Facebook   Twitter
 
Մյանմարում ռոհինջա մուսուլմանների հանդեպ բռնությունները էթնիկ զտումներ են. Գուտերեշ

Մյանմարում ռոհինջա մուսուլմանների հանդեպ բռնությունները էթնիկ զտումներ են. Գուտերեշ

14 Սեպտեմբերի 2017 - 08:35
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱԽ որոշումը՝ քննարկել Մյանմարում ռոհինջա մուսուլմանների դեմ բռնությունների հետ կապված ճգնաժամը։ Ելույթ ունենալով Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ նա պատմել է, որ նամակ է գրել ԱԽ անդամներին ու իր մտահոգությունը հայտնել ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է ՄԱԿ-ի ռադիոն։

ՄԱԿ ղեկավարի խոսքով՝ խնդիրները , որոնք առկա են եղել տասնամյակներ շարունակ, հիմա դուրս են եկել Մյանմարի սահմաններից ու ապակայունացնում են տարածաշրջանի ընդհանուր իրավիճակը։ «Ես նորից կոչ եմ անում մշակել արդյունավետ ծրագիր՝ այդ ճգնաժամի պատճառ դարձած խորքային պատճառները վերացնելու համար։ Ռակհայն նահանգի մուսուլմաններին պետք է քաղաքացիություն տրամադրվի, կամ առնվազն իրավական կարգավիճակ, որը նրանց թույլ կտա նորմալ կյանք վարել, այդ թվում ապահովելով տեղաշարժի ազատություն, աշխատանքի հասանելիություն եւ այլն»։

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին հայտարարությունն այն մասին, որ ռոհինջա ազգի ներկայացուցիչների դեմ բռնությունները էթնիկ զտումներ են, ՄԱԿ- ի ղեկավարն ասել է «Եթե դրանք էթնիկ զտումներ չեն, ապա ուրիշ ինչպե՞ս կարելի է դրանք անվանել»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վիկտորիա Լոպիրեւան շնորհավորել է հայերին Անկախության օրվա կապակցությամբ
21 Սեպտեմբերի 2017 - 22:39
Ռուս սպորտային հեռուստահաղորդավարուհի, ֆոտոմոդել, բլոգեր, «Միսս Ռուսաստան-2003», 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորիա Լոպիրեւան, որի մասին լուրեր են պտտվում, իբրեւ Հենրիխ Մխիթարյանի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է, շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ՝ Instagram-ում հրապարակելով հետեւյալ բովանդակությամբ գրառում․
Porsche-ն ներկայացրել է Tesla-ի «մրցակցին» (լուսանկարներ)
21 Սեպտեմբերի 2017 - 21:54
Ամերիկյան Tesla ընկերությունն էլեկտրական մեքենաների շուկայի բացարձակ առաջատարն է, որի հետ չեն կարողանում մրցակցել նույնիսկ ամենահեղինակավոր բրենդները:

Գլոբալ տաքացման հետեւանքով Եվրոպայում կենդանիների թիվը կավելանա
21 Սեպտեմբերի 2017 - 19:00
Գերմանիայի եւ մի քանի այլ երկրների հետազոտողները հաշվարկել են, թե կլիմայի ընթացիկ փոփոխությունն ինչպես կանդրադառնա Կենտրոնական Եվրոպայի էկոհամակարգի վրա:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքի փոխվարչապետ, արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաաֆարիի հետ: հանդիպեց Իրաքի արտաքին գործերի նախարարի հետ
21 Սեպտեմբերի 2017 - 18:53
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքի փոխվարչապետ, արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաաֆարիի հետ:
Իրաքյան Քուրդիստանը հարգանք է ակնկալում Իրանից եւ Թուրքիայից
21 Սեպտեմբերի 2017 - 18:46
Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները ակնկալում են, որ Թեհրանն ու Անկարան կհարգեն իրենց սահմաններում ստեղծված նոր պետությանը։
Խաղաղության միջազգային 15-րդ ամենամյա կինոփառատոնը բացվել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմով
21 Սեպտեմբերի 2017 - 18:40
Խաղաղության միջազգային 15-րդ ամենամյա կինոփառատոնը բացվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությամբ:

Թոմ Քրուզին մեղադրել են նկարահանող խմբի անդամների մահվանը մեղսակից լինելու համար
21 Սեպտեմբերի 2017 - 18:27
«Պատրաստված է Ամերիկայում» ֆիլմի վրա աշխատանքի ժամանակ ավիավթարում կործանված նկարահանող խմբի երկու անդամների բարեկամները դերասան Թոմ Քրուզին ողբերգությանը մեղսակից են անվանել, հայտնում է People-ը:
Ծնողները տեսանկարահանել են, թե ինչպես է դայակը շպրտում երեխային (Տեսանյութ)
21 Սեպտեմբերի 2017 - 18:12
31-ամյա Աննեմարի Տերոնը Նամիբիայից իր 9-ամսական դուստր Լեյլայի մարմնի վրա հայտնաբերել է տաօրինակ հետքեր: Նա կասկածել է, որ դայակը վատ է վարվում երեխայի հետ և տեղադրել գաղտնի խցիկ: Այդ փորձարկման արդյունքը գերազանցել է մոր ամենասարսափելի սպասելիքները:
Մինսկում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել
21 Սեպտեմբերի 2017 - 17:50
Մինսկ քաղաքի Բարեկամության տանը սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին նվիրված երեկո, որը կազմակերպվել էր Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության կողմից՝ «Օտար երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելառուսական հասարակություն» հասարակական կազմակերպության և հայ համայնքի հետ համատեղ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2718
 
Լրահոս`