Facebook   Twitter
 
Անպատասխանատու և անվերահսկելի ծախսեր Մարալիկում

Անպատասխանատու և անվերահսկելի ծախսեր Մարալիկում

05 Սեպտեմբերի 2017 - 08:45
Մենք արդեն անդրադարձել էինք Շիրակի մարզի Մարալիկ համայնքի ղեկավար, 40%-ոց քաղաքապետ Արտակ Գևորգյանի գործունեությանը, այժմ հասարակությանը ներկայացնենք համայնքի բյուջեն: Թվերի լեզվով ներկայացնելով թե որքան անպատասխանատու և անվերահսկելի ձևով են ծախսվում համայնքի միջոցները:
Մարալիկի տարեկան վարչական բյուջեն կազմում է 147.246.600 դրամ, որից 45.696.900-ը նախատեսված են սեփական մուտքերը, իսկ 91.192.800 դրամը հատկացվում է ՀՀ կառավարության կողմից՝ որպես դոտացիա: 6 ամսվա ընթացքում պետության կողմից ամբողջությամբ հատկացվել է նախատեսված դոտացիայի տարեկան գումարի 50 %-ը, այսինքն՝ 45.563.300 դրամը, և դա այն դեպքում, երբ Մարալիկում սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է ընդամենը 15.769.000 դրամ կամ նախատեսվածի 34,5 %-ը: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով այստեղ ծախսվել է նախատեսված գումարից 63.776.600 դրամ կամ 43,3%:

7206 բնակիչ ունեցող Մարալիկի համար 147.246.600 դրամ բյուջեն հավատացեք բավականին քիչ է, և այս դեպքում գոնե այդ գումարները պետք է նպատակային ծախսվեն: Դրանք ըստ էության և նպատակային պլանավորելու և ծախսելու դեպքում՝ չէինք ունենա այն Մարալիկը, որն այսօր ունենք:

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար Մարալիկի տարեկան բյուջեով նախատեսված է 42.388.100 դրամ, որից 6 ամսում ծախսվել է 16.765.000 դրամ կամ 40%-ը:
Առաջին կիսամյակում 7.024.500 դրամ ծախսվել է նյութերի ձեռքբերման և շուրջ 3 մլն դրամ՝ նորոգման համար: Որտեղ և ինչ են ձեռք բերել՝ ինչ նորոգելու նպատակով, դա արդեն պատկան մարմինների ուսումնասիրության թեման է: Հարկ է նշել, որ այդ մասին ահազանգում են հենց Մարալիկի բնակիչները:

Շատ ավելի կարևոր և ուշադրության արժանի է այսպես կոչված սոցիալական օգնության անվան տակ տրվող գումարների ճակատագիրը: 2017 թվականի համար այդ նպատակով նախատեսվել է 1.500.000 դրամ, որից առաջին կիսամյակում հատկացվել է արդեն իսկ 1.250.000-ը կամ 97,8%-ը: Ինչպես բնակիչներն են հավաստիացնում այդ գումարները քաղաքապետ Արտակ Գևորգյանը տրամադրել է միմիայն իր թիմակիցներին:

Ինչպես փաստերն են վկայում՝ համայնքի ղեկավարը համայնքի գումարները ծախսում է ըստ իր հայեցողության:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
24 Փետրվարի 2018 - 13:36
Չիկագոյում հորը, ով սպանել է սեփական 2-ամյա որդուն, առաջին աստիճանի սպանության մեղադրանք է առաջադրվել: kriminalukraine.com.ua-ն նշում է, որ այդպիսի հանցագործություններն ԱՄՆ մի շարք նահանգներում մահապատժով են պատժվում:
Փարպեցու փողոցում այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա
24 Փետրվարի 2018 - 13:35
Փետրվարի 24-ին, ժամը 03:39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ես չեմ վաճառվում. Մարիամ Մելիքյան (Լուսանկար)
24 Փետրվարի 2018 - 13:33
Դերասանուհի Մարիամ Մելիքյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Գիտեք, թե ինչով եմ ես տարբերվում բարբի տիկնիկից. ես չեմ վաճառվում»։
Հայաստան-Վրաստանի սահմանում Թուրքիայից 20 տոննա ցորեն տեղափոխող Iveco-ն կողաշրջվել է (լուսանկարներ)
24 Փետրվարի 2018 - 13:30
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսակետում։
Եկեք հասկանանք. Ինչո՞ւ են քննադատում, մերկանում կամ գոռում համացանցում (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:28
Հանրային հեռուստաընկերության «Եկենք հասկանանք» հաղորդաշարի հերթական հաղորդման հյուրը մարդիկ են, ովքեր այս կամ այն կերպ հայտնի են դարձել համացանցում:
Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային
24 Փետրվարի 2018 - 13:24
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:
Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
24 Փետրվարի 2018 - 13:22
Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:
Բժշկական սարքավորումների սպասարկման եւ վաճառքի կենտրոնից գողացել են 3 մլն դրամ, ոսկու ձուլակտոր եւ բանկային քարտ (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:20
Ոստիկանությունը բացահայտել է Երեւանում փետրվարի 12-ին տեղի ունեցած գողությունը:
Տավուշի մարզում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
24 Փետրվարի 2018 - 12:26
Տավուշի մարզի զորամասերից մեկում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11493
 
Լրահոս`
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
Միջազգային, Հասարակություն