Facebook   Twitter
 
Փեսան ամուսնալուծվելու հարցում մեղադրել է աներոջը և այրել է նրա «Օպել Վեկտրա»-ն

Փեսան ամուսնալուծվելու հարցում մեղադրել է աներոջը և այրել է նրա «Օպել Վեկտրա»-ն

13 Սեպտեմբերի 2017 - 19:37


ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Քաջարանում քաղաքացու ավտոմեքենան այրելու դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել փեսային:
2017թ. հուլիսի 19-ին՝ ժամը 04:25-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Քաջարան քաղաքի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզվել է դիտավորյալ կատարված գործողությունների արդյունքում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները, դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է քաղաքացու փեսան:
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փեսան անձնական խնդիրներում՝ կնոջից փաստացի ամուսնալուծվելու հարցում, մեղադրել է աներոջը և 2017թ. հուլիսի 19-ին՝ ժամը 03-ի սահմաններում, բենզինը լցնելով աներոջը պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածին՝ այրել և հրկիզման եղանակով վնասել է այն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փեսային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
24 Փետրվարի 2018 - 13:36
Չիկագոյում հորը, ով սպանել է սեփական 2-ամյա որդուն, առաջին աստիճանի սպանության մեղադրանք է առաջադրվել: kriminalukraine.com.ua-ն նշում է, որ այդպիսի հանցագործություններն ԱՄՆ մի շարք նահանգներում մահապատժով են պատժվում:
Փարպեցու փողոցում այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա
24 Փետրվարի 2018 - 13:35
Փետրվարի 24-ին, ժամը 03:39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ես չեմ վաճառվում. Մարիամ Մելիքյան (Լուսանկար)
24 Փետրվարի 2018 - 13:33
Դերասանուհի Մարիամ Մելիքյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Գիտեք, թե ինչով եմ ես տարբերվում բարբի տիկնիկից. ես չեմ վաճառվում»։
Հայաստան-Վրաստանի սահմանում Թուրքիայից 20 տոննա ցորեն տեղափոխող Iveco-ն կողաշրջվել է (լուսանկարներ)
24 Փետրվարի 2018 - 13:30
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսակետում։
Եկեք հասկանանք. Ինչո՞ւ են քննադատում, մերկանում կամ գոռում համացանցում (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:28
Հանրային հեռուստաընկերության «Եկենք հասկանանք» հաղորդաշարի հերթական հաղորդման հյուրը մարդիկ են, ովքեր այս կամ այն կերպ հայտնի են դարձել համացանցում:
Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային
24 Փետրվարի 2018 - 13:24
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:
Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
24 Փետրվարի 2018 - 13:22
Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:
Բժշկական սարքավորումների սպասարկման եւ վաճառքի կենտրոնից գողացել են 3 մլն դրամ, ոսկու ձուլակտոր եւ բանկային քարտ (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:20
Ոստիկանությունը բացահայտել է Երեւանում փետրվարի 12-ին տեղի ունեցած գողությունը:
Տավուշի մարզում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
24 Փետրվարի 2018 - 12:26
Տավուշի մարզի զորամասերից մեկում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10028
 
Լրահոս`
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
Միջազգային, Հասարակություն