Facebook   Twitter
 
9 ամենատարածված միֆերը պատվաստումների մասին. մեկնաբանում է մանկաբույժը

9 ամենատարածված միֆերը պատվաստումների մասին. մեկնաբանում է մանկաբույժը

13 Սեպտեմբերի 2017 - 18:21
Երկու դար առաջ Զեները` բնակչությանը բնական ծաղկից փրկելու նպատակով հիմք դրեց պատվաստումների քաղաքականությանը։ Պատվաստումը ինֆեկցիոն հիվանդությունների դեմ սպեցիֆիկ պատվաստանյութերի ներմուծման միջոցով ակտիվ իմունիտետի «կառուցումն» է: Երեխաների շրջանում կանխարգելիչ պատվաստումները համաճարակների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներն են։
Չնայած շուրջ երկու դարյա պատմությանն, այսօր դեռ պատվաստումները շարունակում են լայնածավալ քննարկումների ու տարաձայնությունների պատճառ լինել:

HayNews.am-ը կարևորելով թեման ևս մեկ հրապարակում նվիրում է պատվաստումներին և մայրիկներին առավել հաճախ հետաքրքրովղ հարցերին:

Մայրիկներին հուզող հարցերին պատասխանում է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Մարի Դարակչյանը:

-Կարելի՞ է արդյոք պատվաստել երեխային, եթե նա ջերմում է կամ ընդհանուր առմամբ վատ է զգում։ Ո՞ր դեպքերում է հակացուցված պատվաստել երեխային։

-Եթե երեխայի մոտ նկատվում է ոչ բարձր ջերմություն, թեթև փորլուծություն և երեխայի վիճակը սուր չէ, երեխան կարող է պատվաստվել։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` հակացուցումները մի քանիսն են.

ա. Եթե պատվաստանյութի նախորդ դեղաչափից երեխայի մոտ եղել է շատ ծանր ալերգիկ կամ անաֆիլակտիկ ռեակցիա (հիմնական նշաններն են՝ եղնջացան, սուլող շնչառություն, ճնշման անկում) երեխայի պատվաստումը չի կատարվում տվյալ կոնկրետ պատվաստանյութով,

բ. Եթե երեխայի մոտ առկա է ծանր իմունային անբավարարություն (օրինակ՝ ՁԻԱՀ-ի, չարորակ նորագոյացությունների, իմունիտետը ճնշող դեղամիջոցներվ և ճառագայթային բուժման արդյունքում),

գ. Եթե երեխայի մոտ առկա են հակացուցումներ կոնկրետ պատվաստանյութերի նկատմամբ (օրինակ՝ զարգացող նյարդաբանական վիճակների դեպքում չի կատարվում կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութ կամ հեպատիտ Բ-ի և տուբերկուլոզի դեմ պատվատում չի կատարվում 1700 գրամից ցածր քաշ ւնեցող նորածիններին)։

-Ինչու՞ է անհրաժեշտ պատվաստել երեխային այդքան վաղ տարիքում։

Մինչև 5-6 ամսական երեխան շատ ավելի հեշտ է տանում պատվաստումը, քան ավեի մեծ տարիքում, քանի որ շփումն է մեծանում արտաքին աշխարհի հետ և սկսում են դուրս գալ ատամները։

-Արդյո՞ք կարելի է պատվաստել անհաս ծնված երեխաներին։

Եթե նորածնի մոտ չկան առողջական վիճակի կամ քաշի հետ կապված հակացուցումներ, միանշանակ երեխան պետք է իր պատվաստումները ստանա։

-Արդյո՞ք հարկավոր է պատվաստել կրծքով կերակրվող երեխաներին։

Ներարգանդային կյանքում, ինչպես նաև մայրական կաթի միջոցով նորածնին փոխանցվում են հակամարմիններ, որոնք պաշտպանում են նրան որոշ հիվանդություններից, սակայն ոչ լիարժեք։ Ճիշտ է, կրծքի կաթով սնվող երեխան կարող է ավելի թեթև տանել վարակը, սակայն վտանգի (հատկապես մահվան) ռիսկը շատ բարձր է։ Ուստի, առավել կարևոր է վարակների հանդեպ դիմադրողականությունն ապահովել պատվաստումների միջոցով:

-Պատվաստանյութերը կարո՞ղ են ունենալ վնասակար կողմնակի երկարատև հետևանքներ։

Պատվաստումը ունի կողմնակի ռեակցիաներ, սակայն դրանք այդքան ծանր չեն, որքան հիվանդությունները և դրանց բարդությունները։ Հեպատիտ Բ-ի դեմ 600 000 պատվաստումից մեկի ժամանակ կարող է լինել մեկ ծանր ալերգիկ ռեակցիա՝ պայմանավորված պատվաստվողի օրգա­նիզմի անհատական առանձնահատկություններով։ Մինչդեռ՝ տարեկան 250 000 մարդ վարակվում է հեպատիտ Բ-ով, աշխարհում ապրում է մոտ 3 մլն հեպատիտ Բ-ով վարակված մարդ, իսկ տարեկան 2 մլն հիվանդ մահանում է հիվանդության բարդություններից։

-Ավելի լավ չէ՞ հիվանդանալ, քան պատվաստվել։

Գինը, որը մենք վճարում ենք պատվաստման դիմաց` մի քանի սրսկում է (ցավ, կարմրություն, այտուցվածություն և եզակի հանդիպող ծանր ռեակցիաներ), մինչդեռ գինը, որը վճարում ենք բնական ճանապարհով հիվանդանալու ժամանակ` անդարձելի հաշմանդամություն կամ մահ է (աթվածահարություն պոլիոմիելիտից, մտավոր թերզարգացում ՀԻԲ վարակից, լյարդի ցիռոզ հեպատիտ Բ վարակից, բնածին կարմրախտային համախտանիշ՝ կուրություն, խլություն և այլ բնածին արատներ)։

