Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». Էջմիածնում անպատժելիության մթնոլորտը խորանում է. Գեներալ Մանվելի հովանավորյալը «բեսպրեդել» է ստեղծել

«Ժողովուրդ». Էջմիածնում անպատժելիության մթնոլորտը խորանում է. Գեներալ Մանվելի հովանավորյալը «բեսպրեդել» է ստեղծել

14 Սեպտեմբերի 2017 - 09:18
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարվա հունիսին Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած վիճակում դանակի սպառնալիքով առեւանգել էր Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսներից մեկը՝ ուղեւորներով, ու ջարդուփշուր արել:
Դրանից հետո դատարանը Բեյբությանին պարտավորեցրել էր որպես պատճառված վնասի փոխհատուցում 180 հազար դրամ վճարել: Բայց նա ոչ միայն չի վճարել գումարը, այլեւ սեպտեմբերի 10-ին գինովցած գնացել է Էջմիածնի «ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի տարածք, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին, եւ նոր վիճաբանություն սարքել՝ այս անգամ պահանջելով իր փոխարեն տուգանքը վճարել:

«Ժողովուրդ» օրաթերթին ականատեսները պատմեցին, որ նա վերցրել է բենզալցակայանի բենզինի ռետինե խողովակը, բենզինը լցրել հատակին, պատրաստել կրակայրիչը՝ սպառնալով պայթեցնել այնտեղ գտնվող անձանց: Մեծ դժվարությամբ հաջողվել է վնասազերծել ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալին, որին ոստիկանները ժամեր անց բաց են թողել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Փաստ». Պաշտպանության նախարարը շրջում է առանց թիկնապահների
21 Նոյեմբերի 2017 - 09:52
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կիրակի օրը, Երեւանի Արաբկիր թաղամասում, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր աղջիկների հետ զբոսնում էր մարդաշատ փողոցում:
«Ժողովուրդ». Ընտանիքում բռնության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է ԱԺ. Քննարկման օրը հայտնի է
21 Նոյեմբերի 2017 - 09:47
«Ժողովուրդ» թերթը գրում է. « «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն անհետաձգելի է համարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց օրենքի նախագիծն ու այն ուղարկել Ազգային ժողով: Մի քանի լսումներ անցած նախագիծն արդեն իսկ ընդգրկված է խորհրդարանի օրակարգում:
«168 ժամ». Երկու կարեւոր հանգամանք Հայաստանի համար
21 Նոյեմբերի 2017 - 09:36
«168 ժամ» թերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Եվրոպական միության Արեւելյան գործընկերություն ծրագրի 5-րդ գագաթաժողովը, որը գործընկերներին խոստանում է բոլորովին այլ որակ, քանի որ 2015թ. մայիսին Ռիգայում կայացած գագաթաժողովից եւ 2016թ. նախարարական հանդիպումից հետո Եվրահանձնաժողովը ծրագրի համար նոր նպատակներ ու առաջնահերթություններ է սահմանել, որոնցում մեկնարկային կետ է սահմանվել 2020 թվականը. «2020 թվականը՝ 20 առանցքային արդյունքները»:
«Ժամանակ». Հերոսներ, ովքեր պարտվեցին խաղաղությանը
21 Նոյեմբերի 2017 - 09:33
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հանդես է եկել պաշտպանական ճառով: Նա նշել է, որ իր պաշտպանյալը երկու դրվագով էլ անմեղ է եւ արդարացման վճիռ է պահանջել:
«Հրապարակ». «Մենակ գլուխ չի հանի». Արտաշատի նոր քաղաքապետի գործը գրեթե ամբողջությամբ հայրն է անում
21 Նոյեմբերի 2017 - 09:30
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանի գործը գրեթե ամբողջությամբ հայրն է կատարում՝ Գագիկ Բենիամինյանը։
«Փաստ». Երեխաների 49%–ը բռնության ենթարկվելու դեպքում չգիտի՝ ուր դիմել
21 Նոյեմբերի 2017 - 09:07
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նոյեմբերի 20–ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է:
«Իրատես». Հաղթեց իր «անհնազանդ» ենթակային. շատ հին «վերքը» փակվում է
21 Նոյեմբերի 2017 - 08:58
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բարձրագույն որակավորման հանձնաժողովի` ԲՈՀ-ի գլխին սեւ ամպեր են կուտակվում: Նոր մշակվող նախագծի համաձայն այս կառույցն արդեն անիմաստ է դառնում: Սակայն իրականում օրենքի ծնունդն այդքան էլ գիտության հանդեպ վերաբերմունքով չի պայմանավորված:
«Ժամանակ». Մոսկվային Վիգեն Սարգսյանի ա՞յցն է անհանգստացրել
21 Նոյեմբերի 2017 - 08:54
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում հանրային մեծ ուշադրության եւ աղմուկի պատճառ է դարձել ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի կիրակնօրյա, այսպես ասած, վերլուծական թողարկումը, որտեղ կարճ, սակայն բավականին խոսուն եւ ըստ էության ագրեսիվ ու սպառնալից տոնայնությամբ անդրադարձ կար Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի սպասվող ստորագրմանը:
«Ժողովուրդ». Հունվարի 1-ից կբարձրանա խմելու ջրի գինը. թանկացումները շարունակվում են
21 Նոյեմբերի 2017 - 08:49
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բավական չէին վերջին ամիսներին Հայաստանում սննդամթերքի շուկայում կտրուկ թանկացումները, հունվարի 1-ից կբարձրանա նաեւ խմելու ջրի գինը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1067
 
Լրահոս`
Հումոր՝ նկարների տեսքով (Տեսանյութ 18+)
Հասարակություն, Տեսանյութեր