Facebook   Twitter
 
Ամերիկացին ցանկացել է ռոմանտիկ առաջարկություն անել, սակայն $3000 արժողությամբ մատանին պատահմամբ գցել է գետը (տեսանյութ)

Ամերիկացին ցանկացել է ռոմանտիկ առաջարկություն անել, սակայն $3000 արժողությամբ մատանին պատահմամբ գցել է գետը (տեսանյութ)

13 Սեպտեմբերի 2017 - 23:01
Uber տաքսի ծառայության վարորդ Սեթ Դիքսոնը որոշել էր իր սիրելիին ամուսնության առաջարկություն անել Կանզաս Սիթիի իրենց սիրած այգում:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, ամերիկացին սիրելիի՝ Ռութի հետ միասին բարձրացել է կամրջի վրա և ծնկի իջել, սակայն կարևոր պահին պատահաբար ձեռքից ցած է գցել մատանին, որը գնել էր 3000 դոլարով: Մատանին ընկել է գետը: Սեթի ընկերներից մեկը տեսագրել է «հիշարժան պահն» ու հրապարակել տեսանյութը:

Ի դեպ՝ նրա ընկերներն անմիջապես նետվել են ջուրը՝ որոնելու մատանին, սակայն դա նրանց չի հաջողվել: Դրանից հետո նրանք դրամահավաք են սկսել GoFundMe կայքում՝ նոր մատանի գնելու համար:

Չնայած պատահածին՝ Ռութը նշել է, որ շատ երջանիկ է և ուրախ, որ ամուսնանալու է իր սիրելիի հետ: Զույգը հանդիպում է արդեն 4 տարի, որից հետո տղամարդը վերջապես համարձակություն էր գտել առաջարկություն անելու: Հարսանիքը նշանակված է հոկտեմբերի 21-ին:
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային առևտրի դյուրացման վերաբերյալ համաձայնագրին
23 Սեպտեմբերի 2017 - 16:32
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անդրսահմանային ոչ փաստաթղթային (էլեկտրոնային) առևտրի դյուրացման վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը»։
Հղի Անահիտ Պողոսյանը ապշեցրել է ռուսական «Ձայնը» հեռուստանախագծի ժյուրիին
23 Սեպտեմբերի 2017 - 00:43
Այսօրվա ընթացքում առաջին անգամ դեպի ելույթ ունեցող մասնակիցը շրջվեցին ժյուրիի բոլոր չորս անդամները։
Հրաշագործ լուծույթ սխտորով և յոդով, որն ազդում է վայրկենապես
22 Սեպտեմբերի 2017 - 22:51
Գաղտնիք չէ, որ սխտորի օգտակարության մասին կարելի է անդադար խոսել: Բժշկության մեջ այն վաղուց գրավում է իր պատվավոր տեղը, քանի որ օժտված է բուժական ու առողջարար հատկություններով:
Ռոնալդուի հղի ընկերուհին սալսա է պարում
22 Սեպտեմբերի 2017 - 22:31
Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հղի ընկերուհին սալսայի դասերի է գնում: Պարուսույցի հետ հերթական պարի տեսագրությունը իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել է Ինստագրամում:
Ելույթի ժամանակ,սիրված երգչուհու զգեստը բացվեց՝ ցուցադրելով նրա բարեմասնություններ
22 Սեպտեմբերի 2017 - 21:55
Ելույթի ժամանակ,սիրված երգչուհու զգեստը բացվեց՝ ցուցադրելով նրա բարեմասնություններ
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 158
 
Լրահոս`