-Երեխային միաժամանակ մի քանի հիվանդությունների դեմ պատվաստելը կարո՞ղ է հանգեցնել ծանր հետևանքների և զգալիորեն ծանրաբեռնել երեխայի իմունային համակարգը։

Ամեն օր երեխայի իմունային համակարգը պայքարում է մի քանի հարյուր տարբեր օտար մարմինների դեմ և հեշտությամբ կարող է միաժամանակ պատասխանել պատվաստանյութի մեջ առկա մի քանի հիվանդությունների հակածինների՝ օգտագործելով իմուն համակարգի միայն 0.01 տոկոսը:

-Պատվաստումները, մասնավորապես ԿԿԽ-ն, հանգեցնու՞մ են աուտիզմի։

14 ուսումնասիրություններ, որոնք կատարվել են այդ ուղղությամբ փաստում են, որ երեխայի մոտ աուտիզմի ձեռք բերման ռիսկը նույնքան է, որքանոր երբ երեխան պատվաստված չէ ԿԿԽ-ի դեմ։

-Պատվաստումները պարունակու՞մ են թունավոր նյութեր (օրինակ՝ սնդիկ)։

Բոլոր պատվաստանյութերը պարունակում են այս կամ այն հիվանդության հակածիններ (անտիգեն), հետքային քանակությամբ պահպանիչներ (կոնսերվանտներ)։

Իրականում` ցանկացած նյութ, նույնիսկ ջուրը, եթե ներմուծվի օրգանիզմ մեծ քանակությամբ` թունավոր ազդեցություն կթողնի օրգանիզմի վրա։ Եվ հակառակը` մարդու համար շատ թունավոր նյութի չնչին քանակությունն անվտանգ է օրգանիզմի համար։ Մենք գուցե չենք էլ նկատում, բայց առօրյայում անընդհատ գտնվում ենք թունավոր նյութերի աննշան քանակների ազդեցության ներքո. Նորածինները ենթարկվում են սնդիկի ազդեցությանը` կրծքի կաթի միջոցով, ավտոմեքենաների արգասիք հանդիսացող ֆորմալդեհիդը շնչում են բոլորը, բացի դրանից այն պարունակվում է նաև տնային տնտեսությունում օգտագործվող մթերքներում, կահույքի մաքրման նյութերում, կոսմետիկական արտադրանքներում, նույնիսկ դեղամիջոցներում, ինչպիսիք են` հակահիստամինային, հակահազային և բերանի հիգիենայի համար օգտագործվող միջոցները։

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Վթարային ջրանջատում Գյումրիում
23 Սեպտեմբերի 2017 - 16:13
3 անձի դանակահարություն Սյունիքի մարզում. մեկ անձ ձերբակալվել է
23 Սեպտեմբերի 2017 - 16:07
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են սեպտեմբերի 21-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է:
Մի խոսեք ձեր դաշնակիցների հետ ուժի լեզվով, որովհետեւ ուժը ծնում է հակահարված. Վահրամ Մարտիրոսյան
23 Սեպտեմբերի 2017 - 15:51
Աննախադեպ հարձակում է սկսել հայոց լեզվի վրա: Այսօր իր համոզմունքը հայտնեց գրող Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Մոսկվայում «Արեւելյան լեզուների խորացված դպրոցի» (Լազարյան ճեմարան) օպտիմալացմանը: Դպրոցի տնօրենը հայ է, եւ այստեղ սովորում են 650 աշակերտ, որից 310-ը հայ երեխաներ են:
Աշխարհի ամենասեքսուալ աղջիկը համարվող դեռահասը մարտահրավեր է նետում Քիմ Քարդաշյանին (Լուսանկարներ 16+)
23 Սեպտեմբերի 2017 - 15:50
Դեմի Ռոզ անունով դեռահաս աղջիկը «ձեռնոց է նետել» Քիմ Քարդաշյանին: Աղջիկն իրեն համարում է դեռահաս, ում բախտը ուղղակի բերել է:
Հայ - թուրքական սահմանին հերթական սահմանախախտն է ձերբակալվել
23 Սեպտեմբերի 2017 - 15:46
Հայ- թուրքական սահմանին հերթական սահմանախախտն է ձերբակալվել։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին։
Ինչո՞ւ է ադրբեջանցի պատգամավորը զայրացել Արմեն Աշոտյանի և Մանե Թանդիլյանի վրա
23 Սեպտեմբերի 2017 - 15:21
Ադրբեջանի Միլլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովը կոչ է արել հաշվեհարդար տեսնել Բաքվում հայ պատգամավորներից:
«Շումախերական» ավտովթար Երևանում. 37 համարի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, տապալել բետոնե պատերն ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում. կա վիրավոր
23 Սեպտեմբերի 2017 - 15:07
Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում թիվ 37 համարի երթուղին սպասարկող վարորդը իր վարած Higer մակնիշի 4777 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակից դեպի ժողովրդին հայտնի Սարի թաղի «կալցևոյում» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատերին ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում։
Մաշտոցի պողոտայում կինը տղամարդու է դանակահարել
23 Սեպտեմբերի 2017 - 15:04
Անցած գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում:
Սիրտս խառնում է Մկոյի դեմ բացված կամպանիայից. Դավիթ Սահակյանց
23 Սեպտեմբերի 2017 - 14:59
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Մկրտիչ Արզումանյանի (Մկո)՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստանալուն, հետևյալ գրառումն է կատարել.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8101
 
Լրահոս`