Facebook   Twitter
 
3 անձի վրաերթի ենթարկած Սարիբեկյանը վայելում է փեսայի՝ ամենազոր անտառապետի հովանավորությունը

3 անձի վրաերթի ենթարկած Սարիբեկյանը վայելում է փեսայի՝ ամենազոր անտառապետի հովանավորությունը

25 Օգոստոսի 2017 - 14:22
Տավուշի մարզում օգոստոսի 15-ին, Ազատամուտ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Սենիկ Սարիբեկյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 130-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 19 ՕՕ 320 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհաշինարարներ՝ մեխանիկ Տիգրան Հարությունյանին, բանվորներ Շահեն Ոսկանյանին և Աշոտ Ալիխանյանին։
Տեղին է նշել, որ Սենիկ Սարիբեկյանը Սեւքարի անտառտնտեսության տնօրեն Աշոտ Երիցյանի աներոդին է և վայելում է վերջինիս հովանավորությունը:

Վրաերթի հետևանքով մահացավ մեխանիկ Տ. Հարությունյանը, մյուս երկուսի վիճակը բժիշկները ծանր են գնահատում: Բայց դա կարծես չի խանգարում, որ մեքենան վարող Սարիբեկյանը սպիտակ վերնաշապիկով ու քիթը տնկած շրջի Ազատամուտով:

«Ընենց են իրանց պահում, կարծես մարդ չեն սպանել: Ամոթ էլ չունեն 3 ընտանիքի դժբախտության պատճառ դարձան»,- ասում են ազատամուտցիները:

Թե որն է եղել վրաերթի իրական պատճառները կպարզի հարուցված գործը, եթե իհարկե պարզի, քանի որ ըստ շրջանառվող խոսակցությունների կնոջ եղբորը փրկելու գործին խառնվել է նաև Սևքարի անտառտնտեսության տնօրեն Աշոտ Երիցյանը:

Ազատամուտում խոսում են, որ Սենիկ Սարիբեկյանը այդ օրը ալկոհոլ է օգտագործել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Իգլայի» գործով վկան պնդել է, որ քննիչն է իրեն համոզել ցուցմունքում նշել «հրթիռ» բառը․ նա պնդել է՝ ուղղորդված քննություն
23 Սեպտեմբերի 2017 - 16:45
«Իգլայի գործով» դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, գործով վկա Աշոտ Շուշանյանը ուշագրավ հայտարարություն է արել։ Վերջինս դատարանում պնդել է, որ քննիչը ուղղորդել է իրեն քննության ժամանակ։
Վթարային ջրանջատում Գյումրիում
23 Սեպտեմբերի 2017 - 16:13
3 անձի դանակահարություն Սյունիքի մարզում. մեկ անձ ձերբակալվել է
23 Սեպտեմբերի 2017 - 16:07
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են սեպտեմբերի 21-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է:
Մի խոսեք ձեր դաշնակիցների հետ ուժի լեզվով, որովհետեւ ուժը ծնում է հակահարված. Վահրամ Մարտիրոսյան
23 Սեպտեմբերի 2017 - 15:51
Աննախադեպ հարձակում է սկսել հայոց լեզվի վրա: Այսօր իր համոզմունքը հայտնեց գրող Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Մոսկվայում «Արեւելյան լեզուների խորացված դպրոցի» (Լազարյան ճեմարան) օպտիմալացմանը: Դպրոցի տնօրենը հայ է, եւ այստեղ սովորում են 650 աշակերտ, որից 310-ը հայ երեխաներ են:
Աշխարհի ամենասեքսուալ աղջիկը համարվող դեռահասը մարտահրավեր է նետում Քիմ Քարդաշյանին (Լուսանկարներ 16+)
23 Սեպտեմբերի 2017 - 15:50
Դեմի Ռոզ անունով դեռահաս աղջիկը «ձեռնոց է նետել» Քիմ Քարդաշյանին: Աղջիկն իրեն համարում է դեռահաս, ում բախտը ուղղակի բերել է:
Հայ - թուրքական սահմանին հերթական սահմանախախտն է ձերբակալվել
23 Սեպտեմբերի 2017 - 15:46
Հայ- թուրքական սահմանին հերթական սահմանախախտն է ձերբակալվել։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին։
Ինչո՞ւ է ադրբեջանցի պատգամավորը զայրացել Արմեն Աշոտյանի և Մանե Թանդիլյանի վրա
23 Սեպտեմբերի 2017 - 15:21
Ադրբեջանի Միլլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովը կոչ է արել հաշվեհարդար տեսնել Բաքվում հայ պատգամավորներից:
«Շումախերական» ավտովթար Երևանում. 37 համարի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, տապալել բետոնե պատերն ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում. կա վիրավոր
23 Սեպտեմբերի 2017 - 15:07
Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում թիվ 37 համարի երթուղին սպասարկող վարորդը իր վարած Higer մակնիշի 4777 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակից դեպի ժողովրդին հայտնի Սարի թաղի «կալցևոյում» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատերին ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում։
Մաշտոցի պողոտայում կինը տղամարդու է դանակահարել
23 Սեպտեմբերի 2017 - 15:04
Անցած գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8101
 
Լրահոս`