Facebook   Twitter
 
«Հրապարակ». «Բանանի արքան» որոշել է արքայական պայմաններում վայելել պատգամավորական կյանքի հաճույքները

«Հրապարակ». «Բանանի արքան» որոշել է արքայական պայմաններում վայելել պատգամավորական կյանքի հաճույքները

14 Սեպտեմբերի 2017 - 09:14
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում պատգամավորներ կան, որոնց մեկ սենյակը չի բավարարում, երկուսն է պետք, մեկը՝ իրենց համար, մյուսը՝ օգնականի:

Բայց պատգամավոր էլ կա, որ երեքսենյականոց «բնակարան» է «կառուցել»․ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն ԱԺ նոր մասնաշենքի 4-րդ հարկում 3 սենյակ է զբաղեցրել՝ գրավելով հարեւան 2 աշխատասենյակները։ Դրանք միացրել է իրար, եւ մինչեւ հիմա այնտեղ նորոգում է ընթանում, դեռ ցուցանակ էլ չկա:

«Բանանի արքան», փաստորեն, որոշել է արքայական պայմաններում վայելել պատգամավորական կյանքի հաճույքները: Նա թերեւս «3» թվի հանդեպ թուլություն ունի՝ միշտ 3 թիկնապահ-օգնականով է շրջում, 2 կամ 3 մեքենայով, մեքենաների համարներն էլ «3»-ներով են: Միայն ուղեկցող կարմիր Porsche Cayenne-ն է «խառը համարներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Փաստ». Մաքսատան պետը երկու «LEXUS» ու յոթ անշարժ գույք է հայտարարագրել
24 Փետրվարի 2018 - 10:00
«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ԿԱ ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն–վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Ժողովուրդ». «Վակուում կառաջանա». Ինչու «Ծառուկյան» խմբակցությունը չի միանում «Ելք»-ի նախաձեռնությանը
24 Փետրվարի 2018 - 09:30
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծառուկյան» խմբակցությունը որոշել է չմիանալ ՀՀ նախագահի ընտրության կարգի սահմանադրականությունը պարզելու համար «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: ՍԴ-ին դիմելու համար անհրաժեշտ է 21 ստորագրություն, սակայն «Ելք»-ն ունի 9 մանդատ:
«Հրապարակ». Երեւանում անհայտ օտեարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին՝ որպես թեյավճար
24 Փետրվարի 2018 - 09:26
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանյան սրճարաններից մեկում օտարերկրացի հաճախորդը, որպես թեյավճար, մատուցողին ադրբեջանական մետաղադրամ է տվել եւ հեռացել սրճարանից։ Մատուցողի պատմածի համաձայն՝ օտարերկրացին սեղանին է մոռացել ծխախոտի տուփը, որի վրա նույնպես լատինատառ գրառումներ են եղել, սակայն մատուցողը սկզբում դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Այնուհետ հաճախորդը վերադարձել է ծխախոտի ետեւից։
«Ժամանակ». Բրյուսելի նուրբ ակնարկը Երեւանին. ուշագրավ քայլ
24 Փետրվարի 2018 - 09:24
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին տեսահաղորդագրություն է տարածել՝ նվիրված ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններին: Փաստաթուղթը նախօրեին Բրյուսելում ստորագրել են ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«168 ժամ». «Ռուսաստանն ուղղել է իր սխալը»
24 Փետրվարի 2018 - 09:23
«168 ժամ» թերթը գրում է. ««Առանց փոխզիջումների, որին այսօր կողմերը պատրաստ չեն, հակամարտությունը չի կարող կարգավորվել: Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ: Այդ մասին բազմիցս եմ խոսել, որ անհնար է կարգավորում, եթե Հայաստանը պատրաստ չէ որոշ շրջաններ հանձնել, իսկ Ադրբեջանը` ճանաչել ԼՂ անկախությունը:
«Ժամանակ». Սպանե՞լ են. անհետ կորելուց առաջ 26-ամյա երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել
24 Փետրվարի 2018 - 09:20
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վերջապես իրավապահներին հաջողվեց հայտնաբերել դեռեւս հունվարի 30-ից անհետ կորած 26-ամյա երիտասարդի դին: Դին հայտնաբերվել է Լիեւյան կամրջի տակ:
«Հրապարակ». «Այդ Խաչիկյանը ես եմ». Լեւոն Մարտիրոսյանը կլինի՞ Արմեն Սարգսյանի գրասենյակում
24 Փետրվարի 2018 - 09:19
«Հրապարակ» թերթը գրում է. «Կանադայում ՀՀ դեսպան, ՄԻԱԿ ներկայացուցիչ, Քիմ Քարդաշյանին Երեւանում ընթրիքի տարած, արքայազն Չարլզին «մոտիկից» տեսած Լեւոն Մարտիրոսյանին հարցրինք` ինքը լինելո՞ւ է ապագա նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակում` մոտ ապագայում վերադառնալով Հայաստան:
«Փաստ». Ավազակները սկսել են թիրախավորել զբոսաշրջիկներին
24 Փետրվարի 2018 - 09:15
«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանը փորձում է զբոսաշրջության ծավալների աճից ուրախանալ, պարզվում է, որ դրա հետ մեկտեղ ավելացել են զբոսաշրջիկների հանդեպ կատարվող հանցավոր գործողությունները:
«Հրապարակ». Կառավարելի ԲԴԽ. նոր կրքեր են բորբոքվում
24 Փետրվարի 2018 - 09:11
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհրդի մյուս հինգ անդամների ընտրությունը, որոնք պետք է ներկայացվեն դատավորների ընդհանուր ժողովի կողմից, պակաս կրքեր չի բորբոքել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1161
 
Լրահոս`
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
Միջազգային, Հասարակություն