Facebook   Twitter
 
«Փաստ». Գյուղում ո՛չ խանութ կա, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ դպրոց

«Փաստ». Գյուղում ո՛չ խանութ կա, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ դպրոց

14 Սեպտեմբերի 2017 - 09:11
Փաստ» օրաթերթը գրում է.
Շիրակի մարզի Ջաջուռավան գյուղը թաղված է խնդիրների մեջ: Այստեղ նույնիսկ հողագործությամբ, անասնապահությամբ չեն զբաղվում, քանի որ չունեն սեփական հողային ռեսուրսներ եւ արոտավայրեր: Գյուղում այս պահին 180 մարդ կա:
15 տարի առաջ Ջաջուռավանը 307 բնակիչ է ունեցել: Ջաջուռավանի բնակիչները գաղթել են Մուշից ու Բասենից: Ամենաշատ բնակիչներն այս գյուղը 1970 թվականին է ունեցել, երբ բնակչության թիվը 422–ի է հասել: Գյուղում մշակվում են միայն տնամերձ հողամասերը, այլ տարածքներ գյուղը չունի, անասնապահությամբ եւս զբաղվել չեն կարող, միայն մի քանի տնտեսություն է, որ անասուններ է պահում: Արոտավայր չունենալու պատճառով անասունները հաճախ հայտնվում են հարեւան գյուղերի արոտավայրերում, ինչն էլ առաջացնում է այդ գյուղերի բնակիչների դժգոհությունը: Չկաների շարքն այսքանով չի ավարտվում: Չկա նաեւ մանկապարտեզ, իսկ դպրոցը նախատեսված է միայն տարրական դասարանների համար: Հենց այս պատճառով է, որ գյուղից վերջին տարիներին մի քանի ընտանիքներ են մեկնել, իսկ արտագնա աշխատանքի մեկնում են գրեթե բոլոր տնտեսություններից: «Մի մասը երկաթգծում է աշխատում: Մի մասն էլ գոյատեւում են բացառապես թոշակ–նպաստով»,– հայտնեց գյուղապետ Աշոտ Գրեյանը:

Ջաջուռավանում նույնիսկ խանութ չկա, գյուղապետը պարզաբանում է` աղքատ գյուղ է, չկա այնպիսի մի ընտանիք, որը կունենա անհրաժեշտ նախնական գումարը` փոքր խանութ բացելու համար, հարեւան գյուղերից կամ քաղաքից այստեղ ներդրում անել չեն համարձակվում, գիտեն` սոցիալական վիճակը ծանր է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Փաստ». Պաշտպանության նախարարը շրջում է առանց թիկնապահների
21 Նոյեմբերի 2017 - 09:52
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կիրակի օրը, Երեւանի Արաբկիր թաղամասում, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր աղջիկների հետ զբոսնում էր մարդաշատ փողոցում:
«Ժողովուրդ». Ընտանիքում բռնության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է ԱԺ. Քննարկման օրը հայտնի է
21 Նոյեմբերի 2017 - 09:47
«Ժողովուրդ» թերթը գրում է. « «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն անհետաձգելի է համարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց օրենքի նախագիծն ու այն ուղարկել Ազգային ժողով: Մի քանի լսումներ անցած նախագիծն արդեն իսկ ընդգրկված է խորհրդարանի օրակարգում:
«168 ժամ». Երկու կարեւոր հանգամանք Հայաստանի համար
21 Նոյեմբերի 2017 - 09:36
«168 ժամ» թերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Եվրոպական միության Արեւելյան գործընկերություն ծրագրի 5-րդ գագաթաժողովը, որը գործընկերներին խոստանում է բոլորովին այլ որակ, քանի որ 2015թ. մայիսին Ռիգայում կայացած գագաթաժողովից եւ 2016թ. նախարարական հանդիպումից հետո Եվրահանձնաժողովը ծրագրի համար նոր նպատակներ ու առաջնահերթություններ է սահմանել, որոնցում մեկնարկային կետ է սահմանվել 2020 թվականը. «2020 թվականը՝ 20 առանցքային արդյունքները»:
«Ժամանակ». Հերոսներ, ովքեր պարտվեցին խաղաղությանը
21 Նոյեմբերի 2017 - 09:33
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հանդես է եկել պաշտպանական ճառով: Նա նշել է, որ իր պաշտպանյալը երկու դրվագով էլ անմեղ է եւ արդարացման վճիռ է պահանջել:
«Հրապարակ». «Մենակ գլուխ չի հանի». Արտաշատի նոր քաղաքապետի գործը գրեթե ամբողջությամբ հայրն է անում
21 Նոյեմբերի 2017 - 09:30
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանի գործը գրեթե ամբողջությամբ հայրն է կատարում՝ Գագիկ Բենիամինյանը։
«Փաստ». Երեխաների 49%–ը բռնության ենթարկվելու դեպքում չգիտի՝ ուր դիմել
21 Նոյեմբերի 2017 - 09:07
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նոյեմբերի 20–ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է:
«Իրատես». Հաղթեց իր «անհնազանդ» ենթակային. շատ հին «վերքը» փակվում է
21 Նոյեմբերի 2017 - 08:58
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բարձրագույն որակավորման հանձնաժողովի` ԲՈՀ-ի գլխին սեւ ամպեր են կուտակվում: Նոր մշակվող նախագծի համաձայն այս կառույցն արդեն անիմաստ է դառնում: Սակայն իրականում օրենքի ծնունդն այդքան էլ գիտության հանդեպ վերաբերմունքով չի պայմանավորված:
«Ժամանակ». Մոսկվային Վիգեն Սարգսյանի ա՞յցն է անհանգստացրել
21 Նոյեմբերի 2017 - 08:54
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում հանրային մեծ ուշադրության եւ աղմուկի պատճառ է դարձել ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի կիրակնօրյա, այսպես ասած, վերլուծական թողարկումը, որտեղ կարճ, սակայն բավականին խոսուն եւ ըստ էության ագրեսիվ ու սպառնալից տոնայնությամբ անդրադարձ կար Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի սպասվող ստորագրմանը:
«Ժողովուրդ». Հունվարի 1-ից կբարձրանա խմելու ջրի գինը. թանկացումները շարունակվում են
21 Նոյեմբերի 2017 - 08:49
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բավական չէին վերջին ամիսներին Հայաստանում սննդամթերքի շուկայում կտրուկ թանկացումները, հունվարի 1-ից կբարձրանա նաեւ խմելու ջրի գինը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1067
 
Լրահոս`
Հումոր՝ նկարների տեսքով (Տեսանյութ 18+)
Հասարակություն, Տեսանյութեր