Facebook   Twitter
 
Վանաձորի և Փամբակի պեղումները կարող են խթանել զբոսաշրջության զարգացումը

Վանաձորի և Փամբակի պեղումները կարող են խթանել զբոսաշրջության զարգացումը

12 Սեպտեմբերի 2017 - 21:41
ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը վերսկսել է Վանաձորի և Փամբակի հովտի հուշարձանների հետազոտումը:
Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, հնավայրը զետեղված է Տանձուտ և Փամբակ գետերի միախառնման վայրում, Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի հյուսիս-արևմտյան մասում վեր բարձրացող եռանկյունաձև հատակագծով կոնաձև բլրի վրա, որը զբաղեցնում է շուրջ 30 հա տարածք: Բլրի հիմքի բարձրությունը ծ.մ. 1300 մ է, գագաթինը՝ 1380 մ:
Այն բաղկացած է միջնաբերդից, պարսպապատ քաղաքատեղիից, անպաշտպան շահաստանից և վիթխարի դամբարանադաշտից, որի տարածքում այժմ Դիմաց թաղամասի բնակելի տներն են: Կոնաձև բլուրը բաղկացած է կենտրոնական մասում վեր բարձրացող սեղանաձև գագաթով բարձունքից, որի հարավային և արևելյան մասում տարածվում է պարսպապատերով շրջափակված ընդարձակ դարավանդը: Դրանք միասին զբաղեցնում են շուրջ 40 հա տարածք:
Մինչ այժմ Վանաձորի և Փամբակի հովտի հուշարձանների հետազոտումը եղել է էպիզոդիկ և միայն 2006-2008 թթ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն այստեղ իրականացրել է պեղումներ: Սակայն այս պեղումները չեն ունեցել մեծ մակերեսներ բացելու հստակ ծրագիր, այլ նախատեսված են եղել խուզահորերի միջոցով հուշարձանի շերտագրությունը բացահայտելու համար։
Լայնածավալ պեղումները հնարավորություն կընձեռեն գիտական խնդիրներից զատ խթանել զբոսաշրջության զարգացումը և նպաստել Վանաձոր քաղաքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
 
Նմանատիպ նորություններ
«Բոլորի աչքի առաջ եմ մեծացել». Սիրուշոն՝ Երեւանում մենահամերգ չտալու պատճառների եւ Սեբուի հետ համագործակցության մասին
21 Նոյեմբերի 2017 - 12:54
Երեկ Սերժ Թանկյանի պրոդյուսինգային խումբը՝ VIZA-ն, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը եւ «Գրեմմի» դափնեկիր Capital Cities խմբի մեներգիչ Սեբուն համերգ տվեցին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Պարտք» ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է զինհաշմանդամների համար կառուցվող վերականգնողական կենտրոնին (Լուսանկարներ)
20 Նոյեմբերի 2017 - 23:57
«Royal Classic house» ցուցասրահում այսօր բացվեց նկարիչ՝ Օնո Հակոբյանի բարեգործական ցուցահանդեսը, որը կրում էր «Պարտք» խորագիրը։
Հին Երևանը՝ Վահե Թևոսի ստեղծագործություններում (Լուսանկարներ)
20 Նոյեմբերի 2017 - 18:05
«Դալան» ցուցասրահում բացվեց Վահե Թևոսի նկարների ցուցադրթյունը։
Գոշավանքն անմխիթար վիճակում է. Արմեն Ամիրյանը հանձնարարել է «հատուկ եղանակով» մաքրել գմբեթի բուսածածկը
20 Նոյեմբերի 2017 - 13:29
ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի եւ հուշարձանների վերականգման գործընթացում ներգրավված պատասխանատուների հետ պատմամշակութային հուշարձան համարվող Գոշավանք վանական համալիրի տարածք է այցելել նաեւ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլեւանյանը։
American Music Awards-ի հաղթողներն ու կարմիր գորգի հյուրերը (Լուսանկարներ)
20 Նոյեմբերի 2017 - 12:53
Նոյեմբերի 19-ին Լոս Անջելեսի Microsoft Theater դահլիճում կայացել է ամենամյա American Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը: Միջոցառումն այս տարի անցկացվել է 45-րդ անգամ ու հեռարձակվել ABC հեռուստաալիքով:

Ես հորս ասելու բաներ ունեմ, բայց դա հաստատ չեմ ասի լուսարձակների ներքո. Ստեփան Ջիգարխանյանի
20 Նոյեմբերի 2017 - 08:53
Արմեն Ջիգարխանյանը սկանդալի մեջ է ներքաշվել մեզ հայտնի պերսոնաժների «շնորհիվ»։ Նա այն մարդկանցից, չէ, որ սնվում են նման պատմություններով։
"Ադապտացիան" իր նոմինացիան գտավ նաև հայրենիքում ՝ "Կին Միջազգային Կինոփառատոնի" շրջանակներում ՝լավագույն հայկական ֆիլմ անվանակարգում
19 Նոյեմբերի 2017 - 20:37
Նոյեմբերի 18ին տեղի ունեցավ "Կին Միջազգային Կինոփառատոնի" փակումը,որի շրջանակներում հանձնվեցին մրցանակներ : "Լավագույն Հայկական Ֆիլմ" անվանակարգում հաղթող ճանաչվեց Մաննեի "Ադապտացիա" վավերագրական ֆիլմը,որը մեր քաղաքի դիմանկարն է:
Փարիզում մահացել է «Երեք հրացանակիրները» ֆիլմի դերասանը
19 Նոյեմբերի 2017 - 09:45
Կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան Ռոբեր Իրշը մահացել է Փարիզում: Այս մասին հայտնում է mail.ru-ն՝ վկայակոչելով ֆրանսիական թերթը:
Ցուցահանդես «Երեք պատմություն» ծրագրի շրջանակում (Լուսանկարներ)
18 Նոյեմբերի 2017 - 21:48
Երևանի Փ․Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի «Թերլեմեզյան» ցուցասրահը «Երեք պատմություն» ծրագրի շրջանակներում ներկայացնում է ցուցահանդես, որն ընդգրկում է քոլեջի սաների շուրջ 100 գեղանկարչական ու գրաֆիկական թեմատիկ աշխատանք, ինչպես նաև քանդակագործության և խեցեղենի յուրատիպ նմուշներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 482
 
Լրահոս`
Հումոր՝ նկարների տեսքով (Տեսանյութ 18+)
Հասարակություն, Տեսանյութեր