուց երբեմն ավելի լավն է, հավատարիմ է, հասկացող, սիրող ու սպասող: Անգամ այս պահին աշխատելու տրամադրություն չունեմ: Ես շատ էմոցիոնոլ մարդ եմ, բոլորի մասին մտածում եմ, լինի կենդանի, թե՞ մարդ: Իմ շնիկը դարձել էր մետ տան անդամը, ես հանգիստ եմ և ուրախ, որովհետև շատ լավ եմ նրան խնամել: Բալիկս շատ կապված էր շնիկիս հետ, նա փոքրիկիս պաշտպանն էր:

-Նոր շնիկ կբերեք Ձեր բնակարան, թե՞ նախկինին փոխարինող չեք գտնի:

-Իհարկե նրա նմանը երբեք չեմ գտնի, բայց սիրում եմ կենդանիներ ու հնարավոր է, որ նոր շնիկ բերեմ:

-Ձեր կարծիքով, փոքրիկ երեխաները պե՞տք է շփվեն ընտանի կենդանիների հետ, ինչպե՞ս եք վերաբերում այն ծնողներին, ովքեր խուսափում են տանը կենդանիներ պահելուց:

-Եթե կենդանին խնամված է երբեք մի վախեցեք նրանցից ու երեխաներին հանգիստ թողեք շփվեն կենդանու հետ:

-Մի փոքր խոսենք անելիքներից, երկրպագուների համար ստեղծագործական անակնկալներ ունեք:

-Ես միշտ էլ ունենում եմ անակնկալներ: Դրանք թե՛ երգերի, թե՛ տեսահոլովակների, թե՛ համերգների տեսքով են: Սեպտեմբերին հասարկության դատին կհանձնեմ մի նոր տեսահոլովակ: Առաջիկայում սպասվում են նոր երգերի նաև ձայնասկավառակի թողարկում:

-Վերջերս տենդենց է նկատվում. հայ արտիստները երգում են հարսանեկան երգեր, գովում քավորին, հարսին ու փեսային, դա գումար վաստակելու համար է արվու՞մ:

-Թող բոլորն էլ աշխատեն, ես բարի եմ բոլորի հանդեպ: Այո՛, գումարը առաջնային է, բայց կապ չունի, որ ինչ որ բան ես երգում, հնարավոր է՝ հրավեր չստանաս: Անպայման պետք է սիրված լինես ու լավ կատարես: Ես կողմ եմ կենդանի հնչողությանը և երգիչը միշտ էլ պետք է լավ երգի, ֆանագրամա բոլորն էլ կարող են երգել: Ես առաջինն եմ եղել, ով ունեցել է հարսանեկան երգեր ու դրանք շարունակական են: Բայց չեմ սիրում, երբ մեկը մի բան անում է՝ մյուսները փորձում են ընդօրինակել:

-Այսօր հայ երգիչները, եթե չերգեն ակումբներում, ինչ եք կարծում, կկարողանան ընտանիք պահել:

-Իհարկե չեն կարող: Ասեմ, որ ակումբում երգելը հեշտ բան չէ, ով կասի հեշտ է, ես պատրաստ եմ վիճել նրա հետ: Բոլոր լավ երգողները ակումբներում երգում են: Կարևորը մարդը հալալ աշխատանքով է վաստակում, իսկ որոշ երգիչներ լավ կլինի իրենց անցյալը հիշեն, որը ընդհանրապես ակումբում երգելու հետ կապ չունի: Ակումբում եթե լավ չերգես, պահանջարկ չես ունենա, մարդիկ չեն պահանջի քեզ, այնպես որ, այտեղ էլ ավելի պրոֆեսիոնալ պետք է լինել:

-Ինչ է այսօր պակասում մեր էստրադայում:

-Պակասում են լավ երգերը, որոնք մնայուն կլինեն: Ես կցանկանայի որ կենդանի հնչողությամբ համերգները շատ լինեն: Կցանկանայի որ համերգներ կազմակերպվեին, որտեղ մեր կատարողները կներկայացվեին, ոչ թե դրսից երգիչների հրավիրեն: Ասեմ, որ դրսում հայ երգիչներին ավելի մեծ տեղ են տալիս: Քնից ամեն մի զարթնող չի կարող երգիչ դառնալ, դա Աստծո տված շնորհ է: Բոլորը չէ, որ կարող են արվեստագետ կոչել: Շատ բաներ են արժեզրկվել:

-Իսկ որպես ծնող, հասցնու՞մ եք գործը համատեղել երեխայի խնամքի ու տան գործերի հետ:

-Այո՛, փառք Աստծո ամեն բան հասցնում եմ, մայրիկս կողքիս է, ինչի համար շատ շնորհակալ եմ:

-Վերջում Ձեր խորհուրդը այն կանանց ովքեր աշխատում են և ունեն բալիկներ:

-Խորհուրդս այն կլինի, որ ավելի շատ ժամանակ հատկացնել իրենց բալիկներին: Այդ երջանկությունը ամեն բանից վեր է: Ես սիրում եմ աշխատող կանանց: Եթե ձգտում ես ինչ որ բանի, ապա անպայման հասնում ես, ամեն բան հասցնում ես: Իհարկե այդ ամենին առանց ծնողի կամ հարազատի օգնության չես կարող հասնել, շնորհակալություն նրանց:

Սյուզի Ասատրյան
 
Նմանատիպ նորություններ
Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք է արձանագրվել. Լուսանկար
20 Հոկտեմբերի 2017 - 20:04
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ:
Քննչական կոմիտեն առաջին կիսամյակում քննել է երեխաների դեմ հանցանքներով 139 քրեական գործ
20 Հոկտեմբերի 2017 - 19:59
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ-ում ներդրվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի առանձին վիճակագրության վարման կառուցակարգ:
Լեւոն Հայրապետյանի հուղարկավորության օրն Արցախում տեղի կունենա սգո հավաք
20 Հոկտեմբերի 2017 - 19:35
Վաղը՝ հոկտեմբերի 21-ին, Լեւոն Հայրապետյանի հուղարկավորության օրը, Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում տեղի կունենա սգո հավաք:
ԵՄ ներգրավվածությունը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության ձեռքբերմանը
20 Հոկտեմբերի 2017 - 19:26
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված քննարկում, որի ընթացքում ելույթով հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորանշանակ արտգործնախարար Մասիս Մայիլյանը և Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Տեսեք, թե ինչ է ընկել երկնքից
20 Հոկտեմբերի 2017 - 19:22
Ոստիկանության Արարատի վարչությունում կին հաշվապահները չարաշահումներ են կատարել. նրանց մեղադրանք է առաջադրվել
20 Հոկտեմբերի 2017 - 19:01
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ֆինանսական խախտումների և չարաշահումների մի շարք դեպքեր, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Կաթողիկոս Արամ Առաջինի հետ
20 Հոկտեմբերի 2017 - 18:45
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ:
Խարդախության մեղադրանքով հետախուզվող 52-ամյա կինը բերման է ենթարկվել
20 Հոկտեմբերի 2017 - 18:28
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հոկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, Ռոստով-Երեւան չվերթի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 52-ամյա Իրինա Մ.-ին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8513
 
Լրահոս`