Facebook   Twitter
 
Լենուղու համայնքի ղեկավարը օրենքին չի տիրապետում

Լենուղու համայնքի ղեկավարը օրենքին չի տիրապետում

08 Սեպտեմբերի 2017 - 10:24
HayNews.am-ը հանրապետության մի շարք համայնքների բնակիչներից ահազանգեր, նամակներ է ստանում տեղերում տիրող այս կամ այն անօրինակությունների, խնդիրների, մտահոգությունների և հատկապես համայքի ղեկավարի խտրական և ղեկավարին ոչ վայել պահվածքի վերաբերյալ:
Մեր կողմից որդեգրած սկզբունքի համաձայն ահազանգերը, նամակաները միակողմանի չհրապարակելու համար դիմում ենք նաև երկրորդ կողմին՝ համայնքի ղեկավարին:

Մեր նպատակն է տեղ հասցնել խնդրիը, փորձել գտնել լուծման ուղիները, հաշտության եզրերը: Հարկ է նաև նշել, որ կայքի միջոցով բարձրացված հացերի հիմնական մասը դրական լուծում են ստացել:

Խմբագրությունը հերթական նամակը ստացել էր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչներից: Նամակագիրները, խոսելով համայքի ղեկավարի մի շարք անօրինականությունների մասին, ցանկանում էին որքան հնարավոր է շուտ ազատվեն արդեն 23 տարի Լենուղին ղեկավարող՝ նախկին կոմունիստ, ներկայիս ՀՀԿ-ական, վաղն ով գիտի ինչական, համայնքը անդունդի եզրկին հասցրած Գեղամ Ղազարյանից:

Մենք էլ գրավոր դիմեցինք Ղազարյանին, որոշ հարցերի պարզաբանում ստանալու ակնկալիքով: Օրենքով սահմանված կարգով ժամկետը լրանալուց հետո զանգեցինք Լենուղու գյուղապետին, ճշտելու, թե ինչ փուլում է գտնվում մեր նամակի պատասխանը:

Գյուղապետը ոչ ավել, ոչ պակաս մեզ հորդորեց հուզող հարցերի պատասխանները գտնել համացանցում: Խելքին աշեցեք...

Հարգելի պարոն, եթե չգիտեք, տեղեկացնենք, եթե գիտեք հիշեցնենք, որ մենք լավ գիտենք, թե որ տեղեկատվությունը որտեղից ու ումից է պետք ստանալ: Եվ դուք Ձեր արշինով դիմացինին երբեք մի չափեք: Բնակիչներին հուզող հարցերին տիրապետում եք Դուք և պարտավոր եք այն տրամադրել հավուր պատշաճի: Մի մոռացեք, Դուք ընտրվել ենք ժողովրդի կողմից, աշխատավարձ եք ստանում այդ նույն ժողովրդի վճարած հարկեր-տուրքերից, ուրեմն բարի եղեք ծառայել Ձեր իսկ ժողովրդին:

Մեր այն հարցին, թե ինչու գյուղապետը չի ցանկանում պատասխանել հարցերին, նշեց. «Ինձ նման նամակները չեն հուզում, ինչ ուզում են թող գրեն»: Դե, եթե գյուղապետը այսպիսի պատասխան է տալիս լրատվամիջոցին, ենթադրել կարելի է, թե նա իրեն ինչպես է պահում այն համագյուղացիների մոտ, ովքեր իրենց ձայն չեն տվել: Ու այսպիսի պատասխան հնչեցնում է մեր օրերի համայքի ղեկավարը, առանց պատասխանատվության զգացումի:

Նամակագիրների հավաստմամբ՝ այդ «վայ» գյուղապետը գյուղը բաժանել է 2 մասի՝ յուրայինների և օտարների, իր համար ապահովելով վերընտրվելու համար անհրաժեշտ 430-468 ձայն: Իր ընտրողներին գիտի անվանական և բոլորի հարցերը լուծում է առանց հապաղելու՝ ապահելով նաև գալիք ընտրությունների քվեները:

Գեղամ Ղազարյանի համար ընտրվելուց և համայնքի բյուջետային միջոցները մսխելու և դրանք ըստ հայեցողության տնօրինելուց զատ ուրիշ ոչինչ չկա:

23 տարի շարունակ գյուղապետի աթոռը իր համար գահ դարձրած Ղազարյանը շատ ավելի լավ ու ճիշտ կանի ծանոթանա ՏԻՄ օրենքին:

