Facebook   Twitter
 
Կոռուպցիան որտե՞ղ է լինում՝ այնտեղ, որտեղ ինչ-որ գործընթացներ թափանցիկ չեն. ֆինանսների նախարար

Կոռուպցիան որտե՞ղ է լինում՝ այնտեղ, որտեղ ինչ-որ գործընթացներ թափանցիկ չեն. ֆինանսների նախարար

11 Սեպտեմբերի 2017 - 14:47
Կոռուպցիան և ոչ մրցակցային շուկաները իրականում աճի պոտենցիալ են խժռում, դա ընդունված կանոնն է, իսկ մասնավոր ներդրողը երբեք չի գա մի տնտեսություն, որտեղ ենթակառուցվածքները բավականին անմխիթար վիճակում են:
Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի 25 տարվա համագործակցությանը նվիրված ֆորումին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Եթե նայենք կառավարության ծրագիրը, ապա երկու հիմնական հենասյուն կա, որոնցից մեկը հանրային կառավարման ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումն է: Կոռուպցիան որտե՞ղ է լինում՝ այնտեղ, որտեղ ինչ-որ գործընթացներ թափանցիկ չեն:

Երբ պետական չինովնիկը կամ ծառայողը պատասխանատվություն չի կրում իր գործողությունների համար, երբ հանրությունը տեղյակ չի լինում, թե ինչ պետք է անի պետական ծառայողը, ապա դրա միակ բանալին էլեկտրոնային կառավարման համակարգերի մասով բարձր շեշտադրում կատարելն է, իսկ տնտեսության մասով շուկաները պետք է լինեն ավելի մրցունակ: Երբ ես ուսանում էի Վիեննայում, այդ հարցը տվեցի իմ միկրոտնտեսագիտության դասախոսին՝ ի՞նչ պետք է անել, որ օլիգոպոլացված շուկաներից ձերբազատվենք, շատ պարզ պատասխան տվեց՝ պետք է շուկայի մուտքի խոչընդոտները վերացնել»,-ասաց Արամյանը:

Իսկ թե ինչպես պետք է վերացնել այդ խոչընդոտները, նախարարն ասաց, որ դեպի մուտքի շուկա արհեստական խոչընդոտների վերացումը լինում է բարեփոխումների արդյունքում:

Հարցին, թե տնտեսագետները կարծիք են հայտնում, որ դրամավարկային քաղաքականության փոփոխությունն ի նպաստ ներկրողի է, ոչ թե արտադրողի, Վարդան Արամյանն ասաց, որ դրամավարկային քաղաքականությունը նման թեզով ծանրաբեռնելը ճիշտ չէ:

«Ես կարծում եմ, որ դրամավարկային քաղաքականությունը շատ պարզ հարց է լուծում, դա ֆինանսական կայությունն է ու գնաճի թիրախին հասնելը: Սա է հիմնական նպատակը, որովհետև եթե մակրոտնտեսական ակադեմիական աշխարհի մասով նայենք, երբեք դրամավարկային քաղաքականությունը չի կարող երկարաժամկետ աճ ստեղծել, բայց նա կարող է նպաստել երկարաժամկետ կայուն աճի»,-ասաց Արամյանը:

Նախարարի խոսքով՝ ճիշտ բանալին ֆինանսական շուկայում կայունությունն ու գնաճի ցածր մակարդակն է, որը դրամավարկային քաղաքականության հիմնական գործառույթն է, մնացածը՝ հաջորդ մասը հարկաբյուջետային քաղաքականության բարեփոխումների անելիք է:

Տնտեսության մոդելի փոփոխության վերաբերյալ նախարարն ասաց, որ միջին հաշվով իրական տնտեսական աճի ցուցանիշի պետք է հասնել. «Բնականաբար, եթե ունենք 5 տոկոսանոց աճ, շատ ավելի դյուրին կլինի լուծել այն մարտահրավերները, որոնք մեր առջև դրված են: Դրա համար պետք է կառուցվածքային փոփոխություններ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտում և այլն: Պետք են բարեփոխումներ, որովհետև մասնավորը չի գա այն տնտեսություն, որտեղ ենթակառուցվածքները բավականին անմխիթար վիճակում են»:

Արամյանի խոսքով՝ ընդունված կանոն է, որ սովորաբար կառավարությունը կամ պետությունն է ներդրում կատարում ենթակառուցվածքներում և դրա արդյունքում գալիս է մասնավորը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդ տեղն է զբաղեցրել
21 Փետրվարի 2018 - 23:59
Ըստ Transparency International-ի՝ Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդ տեղն է զբաղեցրել: Հայաստանում կոռուպցիայի մակարդակը 35 միավոր են գնահատել :
2017-ի ընթացքում Քննչական կոմիտեում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 566 քրեական գործ
16 Փետրվարի 2018 - 11:12
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2017 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները:
Քննչական բաժնի պետի տեղակալը խոշոր չափի կաշառք է վերցրել. նրան մեղադրանք է առաջադրվել
14 Փետրվարի 2018 - 14:55
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը նույն բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել:
2017թ. ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 634 հանցագործության դեպք
13 Փետրվարի 2018 - 09:46
2017թ. ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 634 հանցագործության դեպք, ինչը 48,1%-ով ավել է նախորդ տարվա համեմատ (2016թ.՝ 428):
Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք
09 Փետրվարի 2018 - 11:48
2017 թվականին Հայաստանում գրանցվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 132 դեպք, այն դեպքում երբ 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է 71 դեպք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Պաշտոնատար անձինք կաշառք էին վերցրել. Ապօրինի անտառահատումների գործ
06 Փետրվարի 2018 - 13:01
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու եւ կաշառք տալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ:
Կոռուպցիան Հայաստանի հիմնական սպառնալիքներից մեկն է. ԱԺ փոխխոսնակ
25 Հունվարի 2018 - 15:16
Հայաստանի ներքաղաքական օրակարգի հիմնական խնդիրներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է:
Կաշառք էին վերցրել ծառայության նախընտրած վայրի համար
23 Հունվարի 2018 - 13:24
Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում դեռեւս 2017թ.-ի մայիսից քննվող քրեական գործը:
ՊՆախարարությունից արտոնյալ օգտվողները
18 Հունվարի 2018 - 14:21
Վերջերս ՊՆախարարությունից բազմաթիվ գեներալներ և այլ պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից: Հիմնական պատճառաբանությունը, որ բերվում էր, դա ԶՈՒ-ը կոռուպցիոն երևույթներից զերծ պահելն էր:
1 | 2 | 3 | 4
 
Լրահոս`
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
Միջազգային, Հասարակություն