Facebook   Twitter
 
«Հայկական ժամանակ». Աբրահամյանները կոմպրոմիսի՞ կգնան Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցում

«Հայկական ժամանակ». Աբրահամյանները կոմպրոմիսի՞ կգնան Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցում

14 Սեպտեմբերի 2017 - 09:34
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզի կռվախնձոր դարձած Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշակիություն է մտնում: Հանրապատական կուսակցությունն արդեն սկսել է քննարկումները:
«Քննարկվել է, քննարկվում է եւ շարունակվում է քննարկվել: Ժամանակին ձեզ կտեղեկացնենք»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, պատասխանելով հարցին՝ կուսակցությունում քննարկվե՞լ է Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հարցը:

Հարցին էլ, թե ՀՀԿ-ի Արարատի տարածքային կազմակերպության երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Բենիամինյանի թեկնածությունը քննարկվե՞լ է, Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց. «Ոչ, բերեք չանդրադառնանք որեւէ թեկնածուի»: Եթե կառույցների որոշմամբ լինի, ապա չի բացառվում, որ հենց Կարեն Բենիամինյանի թեկնածությունն էլ ՀՀԿ-ն առաջադրի:

Արտաշատում քաղաքական հավակնություններ ունեցող Աբրահամյանները դեռ իրենց ձեռքում են պահում քաղաքի կառավարումը: Չնայած նրան, որ քաղաքապետի պարտականություններն այժմ դրված են փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանի վրա, Արտաշատը փաստացի շարունակում է ղեկավարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականը՝ փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Armtimes.com-ի հարցին՝ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարցը քննարկե՞լ եք ձեր համախոհների հետ, Գագիկ Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, ժամանակը կգա, բոլորդ էլ կիմանաք, շատ եք շտապում դուք»: Հիշեցրինք, որ մամուլում հրապարակումներ կան, որ Աբրահամյանները դուրս են գալիս պայքարից. «Չկա էդպիսի բան, համբերեք, ժամանակը կգա եւ կիմանաք, ինչի՞ եք շտապում»: Հարցին՝ դուք քաղաքապետ դառնալու հավակնություն ունե՞ք, Պողոսյանը կցկտուր պատասխան տվեց. «Ժամանակից շուտ ես ոչ մի բան չեմ կարող ասել»: Գագիկ Պողոսյանը նշեց նաեւ, որ իր որոշումը ինչ-որ բանի հետ է պայմանավորված, սակայն այլ բան չասաց:

Նայեմբերի 5-ին նշանակված ընտրությունին մնացել է ընդամենը 2 ամիս, իսկ առաջադրումներին՝ ավելի քիչ ժամանակ: ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության թեկնածուն կարող է կոմպրոմիսային թեկնածու լինել նաեւ Աբրահամյանների համար, որոնք Արարատի մարզում ժամանակին մեծ հեղինակություն ունեին: Կարեն Բենիամինյանն այժմ Արտաշատի ավագանու անդամ է, սակայն վերջին նիստերին չի մասնակցում: Վերջինս եղել է նաեւ ԱԺ պատգամավորի թեկնածու ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Արարատի մարզում, սակայն մեծ արդյունք չի գրանցել, քան որ Արամայիս Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը եւ Ալիկ Սարգսյանն էին ՀՀԿ-ի համար հիմնականում ձայն ապահովողները: Բենիամինյանն այդ ժամանակ ստացել էր ընդամենը 1239 ձայն:

Ստացած ձայները, հնարավոր վարկանիշը առ ոչինչ են քաղաքական հավակնություն ունենալու համար, երբ առաջ են քաշվում քավորսանիկական, բարեկամական, խնամիական կապերը: Պարզվում է, որ Կարեն Բենիամինյանը Արարատում ՀՀԿ-ի հենարաններից մեկի՝ Հովհաննես Ղազարյանի (հայտնի է Գազի Հովո անունով) սանիկն է, իսկ Հովհաննես Ղազարյանն էլ Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանների ազդեցության տակ է գտնվում: Ավելին, որոշ տեղեկություններով էլ Բենիամինյանը Հովիկ Աբրահամյանի որդու՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի հետ ընկերական փոխհարաբերություններ ունի:

Չի բացառվում, որ Աբրահամյանները գնան փոխզիջման եւ հենց Կարեն Բենիամինյանն էլ լինի Արտաշատի քաղաքապետի թեկնածուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մանվել Գիգորյանին անձամբ եմ նշանակել բրիգադի հրամանատար. Նորատ Տեր-Գրիգորյանց
20 Հունիսի 2018 - 10:08
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, գեներալ Նորատ Տեր–Գրիգորյանցի բնորոշմամբ` ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կազմակերպված, հայրենասեր և հարգված մարդ է:
Գեներալ Սեյրանին ասեք՝ Մանվելից հետո Էջմիածինն ու Արմավիրը Նիկոլն իրեն չի տալու.«Հայելի»
20 Հունիսի 2018 - 10:03
«Հայելի»-ն գրում. Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը մարդկային ստորությունների իսկական շքերթի վերածվեց:
Պայմանավորվածու­թյուն է ձեռք բերվել, որ Մանե Թանդիլյանը պաշտոնավարելու է
20 Հունիսի 2018 - 09:59
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ ՀՀ աշխատանքի և սոցի­ալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, հակառակ հրաժարակա­նին, շարունակելու է պաշտոնավարու­մը:
Կառավարությունը իր վրա 2 մլրդ դոլարի պարտավորություն վերցրեց. Հրանտ Բագրատյանը՝ կուտակայինի մասին. «Ժողովուրդ»
20 Հունիսի 2018 - 09:51
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:
«Իրավունք». Ո՞վ կփոխարինի Աղվան Հովսեփյանին
20 Հունիսի 2018 - 09:35
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լայնորեն շրջանառվում են լուրեր, թե ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հավանական թեկնածուների շարքում ով կլինի այն միակը, որը կփոխարինի այս պաշտոնում Աղվան Հովսեփյանին:
«Ալֆոնս» մարդը. Ո՞վ է բողոքել Վստրեչի ապերի դեմ. «Ժողովուրդ»
20 Հունիսի 2018 - 09:33
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի՝ Վստրեչի ապերի նկատմամբ: Նա մեղադրվում է մի քաղաքացու առևանգելու և ծեծի ենթարկելու մեջ:
«Փաստ». ՀՅԴ-ական պատգամավորի՝ 6 միլիոն դրամ արժողությամբ «AUDI»-ն
20 Հունիսի 2018 - 09:32
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Մանուկյանը «AUDI Q7 3.6» մակնիշի ավտոմեքենա ունի, որը նա գնել է նախորդ տարի եւ որի դիմաց վճարել է 6 միլիոն դրամ։
ԱԱԾ-ն կշարունակի «բացահայտումների» շարքը. Հերթի մեջ են Գագիկ Խաչատրյանը, Տարոն Մարգարյանը. «Հրապարակ»
20 Հունիսի 2018 - 09:29
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանից հետո մտադիր է շարունակել «բացահայտումների» շարքը։ Բնականաբար, այդ շղթայում հին ռեժիմի կարկառուններն են՝ Գագիկ Խաչատրյան, Տարոն Մարգարյան։
Գաղտնիքը բացվեց. Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած «Մերսեդես»-ը ձեռք է բերել Մանվել Գրիգորյանը. «Ժողովուրդ»
20 Հունիսի 2018 - 09:28
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան՝ «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի գնորդին պետական գույքի կառավարման նախկին ղեկավարությունը տևական ժամանակ գաղտնի էր պահում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1260
 
Լրահոս`