Փոխարենը, ըստ նամակագիրների, նա լավ ու անշեղ տիրապետում է ֆինանսական տարաբնույթ մախինացիաների: Այդ մասին են վկայում այս տարվա բյուջի թվերը, ներկայացնենք դրանցից մի քանսը:

Միայն ծառայությունների և ապրանքների ձեռքբերման հոդվածով 2017թ.-ի համար նախատեսել է 14,900,0 դրամ, որից արդեն իսկ հասցրել է ծախսել 5,390,7-ը, թե ինչ է ձեռք բերել և որտեղ է տեղավորել անհայտ է:

Այս տարվա 6 ամսվա տվյալներով հոսանքի ծախսը կազմել է 3,5 մլն դրամ, սա այն դեպքում, երբ Լենուղիում փողոցների լուսավորությունը խայտառակ վատ վիճակում է:

Անցած 8 ամսվա ընթացքում գյուղապետը կապի ծառայության համար ծախսել է 182,000 դրամ, եթե բաժանենք ամիսների՝ կստացվի 30,000 դրամ:

Նյութերի ձեռքբերման համար Լենուղու տարեկան բյուջեյով նախատեսված 3,470,0 դրամից արդեն իսկ ծախսվել է 654,4 դրամը:

Յուրքանչյուր տարի շուրջ 2 մլն դրամ է նախատեսում և սոցիալական օգնության անվան տակ տրամադրում իր մերձավորներին, բարեկամներին, իր ընտրողներին: Այս տարի արդեն իսկ ծախսվել է 800,000-ը:

Որտեղ են ուղղվում բյուջեին նախատեսված նորոգման և պահպանման ծախսերը, այն դեպքում, երբ իր սեփական տնից բացի Ղազարյանը համայքում ոչինչ չի վերանորգում, առավել ևս պահպանում:

Այս տարի 21,876,0 դրամ է առանձնացված աշխատավարձի ֆոնդի համար, որը ֆոնդ է իր հարազատների, բարեկամների, ընկերների ու...նրանց ընտանիքների համար:

Հ.Գ.- Գուցեև Լենուղուց HayNews.am-ի խմբագրություն ուղարկած նամակի հեղինակները այն մարդիկ են, որոնք հենց գյուղապետի թեթև ձեռքով հայտնվել են ընդիմադիր դաշտում: Բայց մարդ են ու գյուղացի, ունեն աչք ու ականջ, ունեն խոսելու և իրենց կարծիքը արտահայտելու իրավունք: Գյուղապետն էլ անկախ այն հանգամանքից, թե ովքեր են իրեն ընտրել, ովքեր ոչ, պետք է բարի գտնվի և հնարավորություն սահմաններում բոլորին հավասար աչքով նայի: Գյուղապետ է մի օր էլ իշխանություն չի ունենա ու...

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վարչապետն ու ՀՀ–ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
21 Նոյեմբերի 2017 - 17:31
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Փաստաբան Վաղինակ Աթոյանին մեղադրանք առաջադրվեց. կաշառք է պահանջել եւ փոխանցել դատավորին
21 Նոյեմբերի 2017 - 17:26
Փաստաբան Վաղինակ Աթոյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Երեւանում կանցկացվի «Երեւանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը
21 Նոյեմբերի 2017 - 17:21
Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում անդրադառնալով մայրաքաղաքում նոյեմբերի 21-26-ն անցկացվող «Երեւանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել` փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար:
Արցախի ԱԺ-ում շարունակվում են 2018թ.-ի բյուջեի քննարկումները
21 Նոյեմբերի 2017 - 17:15
Արցախի ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, Արամ Գրիգորյանի եւ Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 21-ին, քննարկվել է «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» Արցախի օրենքի նախագիծը:
Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար
21 Նոյեմբերի 2017 - 17:09
ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են պետական ծառայության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ տվյալներ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենը՝ ՀՀ դատախազությունում. համագործակցությունը սերտացնելու հարցեր են քննարկվել
21 Նոյեմբերի 2017 - 17:01
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրին։
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է վաճառքում դեռևս չհայտնված կոշիկների հավաքածու (Տեսանյութ)
21 Նոյեմբերի 2017 - 16:54
Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը նկարահանել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրել է նոր, դեռևս վաճառքում չհայտնված կոշիկների հավաքածու՝ OffWhite և Jimmy Choo-ի կոլլաբորացիայից, հայտնել է HypeBae-ը, փոխանցում է Lenta.ru-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8579
 
Լրահոս`
Հումոր՝ նկարների տեսքով (Տեսանյութ 18+)
Հասարակություն, Տեսանյութեր