Facebook   Twitter
 
Պատվաստե՞լ փոքրիկին թե՞ ոչ. պարզաբանում է մանկաբույժը

Պատվաստե՞լ փոքրիկին թե՞ ոչ. պարզաբանում է մանկաբույժը

12 Սեպտեմբերի 2017 - 17:05
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդը պատվաստումն է, և այդ իսկ պատճառով կանխարգելիչ պատվաստումների իրականացումը Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունն է։
Թե ինչի համար են պետք պաստվաստումներն ու ինչ սկզբունքով են դրանք իրականացվում HayNews.am-ի խնդրանքով պարազաբանում է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Մարի Դարակչյանը:

«Շնորհիվ պատվաստումների փոքրիկը կպաշտպանվի մի շարք վարակներից, որոնք կարող են ունենալ անցանկալի բարդություններ և հետևանքներ` ընդհուպ մինչև մահ»,-ասաց բժշկուհին և ընդգծեց, որ վերջին երկու տասնամյակում, դրանց շնորհիվ փրկվել է ավելի քան 20 միլիոն կյանք։

Մասնագետը թվեց այն վտանգավոր վարակները, որոնք կարող են բազմաթիվ երեխաների հիվանդացման, հաշմանդամության և նույնիսկ մահվան պատճառ հանդիսանալ՝ տուբերկուլոզ, հեպատիտ Բ, դիֆթերիա, փայտացում, կապույտ և հարկապույտ հազ, պոլիոմիելիտ, հեմոֆիլուսային Բ վարակ, ռոտավիրուսային հանդություն, պնևմակոկային հիվանդություն, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ:

«Պատվաստումները լավագույն միջոցն են երեխաներին վերը թվարկված վարակներից պաշտպանելու համար։ Հարկ է նշել, որ պատվաստանյութերը պատրաստված են հիվանդություն առաջացնող մանրէներից, որոնք փոփոխված են այնպես, որ մարդկանց չվնասեն, բայց միաժամանակ ապահովեն վստահելի պաշտպանություն»,-մանրամասնեց Մարի Դարակչյանը և հավելեց. «Պատվաստանյութն օրգանիզմում առաջացնում է համապատասխան հակամարմիններ, որոնք բնական վարակի հետ հանդիպելու դեպքում պաշտպանում են հիվանդանալուց»:

Զրուցակցիս հավաստմամաբ՝ եթե նույնիսկ պատվաստված երեխան հիվանդանում է, ապա հիվանդությունն ընթանում է անհամեմատ թեթև։

«Համայնքում որքան շատ են պատվաստված երեխաները (նաև մեծահասակները), այնքան պաշտպանված է համայնքի յուրաքանչյուր անդամը»,-նշեց մասնագետը:

ՀՀ ներկայումս իրականացվում են հետևյալ պատվաստումները՝

ԲՑԺ-ն պաշտպանում է տուբերկուլոզից

ՎՀԲ-ն պաշտպանում է հեպատիտ Բ –ից

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ (հնգավալենտ)-ը պաշտպանում է դիֆթերիայից, կապույտ հազից, փայտացումից, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակից, հեպատիտ Բ-ից

Ռոտան պաշտպանում է ռոտավիրուսային վարակներից

ՕՊՎ-ն պաշտպանում է պոլիոմիելիտից

Պնևմո-ն պաշտպանում է պնևմակոկային վարակներից

ԿԿԽ-ն պաշտպանում է կարմրուկից, կարմրախտից և խոզուկից

ԱԿԴՓ-ն պաշտպանում է դիֆթերիայից, կապույտ հազից և փայտացումից

ԱԴՓ-ն պաշտպանում է դիֆթերիայից և փայտացումից

«Պատվաստումից հետո երեխայի մոտ կարող է նկատվել ջերմություն, թեթև ցան կամ երեխան կարող է ունենալ ընդհանուր վիճակի փոփոխություն։ Երբեմն ներարկման տեղում կարող է առաջանալ կարմրություն»,-մանրամասնեց մանկաբույժն ու շարունակեց. «Անհանգստանալու կարիք չկա։ Այն անցնում է երկու երեք օրվա ընթացքում»։

Մարի Դարակչյանի խոսքով՝ եթե երեխայի մոտ առկա է բարձր ջերմություն, անհրաժեշտ է նրան տալ ջերմիջեցնող, շատ հեղուկներ, իսկ, եթե երեխան սնվում է կրծքով՝ կերակրել հաճախակի։

«Սակայն, եթե Դուք անհանգստացած եք երեխայի վիճակով կամ առաջացել են այլ հիվանդագին նշաններ, անպայման դիմեք Ձեր տեղամասային բուժաշխատողին: Չի կարելի երեխայի ոտքին սոդայով կամ աղով թրջոցներ դնել կամ երեխային տալ հակահիստամինային խմբի դեղորայք»,-ասաց բժշկուհին:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
24 Փետրվարի 2018 - 13:36
Չիկագոյում հորը, ով սպանել է սեփական 2-ամյա որդուն, առաջին աստիճանի սպանության մեղադրանք է առաջադրվել: kriminalukraine.com.ua-ն նշում է, որ այդպիսի հանցագործություններն ԱՄՆ մի շարք նահանգներում մահապատժով են պատժվում:
Փարպեցու փողոցում այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա
24 Փետրվարի 2018 - 13:35
Փետրվարի 24-ին, ժամը 03:39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ես չեմ վաճառվում. Մարիամ Մելիքյան (Լուսանկար)
24 Փետրվարի 2018 - 13:33
Դերասանուհի Մարիամ Մելիքյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Գիտեք, թե ինչով եմ ես տարբերվում բարբի տիկնիկից. ես չեմ վաճառվում»։
Հայաստան-Վրաստանի սահմանում Թուրքիայից 20 տոննա ցորեն տեղափոխող Iveco-ն կողաշրջվել է (լուսանկարներ)
24 Փետրվարի 2018 - 13:30
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսակետում։
Եկեք հասկանանք. Ինչո՞ւ են քննադատում, մերկանում կամ գոռում համացանցում (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:28
Հանրային հեռուստաընկերության «Եկենք հասկանանք» հաղորդաշարի հերթական հաղորդման հյուրը մարդիկ են, ովքեր այս կամ այն կերպ հայտնի են դարձել համացանցում:
Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային
24 Փետրվարի 2018 - 13:24
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:
Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
24 Փետրվարի 2018 - 13:22
Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:
Բժշկական սարքավորումների սպասարկման եւ վաճառքի կենտրոնից գողացել են 3 մլն դրամ, ոսկու ձուլակտոր եւ բանկային քարտ (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:20
Ոստիկանությունը բացահայտել է Երեւանում փետրվարի 12-ին տեղի ունեցած գողությունը:
Տավուշի մարզում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
24 Փետրվարի 2018 - 12:26
Տավուշի մարզի զորամասերից մեկում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10028
 
Լրահոս`
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
Միջազգային, Հասարակություն