Facebook   Twitter
 
Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների պատճառով ավելի քան 30 մարդ է զոհվել

Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների պատճառով ավելի քան 30 մարդ է զոհվել

12 Օգոստոսի 2017 - 22:48
Նեպալում վերջին օրերին տեղացող հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:

«Հաստատվել է 30 մարդու մահվան փաստը, սակայն մենք ավելի շատ կենտրոնանում ենք ողջ մնացածների փրկության վրա, քան զոհերի մասին տեղեկություններ հավաքելու», - ասել է Նեպալի ՆԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ զոհերի թիվը կարող է աճել: Նա նաև նշել է, որ տարերային աղետը լուրջ նյութական վնասների է հանգեցրել:

Տեղի իշխանությունները դպրոցներում և վարչական կառույցներում ժամանակավոր կացարաններ են ստեղծել մարդկանց համար, որոնք ստիպված են եղել հեռանալ իրենց տներից:

Եղանակային պայմանների պատճառով խափանվել է նաև երկրի հարավարևելյան շրջանում գտնվող Բիրատնագար քաղաքի օդանավակայանի աշխատանքը:

Աղբյուր՝ Tert.am
 
Նմանատիպ նորություններ
Ֆլորիդայի հրաձգության մասին նախազգուշացրած կինը համոզված է եղել, որ տղան մի օր բռնության կդիմի
24 Փետրվարի 2018 - 11:24
Կինը, որը հունվարին ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյին հեռախոսով նախազգուշացրել էր փետրվարի 14-ին Ֆլորիդայի նահանգի դպրոցում կրակ բացած Նիկոլաս Քրուզի կողմից հանրությանը սպառնացող վտանգի մասին, վստահ է եղել, որ նա վաղ թե ուշ բռնության կիրառմամբ ինչ–որ հանցագործություն կգործի, փոխանցում է The New York Times թերթը։
Սանկտ Պետերբուրգում 12 մեքենա բախվել են իրար
24 Փետրվարի 2018 - 09:42
Ճանապարհային ոստիկանության մամլո ծառայությունը տեղեկացնում է‚ որ Սանկտ Պետերբուրգում 12 մեքենա է բախվել‚ կա 3 վիրավոր:
Թրամփը կատակել է իր սանրվածքի մասին
23 Փետրվարի 2018 - 23:32
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հատուկ մազերը երկարացնում է, որ ծածկի ծոծրակի ճաղատությունը: Երկրի ղեկավարը այս մասին կատակել է ուրբաթ պահպանողական քաղաքական ուժերի ներկայացուցիչների խորհրդաժողովում, ելույթը հեռարձակել են երկրի գլխավոր հեռուստաալիքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իվանկա Թրամփը Հարավային Կորեայի նախագահին ԿԺԴՀ դեմ ամերիկյան պատժամիջոցների մասին է տեղեկացրել
23 Փետրվարի 2018 - 23:00
Միացյալ Նահանգների նախագահի ավագ խորհրդականը, նրա դուստր Իվանկա Թրամփը ուրբաթ անձամբ տեղեկացրել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին` ԿԺԴՀ դեմ ամերիկյան պատժամիջոցների ընդլայնման մասին: Այս մասին հայտնում է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նորվեգիան Ձմեռային Օլիմպիադայի առաջատարն է մնում
23 Փետրվարի 2018 - 22:48
Փհենչհան 2018-ի մեդալային հաշվարկի առաջին եռյակում փոփոխություն տեղի չի ունեցել: Այսօրվա՝ փետրվարի 23-ի դրությամբ Նորվեգիան առաջատարն է:
Տեսախաղերն օգտակար են տարեց մարդկանց ուղեղի աշխատանքի համար
23 Փետրվարի 2018 - 22:24
Կանոնավորապես տեսախաղեր խաղացող տարեց մարդկանց մոտ ծերունական դեմենցիայի զարգացման հավանականությունը 29 տոկոսով փոքր է: Այսպիսի եզրահանգում են կատարել նոր հետազոտության հեղինակները, որը ֆինանսավորել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը:
Թրամփը Սպիտակ տանն իր նախագահության առաջին տարին ԱՄՆ պատմության մեջ ամենահաջողն է անվանել
23 Փետրվարի 2018 - 22:23
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի իշխանության առաջին տարին Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենահաջողն է համարում:
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը «հրեշավոր» է, իսկ Քերին վատագույն բանակցողն է
23 Փետրվարի 2018 - 22:11
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը միակողմանի է, իսկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին, որը այն կքնել է, թերեւս ամենավատ բանակցողն է, որին նա երբեւէ հանդիպել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հրապարակվել է ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից կադրեր. կա զոհ, վիրավոր
23 Փետրվարի 2018 - 20:59
Վեց մարդ մահացել է, ևս 14-ը՝ վիրավորվել բազմաթիվ վնասվածքներ. այսպիսի տխուր հետևանք է ունեցել «Սիբիր» դաշնային մայրուղում տեղի ունեցած ավտովթարը՝ բեռնատարի և ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ: Դեպքի վայրով անցած վարորդներից մեկը նկարահանել է ողբերգական ավտովթարի հետևանքները: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3328
 
Լրահոս`