Facebook   Twitter
 
Օր-օրի համայնքը ձերբազատվում է խնդիրներից, տարվող աշխատանքներն էլ ի նպաստ ազատամուտցիների է. Նամակ խմբագրությանը

Օր-օրի համայնքը ձերբազատվում է խնդիրներից, տարվող աշխատանքներն էլ ի նպաստ ազատամուտցիների է. Նամակ խմբագրությանը

29 Օգոստոսի 2017 - 18:23
Լրատվամիջոներից մեկով երեկ անդրադարձ էր եղել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին: Մենք որպես այդ համայնքի բնակիչներ վրդովված ենք հոդվածագրի վրա: Նշենք, որ ոչ միայն մեր համայնքում, այլև ողջ տարածաշրջանում լավ գիտեն, որ Ժորա Մարտիրոսյանի որդիները ներկայիս կարգավիճակում են հայտնվել ՏԻՄ ընտրապայքարում պարտված թեկնածուի թիմակիցների սադրանքնրի արդյունքում:
Սակայն, անկախ որդիների կարգավիճակից միևնույն է՝ Ժորա Մարտիրոսյանը շարունակում է պատվով ու պատասխանատվությամբ ղեկավարել Ազատամուտ համայնքը:

Ընտրվելով մեր համայնքի ղեկավար, նա ոչ միայն կանխեց համայնքում սկիզբ առած թալանը, այլև կարևոր և մնայուն շատ գործերով մեծ հեղինակություն է վայելում համայնքում:

Ցանկանում են հոդվածագրին հարցնել, երբ ամիսներ շարունակ համայնքի ավագանու որոշ անպատասխանատու անդամների նիստերին չներկայանալու պատճառով չէր հաստատվում համայնքային բյուջեն, ընդ որում, անհիմն և որոշ պաշտոնյաների հովանավությամբ, ինչու այդ ժամանակ որևէ անդրադարձ չկատարեցիք: Չանդրադարձաք, երբ օրը ցերեկով 49-ամյա Սենիկ Սարիբեկյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 130-րդ կմ-ում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 19 ՕՕ 320 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկեց 3 անձի, դառնալով 3 ընտանիքի դժբախության պատճառ, այսօր շարունակում է վայելել կայքնը, վստահ՝ անպատիժ է մնալու: Երբ հանրապետական մամուլը անդրադառնում և բարձրաձայնում էր Տավուշում տիրող անտառտնտեսության ոլորտի բարձիթողի վիճակին, երբ արձանագրվում էին ապօրինի ծառահատման բազմաթիվ դեպքեր ու դարձյալ ոչ մի արձագանք:

Գուցե պատվիրատու չունեիք:

Մեր հորդորն է նրան և մյուսներին, որքան էլ փորձեք ստվերել Ազատամուտի համայնքի ղեկավարին միևնույն է նրա շնորհիվ մեր համայքում ընթացքի մեջ է անշրջելի մի գործընթաց, ինչի արդյունքում օր-օրի համայնքը ձերբազատվում է խնդիրներից, տարվող աշխատանքներն էլ ի նպաստ ազատամուտցիների է:

Մ. Ալթունյան
Գ. Գասպարյան
 
Նմանատիպ նորություններ
Լապշինը խղճում է Ադրբեջանի բարձրաստիճան իրավապահներին
21 Սեպտեմբերի 2017 - 23:18
Ալեքսանդր Լապշինը, ով ձերբակալված է եղել Ադրբեջանում, մանրամասնել է, թե ինչ ձևով են ադրբեջանական իրավապահները հարցաքննել իրեն և ստիպված եղել հայտնվել հիմարի կարգավիճակում: Այս մասին Լապշինը գրառում է կատարել իր անձնական բլոգում:
Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվում են
21 Սեպտեմբերի 2017 - 22:41
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն արդեն հասել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
Հրդեհ Սյունիքի մարզում (թարմացված)
21 Սեպտեմբերի 2017 - 22:40
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Հայկական TripPlannera խելացի օգնականը կօգնի կազմել ճանապարհորդության իդեալական պլան
21 Սեպտեմբերի 2017 - 22:39
Երկարատև ճանապարհորդությունից առաջ շատերն են կանգնում ճանապարհորդությունը ճիշտ պլանավորելու խնդրի առաջ: Հայկական ստարտափն առաջարկում է ոչ միայն ծանոթանալ աշխարհի ամենատեսարժան վայրերին, այլև ճիշտ պլանավորել ուղևորությունն այնտեղ:
Բժիշկները չեն կարողանում պարզել Հնդկաստանում ծնված սիամական երկվորյակների սեռը
21 Սեպտեմբերի 2017 - 21:37
Ուշադրություն, նկարները կարող են տհաճություն պատճառել։
Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել, որոնք միացած են որովայնի ու սեռական օրգանների հատվածում։
Կրկին ամեն ինչ ցույց տվեց. իդեալական կազմվածքով Քիմ Քարդաշյանը՝ Մալիբուում (Լուսանկարներ)
21 Սեպտեմբերի 2017 - 21:31
Երբ ապրիլի վերջին հրապարակվեցին Քիմ Քարդաշյանի լողազգեստով լուսանկարները, շատերը նրան քննադատեցին վատ կազմվածք ունենալու համար:
Մեր ընթացքը եղել է ճիշտ ուղղությամբ, այսօր էլ մենք ճիշտ ուղու վրա ենք․ Սերժ Սարգսյանի ուղերձը
21 Սեպտեմբերի 2017 - 21:22
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության Նախագահն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:
Ավստրալիայում բացել են աշխարհում առաջին ավազե հյուրանոցը
21 Սեպտեմբերի 2017 - 21:04
Ավստրալիական Գոլդ-Կոստ առողջարանային քաղաքում կառուցել են աշխարհում առաջին ավազե հյուրանոցը, որի պատերն ավազից են: Հյուրանոցն ունի երկու սենյակ՝ ընդհանուր սենյակ՝ ութ հոգու համար, և երկտեղանի առանձին սենյակ:
Անկախությունն ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում. հոգեբան
21 Սեպտեմբերի 2017 - 20:05
Այդքան շահարկվող, ցանկալի և անհրաժեշտ անկախությունը կյանքի պես կարևոր ու թանկ է: HayNews.am-ը զրուցել է ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս Սիրինա Առաքելյանի հետ պարզելու թե որքանով է կարևոր անկախությունը անհատի կայացման գործում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9435
 
Լրահոս`