Facebook   Twitter
 
Ադրբեջանի բնակիչն էքսկավատորի օգնությամբ «լողացրել» է կովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի բնակիչն էքսկավատորի օգնությամբ «լողացրել» է կովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

12 Օգոստոսի 2017 - 23:35
Ադրբեջանում կովի հետ դաժան վերաբերմունքի դեպք են հետաքննում: 1news.az-ին երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունում հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի վերջին Չախար գյուղում:

«Գյուղի բնակիչ Ատամօղլան Նուրիեւին պատկանող կովը կամրջից ընկել է կեղտաջրերի ջրատարը: Տերը որոշել է մաքրել գարշահոտ կենդանուն եւ իր ազգական Ֆարման Ազիմովի հետ նրան էքսկավատորի օգնությամբ մի քանի անգամ ջուրն է մտցրել: Կենդանին որեւէ ֆիզիկական վնասվածք չի ստացել: Կենդանուն կանխամտածված ծաղրելու մասին խոսք այստեղ չկա: Բայց դաժան վերաբերմունքի համար Ատամօղլան Նուրիեւն ու Ֆարման Ազիմովը տուգանվել են»,- ընդգծել են ՆԳՆ-ում:

 
Նմանատիպ նորություններ
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 333
 
Լրահոս`
 
Ֆրանսիայի դպրոցները դեմ են սմարթֆոններին
Միջազգային, Հասարակություն