Facebook   Twitter
 
Ո՞րն է բերանի տհաճ հոտի պատճառը

Ո՞րն է բերանի տհաճ հոտի պատճառը

13 Սեպտեմբերի 2017 - 18:59
Հաճախ կարելի է հանդիպել գեղեցկադեմ օրիորդի կամ գրավիչ երիտասարդի, որնց հետ հաջորդիվ շփման ցանկությունը մարում է առաջին իսկ բառից հետո:
Պատճառը բերանի տհաճ հոտն է: HayNews.am-ը զրուցել է ստոմատոլոգ Դիանա Ազիզյանի հետ պարզելու թե որն է բերան տհաճ հոտի պատճառն ու ինչպես կարելի է այն հաղթահարել:

«Տարբեր տվյալների համաձայն` հալիտոզով է (այդպես է կոչվում բերանի տհաճ հոտը) տառապում մարդկանց 50%: Հարցվածների 50%-ը վստահեցնում է, որ բերանի վատ հոտն էականորեն նվազեցնում է հաջող կարիերա անելուն, եթե հատկապես տվյալ մարդու գործունեությունը կապված է շփման հետ, 20%-ը կարծում է, որ հալիտոզը մարդկային անձի ամենավանող դրսևորումն է»,-ասաց բժշկուհին և հավելեց. «Պատճառները կարող են ինչպես բերանի խոռոչում կատարվող պրոցեսները, այնպես էլ տոնզիլիտները, վերին շնչուղիների, կոկորդի, թոքերի (բրոնխոէկտատիկ հիվանդություններ, աբսցես, գանգրենա, տուբերկուլյոզ), նյութափոխանակության խանգարումները, երիկամային ու լյարդային քրոնիկ անբավարարությունը լինել»:

Բերանի խոռոչում, մասնագետի խոսքով, գոյություն ունի անաէրոբ միկրոօրգանիզմների մի մեծ խումբ, որոնց կենսագործունեության արդյունքում արտադրվում է ծծումբ պարունակող վատ հոտով նյութ:

«Եթե դրանց քանակը նորմի մեջ է, ապա հոտ չի լինում, իսկ եթե ավելցուկ է առաջանում, հոտն էլ ուղեկցում է դրան: Առավոտյան` սննդակարգի լուրջ խանգարումներից հետո, գրեթե բոլորի բերանից վատ հոտ է գալիս»,-նշեց Դիանա Ազիզյանը և ավելեցրեց, որ դա կարելի է ֆիզիոլոգիական երևույթ համարել և սովորական հիգիենիկ պրոցեդուրաներից հետո (բերանի խոռոչի ողողում, ատամների մաքրում) այդ հոտը լրիվ անցնում է:

Հալիտոզ, ըստ զրուցակցիս, հիվանդագին է համարվում, եթե բոլոր նշված պրոցեդուրաներից հետո էլ հոտը մնում է:

Ատամնաբույժն առանձնացրեց մի քանի պատճառներ, որոնք նպաստում են բերանի տհաճ հոտի առաջացմանը.

1. բերանում չորությունը,

2. թանձր թուքը,

3. լորձի ավելցուկը կոկորդում,

4. սպիտակուցներով հարուստ սնունդը,

5. ծխելը,

6. ալկոհոլը,

7. հորմոնալ խանգարումը,

8. բերանում չորություն առաջացնող դեղորայքի կիրառումը,

9. շաքարային դիաբետը,

10. տոնզիլիտը (կոկորդաբորբ),

11. պարադոնտոզը (լնդերի հիվանդությունները),

12. կարիեսը:

«Հետևաբար, պատճառը հայտնաբերելու և համապատասխան բուժում ստանալու համար անհրաժետ է դիմել մասնագետի»,-ամփոփեց բժշկուհին:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
24 Փետրվարի 2018 - 13:36
Չիկագոյում հորը, ով սպանել է սեփական 2-ամյա որդուն, առաջին աստիճանի սպանության մեղադրանք է առաջադրվել: kriminalukraine.com.ua-ն նշում է, որ այդպիսի հանցագործություններն ԱՄՆ մի շարք նահանգներում մահապատժով են պատժվում:
Փարպեցու փողոցում այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա
24 Փետրվարի 2018 - 13:35
Փետրվարի 24-ին, ժամը 03:39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ես չեմ վաճառվում. Մարիամ Մելիքյան (Լուսանկար)
24 Փետրվարի 2018 - 13:33
Դերասանուհի Մարիամ Մելիքյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Գիտեք, թե ինչով եմ ես տարբերվում բարբի տիկնիկից. ես չեմ վաճառվում»։
Հայաստան-Վրաստանի սահմանում Թուրքիայից 20 տոննա ցորեն տեղափոխող Iveco-ն կողաշրջվել է (լուսանկարներ)
24 Փետրվարի 2018 - 13:30
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսակետում։
Եկեք հասկանանք. Ինչո՞ւ են քննադատում, մերկանում կամ գոռում համացանցում (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:28
Հանրային հեռուստաընկերության «Եկենք հասկանանք» հաղորդաշարի հերթական հաղորդման հյուրը մարդիկ են, ովքեր այս կամ այն կերպ հայտնի են դարձել համացանցում:
Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային
24 Փետրվարի 2018 - 13:24
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:
Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
24 Փետրվարի 2018 - 13:22
Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:
Բժշկական սարքավորումների սպասարկման եւ վաճառքի կենտրոնից գողացել են 3 մլն դրամ, ոսկու ձուլակտոր եւ բանկային քարտ (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:20
Ոստիկանությունը բացահայտել է Երեւանում փետրվարի 12-ին տեղի ունեցած գողությունը:
Տավուշի մարզում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
24 Փետրվարի 2018 - 12:26
Տավուշի մարզի զորամասերից մեկում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10028
 
Լրահոս`
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
Միջազգային, Հասարակություն