Facebook   Twitter
 
Լճաշենը նոր մարզադպրոց ունի (լուսանկարներ)

Լճաշենը նոր մարզադպրոց ունի (լուսանկարներ)

30 Օգոստոսի 2017 - 15:29
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով եղել է Լճաշեն համայնքում։ Այցի ընթացքում մարզպետը մասնակցել է Լճաշենի մարզադպրոցի բացման արարողությանը, որը կառուցվել է Լճաշենի համայնքային բյուջեի, լճաշենցիների և ֆրանսիական երիտասարդական հասարակական կազմակերպություններից մեկի տրամադրած միջոցների հաշվին։
Լճաշենի համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը նշել է, որ մարզադպրոցում գործելու է վոլեյբոլի, բասկետբոլի, կառատեի, սամբոյի և այլ մարզաձևերի խմբակներ, նախատեսվում է ունենալ նաև ֆիթնես կենտրոն։ Ըստ նախնական հաշվարկների մարզադպրոցը ունենալու է շուրջ 150 սան։ Մարզադպրոցը համայնքից կունենա նաև այլ այցելուներ, որոնք, ըստ համայնքի ղեկավարի զգալի թիվ կկազմեն։

Մարզպետ Կարեն Բոթոյանն իր խոսքում նշել է, որ տպավորված է համայնքում կատարած աշխատանքների ծավալով և հավելել, որ համայնքի մանկապարտեզի վերանորոգման և ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրեր կյանքի կոչելուց հետո Լճաշենն ավելի լուրջ հայտ կներկայացնի, և կդասվի մարզի ամենաարագ զարգացող համայնքների թվին։ Կարեն Բոթոյանը նշել է նաև, որ Լճաշենը պետք է օրինակ ծառայի այլ համայքների համար, քանզի այստեղ շատ արդյունավետ են օգտագործում տեղական ռեսուրսները՝ գրանցելով լուրջ արդյունքներ։

Այցի ընթացքում Կարեն Բոթոյանը համայնքի ղեկավարի հետ քննարկել է Լճաշենի զարգացմանն ուղղված այլ հարցեր ևս։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նոյեմբերի 5-ը ՏԻՄ ընտրությունների օր է. Վայոց ձորի մարզում կմիավորվեն 24 համայնքներ, կձևավորվի 3 փունջ
19 Սեպտեմբերի 2017 - 16:39
Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Հայաստանի մի շարք համայնքներում, դրանք հիմնականում խոշորացվող համայնքներ են: Մենք կներկայացնենք այն համայնքները՝ որտեղ նոյեմբերի 5-ին ընտրություններ կանցկացվեն:
Նոյեմբերի 5-ը ՏԻՄ ընտրությունների օր է. Սյունիքի մարզում կմիավորվեն 67 համայնքներ, կձևավորվի 3 փունջ
17 Սեպտեմբերի 2017 - 14:19
Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Հայաստանի մի շարք համայնքներում, դրանք հիմնականում խոշորացվող համայնքներ են: Մենք կներկայացնենք այն համայնքները՝ որտեղ նոյեմբերի 5-ին ընտրություններ կանցկացվեն:
Տավուշում 1,8 մլրդ դրամի ներդրումային ծրագրերն ավարտական փուլում են. մարզպետը՝ վարչապետին
15 Սեպտեմբերի 2017 - 17:07
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, վարչապետին է ներկայացրել հուլիսի 22-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման եւ մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը:
«Երևանը կարող է հավակնել դառնալու աշխարհի այն քաղաքներից մեկը, որը ստեղծում է խելացի լուծումներ». Տարոն Մարգարյան
15 Սեպտեմբերի 2017 - 16:59
Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Երևանի ավագանու անդամ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրել են Երևանի քաղաքապետի կողմից ստեղծված «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նպատակները:
25-ամյա դադարից հետո, լուսավորվել են Ծովակի փողոցները
15 Սեպտեմբերի 2017 - 10:49
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել։ Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են և շարքից դուրս եկել։
Վարչապետը Գյումրիում ներկա է գտնվել «Աղավնի» արհեստի կենտրոնի բացմանը
14 Սեպտեմբերի 2017 - 21:21
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա համայնք և Գյումրի:
Որոշել ենք գյուղացիների պարտքերը զիջել, այսուհետ շատ կոշտ կարգադրությամբ գնում ենք, նայեք՝ նկարչություն չլինի. վարչապետի հանձնարարականները
14 Սեպտեմբերի 2017 - 12:28
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղատնտեսական ոլորտում զանազան ծրագրերով գյուղացիներին տրամադրվող պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին:
Սեւանի համայնքապետարանը մոտ 100 մլն-ի պարտք ունի, քաղաքի գույքն արգելանքի տակ է
12 Սեպտեմբերի 2017 - 18:49
Իտալական «Սուարդի» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «Սուարդի Արմենիա» ԲԸ-ն, 2016թ. դեկտեմբերին դատական հայց է ներկայացրել Սեւանի համայնքապետարանի դեմ: Այս մասին գրում է hetq.am:
Լենուղու համայնքի ղեկավարը օրենքին չի տիրապետում
08 Սեպտեմբերի 2017 - 10:24
HayNews.am-ը հանրապետության մի շարք համայնքների բնակիչներից ահազանգեր, նամակներ է ստանում տեղերում տիրող այս կամ այն անօրինակությունների, խնդիրների, մտահոգությունների և հատկապես համայքի ղեկավարի խտրական և ղեկավարին ոչ վայել պահվածքի վերաբերյալ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7
 
Լրահոս`