Facebook   Twitter
 
Եվրոպայի պատանեկան առաջնության ավարտին մնացել է 2 տուր

Եվրոպայի պատանեկան առաջնության ավարտին մնացել է 2 տուր

13 Սեպտեմբերի 2017 - 17:27
Եվրոպայի պատանեկան առաջնության ավարտին մնացել է 2 տուր, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մինչև 18 տարեկանների ենթախմբում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը 5.5 միավորով կիսում է 1-3-րդ հորիզոնականները:

Նույն տարիքային խմբի աղջիկների պայքարում Սոնա Ասատրյանը բարձրացել է 2-րդ հորիզոնական: Նա իր ակտիվում ունի 5.5 միավոր ու առաջատարից հետ է մեկ միավորով:

Մեդալի համար պայքարում է նաև մինչև 16 տարեկան տղաների խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը. նա 5.5 միավորով կիսում է 2-7-րդ հորիզոնականները:

Աղջիկների մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Աննա Սարգսյանը կիսում է 2-5-րդ հորիզոնականները:

Մեդալ նվաճելու հնարավորություն ունի նաև մինչև 10 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 5.5 միավորով կիսում է 3-րդ հորիզոնականը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ըմբիշ Կարեն Ասլանյանը դարձել է բանակայինների աշխարհի չեմպիոն
23 Սեպտեմբերի 2017 - 13:41
Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը (66 կգ) դարձել է չեմպիոն՝ հաղթելով Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ալեքսեյ Կիյանկինին:
Հայաստանի հավաքականի երկրպագուների FAF շարժման անդամները Մոսկվայում կհետևեն ԲԿՄԱ-Մանչեսթեր Յունայթեդ խաղին
23 Սեպտեմբերի 2017 - 11:24
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման անդամներն ուղևորվել են Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումների ներկա կգտվեն:
Բռնցքամարտ. Արթուր Շախպազյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ
22 Սեպտեմբերի 2017 - 22:28
Բուլղարիայում ընթանում է ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը:
Շաբաթվա լավագույն գոլերը, սեյվերն ու գոլային փոխանցումները
22 Սեպտեմբերի 2017 - 21:47
Շաբաթվա լավագույն գոլերը, սեյվերն ու գոլային փոխանցումները
Ռեալին պետք չէ կենտրոնական հարձակվող
22 Սեպտեմբերի 2017 - 11:21
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ ակումբը կենտրոնական հարձակվող գնելու կարիք չունի:

Ալեքսանդր Գրիգորյանը միջնամատ է ցույց տվել «ԲՄԱ-Խաբարովսկի» երկրպագուներին
22 Սեպտեմբերի 2017 - 10:20
Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Արարատ» - «ԲՄԱ-Խաբարովսկ» հանդիպման ժամանակ հյուրերի երկրպագուները հայհոյախառն վանկարկումներով անպատվել են մոսկովյան թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին, որը նախկինում մարզել է «ԲՄԱ-Խաբարովսկը»:
Նեյմարը ներողություն է խնդրել թիմակիցներից և Կավանիից
22 Սեպտեմբերի 2017 - 00:13
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը թիմի այսօրվա մարզման ժամանակ ներողություն է խնդրել թիմակիցներից` իր և Էդինսոն Կավանիի միջև ստեղծված կոնֆլիկտի համար:

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանի հաղթական «արմագեդոնը» եւ Մաքսիմ Վաշյե- Լագրավի շնորհավորանքը տեսանյութով
21 Սեպտեմբերի 2017 - 22:44
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիրը Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը վիճարկեցին «արմագեդոն» պարտիայում:

Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը դժվարին պայքարում ուժեղ գտնվեց Վաշյե-Լագրավից և դուրս եկավ եզրափակիչ
21 Սեպտեմբերի 2017 - 21:51
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի կիսաեզրափակչի թայ-բրեյքում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպեց ֆրանսիացի գորսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1442
 
Լրահոս`