Facebook   Twitter
 
Ծառերի համատարած սպանդ Երևանում, մինչդեռ Երևանի քաղաքապետը չտեսնելու է տալիս. ակնոցավոր «սապատավոր Շուռիկը» սպառնում էր հաշվեհարդար տեսնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ծառերի համատարած սպանդ Երևանում, մինչդեռ Երևանի քաղաքապետը չտեսնելու է տալիս. ակնոցավոր «սապատավոր Շուռիկը» սպառնում էր հաշվեհարդար տեսնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

28 Օգոստոսի 2017 - 18:53
Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում են, թե մայրաքաղաքում ավելանալու են կանաչ տարածքները և կատավարությունն ու վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետի գլխավորությամբ մայրաքաղքում ավելացնելու են ծառերի խմբաքանակը, Երևանի սրտում՝ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող Մանումենտի այգում, ինչ-որ վանդալներ սկսել են մի իսկական ծառերի սպանդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ նկարահանում էինք, թե ինչ սպանդ է իրականացվում նշված հատվածում, Կորեյկոյի նման մի «ակնոցավոր Շուռիկ» սպառնում էր, թե տարածքը իմն է, ինչ կուզեմ՝ կանեմ և անխնա հրամայում էր տրակտորավարին, որպեսզի ծառերը արմատախիլ արվի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ «պապկով Շուռիկը» սպառնում էր անգամ, որ հաշվեհարդար կտեսնի, մինչդեռ, երևի, մոռացել է «սպրիչով ուղեղը հանած սապատավորը», որ անցել են այդ ժամանակները:

Կատարվածի մասին ֆոտոլրագրողը տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության պետ Ավետ Մարտիրոսյանին, ով հայտնել է. «Տեղյակ ենք կատարվածի մասին և Բնապահպանության տեսչությանն ուղարկել ենք այնտեղ, ովքեր արձանագրել են և համապատասխան արձանագրությունը ուղարկելու են համապատասխան վայրեր, ովքեր զբաղվելու են»: Ա. Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ հայտնի ինչ-որ գործարար հայտարարել է, որ տարածքը իրենն է, իր սեփականությունն է, լավ է անում, որ ծառերի հերն անիծում է, իսկ երբ նրանից Բնապահպանության տեսչության աշխատողները պահաջել են սեփականության վկայական, այդ առեղծվածային գործարարը հայտարարել է, որ ինքը ոչ մի պռոբլեմ չունի, ինչ կուզի՝ կանի:

Մինչ Բնապահպանության նախարարությունն էլ այս օրերին Խոսրովի անտառներում առաջացած հրդեհի աշխատանքների վերացման իր վերլուծություննն է ներկայացնում հանրությանը, մայրաքաղաքում վերանում է հերթական կանաչ զանգվածը: Հատուկ դեպքի վայրում իրեն սեփականատեր համարող կամակատար «սապատավորին» հայտնում ենք. «Ինչքան էլ փորձես օճառաջրով մտնես քո տերերի համապատասխան վայրեր, միևնույն է՝ թե՛ քո, թե՛ քո տերերի արածը բնության հանդեպ աններելի է»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com
 
Նմանատիպ նորություններ
Ես չեմ վաճառվում. Մարիամ Մելիքյան (Լուսանկար)
24 Փետրվարի 2018 - 13:33
Դերասանուհի Մարիամ Մելիքյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Գիտեք, թե ինչով եմ ես տարբերվում բարբի տիկնիկից. ես չեմ վաճառվում»։
Հայաստան-Վրաստանի սահմանում Թուրքիայից 20 տոննա ցորեն տեղափոխող Iveco-ն կողաշրջվել է (լուսանկարներ)
24 Փետրվարի 2018 - 13:30
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսակետում։
Եկեք հասկանանք. Ինչո՞ւ են քննադատում, մերկանում կամ գոռում համացանցում (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:28
Հանրային հեռուստաընկերության «Եկենք հասկանանք» հաղորդաշարի հերթական հաղորդման հյուրը մարդիկ են, ովքեր այս կամ այն կերպ հայտնի են դարձել համացանցում:
Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային
24 Փետրվարի 2018 - 13:24
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:
Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
24 Փետրվարի 2018 - 13:22
Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:
Բժշկական սարքավորումների սպասարկման եւ վաճառքի կենտրոնից գողացել են 3 մլն դրամ, ոսկու ձուլակտոր եւ բանկային քարտ (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:20
Ոստիկանությունը բացահայտել է Երեւանում փետրվարի 12-ին տեղի ունեցած գողությունը:
Տավուշի մարզում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
24 Փետրվարի 2018 - 12:26
Տավուշի մարզի զորամասերից մեկում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Արմավիրում այրված և ածխացած վիճակում հայտնաբերված տղամարդուն սպանել են. մանրամասներ
24 Փետրվարի 2018 - 12:24
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակչի սպանության հանգամանքները:
ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 թ.-ի ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ(Ընդունուած է ԱԻՄ Նախագահութեան 2017 թ.-ի փետր. 22-ի նիստում)
24 Փետրվարի 2018 - 12:21
Հայաստանի իշխանութիւնները (մասնաւորապէս Կենտրոնական Ընտրական Յանձնաժողովը եւ մասամբ Ազգային ժողովն ու գործող նախագահը) արդէն կոպտօրէն խախտել են Հայաստանի սահմանադրական կարգը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10030
 
Լրահոս`