Facebook   Twitter
 
Վիրջինիայում մեքենան մխրճվել է ցուցարարների բազմության մեջ. կա զոհ, վիրավորներ (Տեսանյութ)

Վիրջինիայում մեքենան մխրճվել է ցուցարարների բազմության մեջ. կա զոհ, վիրավորներ (Տեսանյութ)

13 Օգոստոսի 2017 - 09:47
Շառլոտսվիլում (Վիրջինիա նահանգ) ցուցարարների բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 19 մարդ։ Այս մասին հայտնում է NBC29 հեռուստաալիքը։
Օգոստոսի 12-ին քաղաքի կենտրոնում մեքենան մեծ արագությամբ մխրճվել էր ցուցարարների մեջ։ Վարորդը փորձել էր փախուստի դիմել, սակայն ձերբակալվել էր ոստիկանության կողմից։ Նրա գործողությունները որակվել են որպես միտումնավոր սպանություն։

Երեկ ուլտրաաջերը քաղաքում ջահերթ էին անցկացրել՝ պահանջելով քաղաքային իշխանություններից հրաժարվել գեներալ Ռոբերտ Էդվարդ Լիի հուշարձանը քանդելու պլաններից։ Նա հանդիսանում է ԱՄՆ-ի հյուսիսի և հարավի միջև քաղաքացիական պատերազմի մասնակից։

Երթից հետո սկսված անկարգությունների հետևանքով տուժել է 15 մարդ։

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Տղամարդը ճզմվել է ընթացքի մեջ գտնվող գնացքի վագոնների և եզրագծի միջև (Տեսանյութ)
20 Հոկտեմբերի 2017 - 18:35
Գերմանիայում քաղաքացին փորձել է վազքով անցնել երկաթուղային գծերը՝ ընթացքի մեջ գտնվող գնացքի առջևից, սակայն չի հասցրել։
Սիրիայում ցուցադրվել են ԻՊ-ից առգրաված ամերիկյան հրացաններ և խորհրդային տանկեր (Տեսանյութ)
20 Հոկտեմբերի 2017 - 18:09
Սիրիական SANA գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրված է Մեյադին քաղաքում «Իսլամական պետությունից» Սիրիայի կառավարական ուժերի գրաված զենքը, փոխանցում է Lenta.ru-ն:
Mercedes-ը դադարեցնում է «Գելենվագենի» արտադրությունը (Տեսանյութ)
20 Հոկտեմբերի 2017 - 17:59
Mercedes ընկերությունը թողարկել է Mercedes-Benz G-դասի ընթացիկ սերնդի վերջին խմբաքանակը: Ընկերության տվյալով՝ այդ մոդելը AMG G 65 Edition-ն է, որն ունի 6 լիտրանոց V12 երկու տուրբինով շարժիչ, փոխանցում է News.NGS.ru-ն:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 206
 
Լրահոս`